Զոհրաբ Մնացականյանը Ռուանդայի և Գաբոնի ԱԳ նախարարների հետ քննարկել է Աֆրիկյան մայրցամաքի հետ համակողմանի փոխգործակցությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+27.09 oC

Զոհրաբ Մնացականյանը Ռուանդայի և Գաբոնի ԱԳ նախարարների հետ քննարկել է Աֆրիկյան մայրցամաքի հետ համակողմանի փոխգործակցությունը

22:50 22.08.2018

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ռուանդայի ԱԳ նախարար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ, ում որպես Աֆրիկյան միության ներկայացուցիչ ուղեկցում էր Գաբոնի արտաքին գործերի, ֆրանկոֆոնիայի և տարածաշրջանային ինտեգրացիայի նախարար Ռեջի Իմոնգոլը:

Ինչպես տեղեկացնում են ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ողջունելով հյուրերին՝ նախարար Մնացականյանը կարևորել է իր գործընկերների այցելությունը՝ որպես Ռուանդայից և Գաբոնից առաջին բարձրաստիճան այց Հայաստան: Նախարարն ընդգծել է, որ երկրի զարգացմանն առնչվող տարբեր, այդ թվում՝ նորարարության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զարգացման օրակարգի, երիտասարդության և այլ հարցերում մեր օրակարգերը համընկնում են։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է Հայաստանի իշխանությունների քաղաքական հետաքրքրվածությունը՝ առավել ընդլայնելու Աֆրիկյան մայրցամաքի հետ համակողմանի փոխգործակցությունը։

Հայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները բարձր են գնահատել միջազգային հարթակներում հաստատված արդյունավետ համագործակցությունը՝ կարևորելով երկկողմ օրակարգի առաջմղման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է ս.թ. հոկտեմբերին Երևանում կայանալիք ՖՄԿ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները և գագաթնաժողովի կարգախոս հանդիսացող «Ապրել միասին»-ի խորհուրդը՝ նշելով, որ գագաթնաժողովի անցկացումը Հայաստանում մեծ պատիվ, միաժամանակ նաև մեծ պատասխանատվություն է, և հայկական կողմն ամենայն լրջությամբ է մոտենում այն բարձր մակարդակով անցկացնելու հանձնառությանը։ Այս համատեքստում նախարար Մնացականյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է ՖՄԿ դերը՝ որպես երկխոսության և մտքերի փոխանակման արդյունավետ հարթակ, և հանդիսանալով կազմակերպության ակտիվ անդամ՝ հավատարիմ է ֆրանկոֆոնիայի համընդհանուր արժեքներին ու նպատակներին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Երևանյան գագաթնաժողովի օրակարգի, նախատեսվող միջոցառումների և մասնակիցների հավանությանը ներկայացվելիք փաստաթղթերի շուրջ:

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը գործընկերներին ներկայացրել է ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ միջազգային հարթակներում Հայաստանի հետևողական և սկզբունքային քայլերը՝ այս հարցում կարևորելով Հայաստանի և Ռուանդայի համատեղ ջանքերը: Նախարար Մնացականյանը հավելել է, որ Հայաստանը վերոնշյալ նախաձեռնություններն իրականացնում է որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ՝ նպատակ ունենալով կանխել մեկ այլ ժողովրդի կողմից այդ արհավիրքի հնարավոր վերապրումը։ Զրուցակիցները շեշտել են, որ այս հարցում երկու ժողովուրդներին միավորում է ոչ միայն ընդհանուր պատմությունը, այլև դիմակայելու կարողությունը և վերապրելու վճռականությունը։

Այցի շրջանակներում Ռուանդայի և Գաբոնի արտաքին գործերի նախարարներն այցելել են Ծիծեռանակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև գրառում կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի հուշամատյանում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զբաղվածության ևս մեկ ծրագիր՝ Սյունիքի և Կոտայքի մարզերում

16:08 23.06.2025

Զբաղվածության ևս մեկ ծրագիր՝ Սյունիքի և Կոտայքի մարզերում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ այսուհետ կգործի ևս մեկ ծրագիր՝ Սյունիքի և Կոտայքի մարզերում Անապահովության գնահատման նոր համակարգով ծայրահեղ և չափավոր անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց տնտեսական ակտիվացման, եկամուտների ավելացման, ինչպես նաև նրանց զբաղվածության նպատակով։ Ծրագիրը հնարավորություն կընձեռի շահառուին ընդգրկել հասարակական աշխատանքներում՝ դարձնելով նրան ժամանակավոր զբաղված և տրամադրելով եկամուտ։ Միջոցառումը նախատեսում է […] ...

Մեկնարկել է Ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը՝ Ֆրանսիայի դեսպանության հետ համագործակցությամբ

16:00 23.06.2025

Մեկնարկել է Ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը՝ Ֆրանսիայի դեսպանության հետ համագործակցությամբ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համագործակցությամբ մեկնարկել է ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստումը՝ «Ֆրանսերենը որպես օտար լեզու․ վերապատրաստում, արդիականացում և խթանում» ծրագրի շրջանակում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Երևանի թիվ 29 ավագ դպրոցում ներկա են եղել վերապատրաստումներին մեկնարկին և ողջունել մասնակիցներին: […] ...

Մալաթիայի ոստիկանները գողության դեպք են բացահայտել ու հայտնաբերել գողոնը

15:56 23.06.2025

Մալաթիայի ոստիկանները գողության դեպք են բացահայտել ու հայտնաբերել գողոնը

Հունիսի 13-ին Ոստիկանություն զանգած մայրաքաղաքի Օգանովի փողոցի 42-ամյա բնակչուհին հայտնել է, որ գողացել են երեխայի՝ շքամուտքում դրված հեծանիվը։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Երևանի բնակիչ 30-ամյա մի երիտասարդ, որը հունիսի 19-ին ձերբակալվել և ներկայացվել է Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին։ Գողոնը հայտնաբերվել է։ 30-ամյա տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական […] ...

Արթուր Աբրահամը հանդիպել է  Յուրգեն Կլոպի հետ

15:53 23.06.2025

Արթուր Աբրահամը հանդիպել է Յուրգեն Կլոպի հետ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը Մալյորկայում հանդիպել է «Մայնցի», Դորտմունդի «Բորուսիայի» և անգլիական «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ: «Սիրելի՛ երկրպագուներ, ցանկանում եմ ձեզ ներկայացնել իմ հաջորդ մրցակցին՝ Յուրգեն Կլոպին»,- գրել է լեգենդար Աբրահամը: ...

18-ամյա ուղևորը մահացել է. վթար Երևան-Աշտարակ ճանապարհին

15:50 23.06.2025

18-ամյա ուղևորը մահացել է. վթար Երևան-Աշտարակ ճանապարհին

Հունիսի 20-ին՝ ժամը 3.50-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի մեքենան Երևան-Աշտարակ ճանապարհին դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը: 18-ամյա ուղևոր Մհեր Մ.-ն տեղում մահացել է, իսկ 28-ամյա վարորդը և 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: ...

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգ

15:44 23.06.2025

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգ

Հունիսի 16-ից 22-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 207, փլուզումի՝ 2, ուժեղ քամու, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, զինամթերքի հայտնաբերման՝ 4, կեղծ ահազանգի՝ 10, թունավորման, վայրի կենդանիների հարձակման՝ 9-ական, օձի նկատման՝ 52, ինքնասպանության փորձի՝ 14, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 54, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 194, հրդեհի ծագման սպառնալիքի՝ […] ...

BACK_TO_TOP