21:53 24.04.2023
Թուրք քաղաքագետներից Աթենքի համալսարանի պրոֆեսոր Ջենգիզ Աքթարը օրերս հայտարարել է, որ Թուրքիայում հայն ընդունվում է որպես թշնամի, դա են, ըստ նրա, ցույց տալիս գրեթե բոլոր հետազոտությունները: Ցեղասպանություն իրականացրած երկրի մոտ ոչ միայն զղջում չկա, այլև մի բան էլ իրենք ունեն թշնամական զգացողություն: Սա ինչի՞ մասին է խոսում` այս և այլ հարցերի «Հորիզոն»-ի տաղավարում անդրադարձել է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
«Սա խոսում է այն մասին, որ թուրքական հասարակությունը հիվանդ է, հիվանդ է Թուրքիայի կառավարող շրջանակների այս հարյուր տարուց ավել շարունակվող հայատյաց քաղաքականությամբ: Փաստորեն, ես կարծում եմ, որ թուրքական վերնախավը, որը առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ իրականացրեց Հայոց ցեղասպանությունը, հետո, երբ որ երիտթուրքերի քեմալական թևը եկավ իշխանության, ստեղծեց Թուրքիայի Հանրապետություն, հետո Թուրքիայի Հանրապետության տարբեր խմբերը՝ էլիտայի, որ ղեկավարեցին այդ երկիրը տասնամյակներ շարունակ։ Նրանք, ըստ էության, շարունակել են հայատյաց քաղաքականությունը: Կարող է ձևակերպումները մի քիչ փոխվել են, բայց քաղաքականությունը եղել է հիմնված այն սկզբունքի վրա, որ չի եղել ցեղասպանություն, հայերը սուտ են ասում, որ հայերը Թուրքիայի հպատակներ են եղել հարյուրամյակներ և պետք է հպատակ մնան և եթե հայերը ընդվզման ինչ-որ արտահայտում են թույլ տալիս, պետք է նրանց նկատմամբ առաջացնի ցեղասպանության նման քաղաքականություն»,-ասել է թուրքագետը:
22:38 16.06.2025
Հայաստանի ներկայացուցիչների արդյունքները Delhi International Open-ումՀնդկաստանում ավարտվել է Delhi International Open շախմատի միջազգային մրցաշարը: Հայ գրոսմայստերներ Մամիկոն Ղարիբյանը և Մանուել Պետրոսյանը, նաև միջազգային վարպետ Արսեն Դավթյանը 10 հնարավորից վաստակել են 7.5 միավոր և զբաղեցրել համապատասխանաբար մրցանակային 8-րդ, 9-րդ և 19-րդ տեղերը: ...
22:25 16.06.2025
Պատերազմի մասշտաբները կմեծնա՞ն, ի՞նչ ազդեցություն կունենա Իրան-Իսրայել պատերազմը Հայաստանի վրաԻրան-Իսրայել հակամարտությունը շարունակվում և գնալով տարածքն ավելի ընդգրկուն է դառնում: Կողմերի միջև, սակայն, խնդրի կարգավորման որևէ հնարավորություն դեռևս գոնե թե հրապարակայնորեն չի նկատվում, փոխարենն ավելանում են ավերածությունները, զոհերն ու վիրավորները: Ի՞նչ իրավիճակ է այս փուլում և ի՞նչ ազդեցություն կարող է շարունակվող պատերազմն ունենալ Հայաստանի վրա. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է արևելագետ, պատմական […] ...
22:11 16.06.2025
Տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 370 բույսՀամայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Հայանիստ գյուղի բնակիչ 36-ամյա երիտասարդը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփի բույսեր: Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 370 բույս և մոտ 10 գրամ չորացված կանեփ։ Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...
21:49 16.06.2025
Ջենարո Գատուզոն` Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ«Միլանի», «Նապոլիի», «Վալենսիայի», «Մարսելի» և «Հայդուկի» նախկին մարզիչ Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Այս մասին հաղորդում է հավաքականի մամուլի ծառայությունը: Գատուզոյի պայմանագրի ժամկետը հայտնի չէ: Իտալացին այս պաշտոնում փոխարինել է Լուչանո Սպալետիին, որն օրեր առաջ հեռացվել էր հավաքականի ղեկից: ...
21:27 16.06.2025
Ընթացքի մեջ են Վերիշեն-Խոզնավար 18.3կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներըՎերիշեն-Խոզնավար 18.3կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Երեսուն և ավելի տարիներ անմխիթար վիճակում գտնվող ճանապարհը վերականգնվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Այժմ ընթանում են մայթերի, հողային պաստառի կառուցման, երկաթբետոնե արհեստական կառուցվածքների նորոգման, և այլ աշխատանքներ։ Կառուցվում են նաև ջրահեռացման համակարգեր։ Ճանապարհի մի մասը գտնվում է Գորիս […] ...