2023 թվականի ապրիլին գրանցվել է հարկային եկամուտների բացառիկ ցուցանիշ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+33.09 oC

2023 թվականի ապրիլին գրանցվել է հարկային եկամուտների բացառիկ ցուցանիշ

15:20 27.04.2023

Վարչապետը կառավարության նիստում անդրադարձել է 2023 թվականի բյուջեին.

«Խորհրդարանում առիթ ունեցա ասելու, որ մենք 2023 թվականի ապրիլին ունենք շահութահարկի պատմական բացարձակ ցուցանիշ, ունենք նաև պետական բյուջեի հավաքագրումների, հարկային եկամուտների բացառիկ ցուցանիշ: Ընդ որում, այսօր ապրիլի 27-ն է, և դեռ մի քանի օր էլ այդ ցուցանիշը կբարելավվի: Բայց երեկվա դրությամբ արդեն հավաքագրվել է 295 միլիարդ դրամ հարկային եկամուտ: Հայաստանի Հանրապետության պատմության մեջ երբեք չի եղել ամիս, երբ Հայաստանի պետական բյուջե մուտքագրվի 295 միլիարդ դրամ:

Օրինակ, 2022 թվականին, որը նույնպես բավականին հաջող տարի է: 2021 թվականին ընդունված 2022 թվականի բյուջեով ինչ-որ պլանավորել ենք՝ հավաքագրել ենք շուրջ 80 միլիարդով ավելի հարկային եկամուտներ: 2022 թվականի ապրիլին հավաքագրել էինք 231 միլիարդ, իսկ 2022 թվականի ապրիլին արդեն իսկ երեկվա դրությամբ հավաքագրել ենք 295 միլիարդ դրամ, որը բացարձակ ռեկորդ է բոլոր տարիների բոլոր ամիսների նկատմամբ: Ապրիլի 1-ից 26-ը հարկ վճարողները վճարել են 158.1 միլիարդ դրամ շահութահարկ, որը նույնպես պատմական ռեկորդ է: Համեմատության համար ասեմ, որ 2022 թվականի ապրիլին վճարվել է 98 միլիարդ դրամ շահութահարկ:

Այսինքն՝ այս տարվա ցուցանիշը դեռ չավարտված ամսով նախորդ տարվա համեմատ ավելի է 59.7 միլիարդ դրամով: Ես ուզում եմ կրկին առիթն օգտագործել և շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր մեր բոլոր մարտահրավերներին արձագանքում են ամենօրյա աշխատանքով: Խորհրդարանում քննարկման ժամանակ, երբ հարց ծագեց, թե ո՞նց պետք է լուծենք մեր խնդիրները, մենք նշեցինք 2 անկյունաքարային կետ, մեկն աշխատանքն է, մյուսը՝ կրթությունը փոխկապակցված: Եվ ես կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր այն տնտեսավարողներին, գործարարներին, ովքեր արձագանքում են հենց մեր պատկերացումների շրջանակում, որովհետև սա է ճանապարհը, ուրիշ ճանապարհ չկա, և մենք տեսնում ենք կոնկրետ արդյունքները:

Այդ արդյունքներին անդրադարձել եմ խորհրդարանում, հիմա ուզում եմ ավելի կոնկրետացնել. 2023 թվականի մարտին մենք ունենք գրանցված աշխատատեղերի կրկին բացարձակ ռեկորդ: Երրորդ Հանրապետության պատմության մեջ դուք գիտեք, որ նախորդ այդպիսի ռեկորդ արձանագրվել էր 2022 թվականին, երբ գրանցվել էր 704 420 աշխատատեղ, իսկ 2023 թվականի մարտին արդեն ունենք 706 294 աշխատատեղ: 2023 թվականի մարտ ամսվա աշխատատեղերը նախ 2018 թվականի մայիսի համեմատ ավելի են 158 305-ով:

Այսինքն՝ շուրջ 30 տոկոսով ավելացել են աշխատատեղերը 2018 թվականի մայիսի նկատմամբ: 2023 թվականի մարտին 2023 թվականի մարտի նկատմամբ աշխատատեղերն ավելացել են 14 028-ով, իսկ 2023 թվականի մարտին 2022 թվականի մարտի նկատմամբ աշխատատեղերն ավելացել են 51 510-ով: Շատ կարևոր է աշխատավարձի ֆոնդի շարժընթացը: 2023–ի մարտին 2022-ի մարտի նկատմամբ աշխատավարձային ֆոնդն ավելի է 53 մլրդ 616 մլն դրամով: Այսինքն՝ 33 տոկոսով մեկ տարվա ընթացքում աշխատավարձային ֆոնդն ավելացել է, իսկ 2018-ի մայիսի նկատմամբ աշխատավարձի ֆոնդը ավելացել է 116 մլրդ 439 դրամով կամ 120 տոկոսով:

Այսինքն՝ 2018 թվականի մայիսի նկատմամբ երկրում աշխատավարձային ընդհանուր ֆոնդը կրկնապատկից ավելի մեծացել է: Եվ այս տարվա փետրվարի նկատմամբ մենք ունենք 29 միլիարդ 49 միլիոն դրամի աշխատավարձի ֆոնդ, որն ավելի է շուրջ 15 տոկոսով: Պիտի արձանագրեմ, որ 2018 թվականի մայիսի նկատմամբ այս տարվա մարտին միջին աշխատավարձն ավելի է 125 313 դրամով կամ 71 տոկոսով, 2023 թվականի մարտը 2023 թվականի փետրվարի նկատմամբ՝ 35 848 դրամով կամ 13,5 տոկոսով, իսկ 2023 թվականի մարտը 2022 մարտի նկատմամբ 58 000 դրամով կամ 23 տոկոսով:

Սա կարևոր է գնաճի հետ համեմատության տրամաբանության մեջ, որովհետև օրինակ, մարտը մարտի նկատմամբ մեր 12-ամսյա գնաճը կազմել է 5.4 տոկոս, իսկ միջին աշխատավարձի աճը՝ 23,9 տոկոս: Իսկ տարեկան գնաճը, այսինքն՝ հունվար-մարտ գնաճը կազմել է 7.2 տոկոս, իսկ միայն փետրվարին մենք աշխատավարձի աճ ենք ունեցել 13.5 տոկոսով, ինչն կրկին շատ կարևոր է։ Կրկին ուզում եմ ընդգծել, որ սա առաջին հերթին աշխատող, արդյունք ստեղծող մարդկանց շնորհիվ է, և կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել այդ աշխատանքի համար:

Ինչ վերաբերում է տնտեսական ակտիվության ցուցանիշներին, ապա մարտին այն կազմել է 14 տոկոս: Հունվար-մարտ ամիսներին մեր տնտեսական ակտիվության ցուցանիշը 12.2 տոկոս է: Շատ ուրախացնող է հետևյալ փաստը, որ մենք արդյունաբերության աճի որոշակի արագացում ունենք։ Նախորդ ամիս մեկ տոկոսի շրջանակում էր, մարտին 8.6 տոկոս աճ ունենք արդյունաբերության, իսկ հունվար -մարտի արդյունքներով` 3.6 տոկոս։ Եվ շատ ուրախալի լուր, որ գյուղատնտեսությունում նույնպես մենք մարտին որոշակի, փոքր՝ 1.4 տոկոս աճ ենք ունեցել, ինչը շատ կարևոր է: Շինարարության, առևտրի, ծառայությունների բարձր տեմպով աճերը շարունակվում են, և մենք պետք է նաև բյուջեի վրա մեր աշխատանքը, եկամուտների և ծախսերի մասով և կապիտալ ծախսերի մասով հատկապես մեր աշխատանքի որակը բարձրացնենք, որպեսզի կարողանանք մեր դրած խնդիրը լուծել: Մեր դրած խնդիրը հետևյալն է՝ տարվա արդյունքներով այս և առաջիկա տարիներին ապահովել առնվազն 7 տոկոս տնտեսական աճ»:

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն անդրադարձել է կապիտալ ծախսերին և նշել, որ 2021 թվականին կապիտալ ծախսերը կազմել են 216 միլիարդ դրամ: «2022 թվականին, երբ մենք պլանավորում էինք 342 միլիարդ դրամ, ինքներս գիտեինք, որ դրա հետ կապված ռիսկեր կան, և մեր ընդդիմադիր գործընկերները նույնպես ասում էին, որ չեք կարողանալու սա անել: Բայց ուզում եմ ասել, որ մեր կապիտալ ծախսերը փաստացի եղել են 380 միլիարդ դրամ: Այսինքն՝ մենք ոչ միայն կատարել, այլև նաև պլանավորվածից ավելին ենք կատարել: Եվ սա որոշակի վստահություն է տալիս մեզ, որ այն թիրախները, որը մենք դրել ենք կապիտալ ծախսերի ՀՆԱ-ում աճի մասով՝ իրագործելի են, և մենք մեր ընթացակարգերը և մեր կարողությունները զարգացնելու միջոցով պետք է ձգտենք այս ցուցանիշներն էլ ավելի բարելավելու՝ առաջիկա միջնաժամկետ ժամանակահատվածում»,-ասել է նախարարը:

Թեմայի առնչությամբ կառավարության ղեկավարն ընդգծել է կապիտալ ծախսերը պատշաճ որակով իրականացնելու կարևորությունը, քանի որ այն մեծապես պայմանավորում է տնտեսական ակտիվությունը և տնտեսական աճը: «Կապիտալ ծախսերը պետք է արվեն մաքսիմալ արագ, մաքսիմալ որակով և մաքսիմալ արդյունավետ: Խոսքը պետական բյուջեի 2022թ. տարեկան հաշվետվությունը հաստատելու և այն Ազգային ժողով ուղարկելու մասին է: Առաջիկայում մեզ Ագային ժողովում սպասվում է և՛ հանձնաժողովների մակարդակով մանրամասն քննարկում, և՛ լիագումար նիստերի մակարդակով քննարկում:

Խնդրում եմ ակտիվ մասնակցել և մանրամասն բովանդակային քննարկում ունենալ խորհրդարանի մեր գործընկերների և այդպիսով՝ նաև հանրության հետ, որովհետև հանրությունը նույնպես պետք է հնարավորինս մանրամասն տեղեկացված լինի մեր բյուջետային գործերից: Նախատեսվում է ընթացակարգերով նաև մարզպետներին ներգրավվածությունը բյուջետային քննարկումներում: Շատ կարևոր է, որ մենք մանրամասն ներկայացնենք մարզերում տեղի ունեցած ներդրումները: Ես խորհրդարանում հայտարարեցի, որ վերջին հինգ տարիներին մարզերում կառավարությունն աննախադեպ չափերի՝ 1.2 մլրդ դոլարի ներդրում է ունեցել: Հարգելի մարզպետներ, ձեր հաշվետվությունների ընթացքում շատ կարևոր է, որ դուք ներկայացնեք, թե 1.2 մլրդ դոլարն ինչ է եղել, ինչ է դարձել, ինչի է վերածվել»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ուկրաինան ցանկանում է, որ Ադրբեջանը գազ մատակարարի իրեն մինչև տարեվերջ

17:37 18.08.2025

Ուկրաինան ցանկանում է, որ Ադրբեջանը գազ մատակարարի իրեն մինչև տարեվերջ

Ուկրաինան բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ մինչև տարեվերջ գազի մատակարարման պայմանագիր կնքելու համար, հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Սվետլանա Գրինչուկը։ Հուլիսի 28-ին «Նավթոգազ Ուկրաինա» ընկերության վարչության ղեկավար Սերգեյ Կորեցկին հայտնեց, որ Ուկրաինան կնքել է Ադրբեջանից գազի ներմուծման առաջին համաձայնագիրը, փորձնական մատակարարումը փոքր ծավալի է և իրականացվում է Տրանսբալկանյան միջանցքով։ «Մենք ներկայումս բանակցություններ ենք վարում (ադրբեջանական […] ...

Մոդին և Պուտինը քննարկել են Ալյասկայում բանակցությունները

17:25 18.08.2025

Մոդին և Պուտինը քննարկել են Ալյասկայում բանակցությունները

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին, որի ընթացքում նրանք քննարկել են Ալյասկայում կայացած բանակցությունները: «Շնորհակալություն իմ ընկեր նախագահ Պուտինին հեռախոսազրույցի և Ալյասկայում նախագահ Թրամփի հետ վերջերս կայացած հանդիպման տպավորությունները կիսելու համար։ Հնդկաստանը մշտապես կոչ է արել Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորմանը և աջակցում է այս ուղղությամբ ձեռնարկվող բոլոր ջանքերին։ […] ...

Դեբեդ գետի աղտոտման դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե

17:12 18.08.2025

Դեբեդ գետի աղտոտման դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե

Օգոստոսի 16-ին, առավոտյան 07։30-ի սահմաններում, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել Դեբեդ գետի աղտոտման վերաբերյալ։ ԲԸՏՄ Լոռու և Տավուշի տարածքային բաժինների տեսուչները՝ աղտոտման հավանական աղբյուրը հայտնաբերելու համար, ժամեր շարունակ գետի երկայնքով տարածքի զննման արդյունքում պարզել են, որ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի «Նահատակ» պոչամբար տանող խողովակաշարը վթարվել է, ինչն էլ հանդիսացել է գետի աղտոտման պատճառ։ […] ...

Խաչանովը երկու տարվա ընդմիջումից հետո դարձյալ թոփ-10-ում է

17:03 18.08.2025

Խաչանովը երկու տարվա ընդմիջումից հետո դարձյալ թոփ-10-ում է

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը ATP-ի` օգոստոսի 18-ին թարմացված դասակարգման աղյուսակում բարելավել է դիրքը երեք տեղով և 3240 միավորով 9-րդն է։ Նա դարձել է Ռուսաստանի առաջին համարը։ 29-ամյա թենիսիստը նախորդ անգամ լավագույն տասնյակում եղել էր 2023թ. հունիսի 12-ի թարմացումից հետո։ Խաչանովի կարիերայի լավագույն արդյունքն 8-րդ տեղն է։ Տղամարդկանց մենախաղի դասակարգման աղյուսակի առաջատարը Յանիկ Սիներն […] ...

Կանեփ աճեցնող ու թմրանյութ պատրաստող մրգաշատցին ձերբակալվել է․ Արմավիրի համայնքային ոստիկանների բացահայտումը

16:53 18.08.2025

Կանեփ աճեցնող ու թմրանյութ պատրաստող մրգաշատցին ձերբակալվել է․ Արմավիրի համայնքային ոստիկանների բացահայտումը

Օգոստոսի 14-ին Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Մրգաշատ գյուղի 48-ամյա բնակիչը տնամերձ հողամասում ցանել և աճեցնում է կանեփի բույսեր, ինչպես նաև դրանցից թմրամիջոց է պատրաստում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում 48-ամյա տղամարդու տնամերձ հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 2 թուփ, 3 ապակե գլանակ՝ լցված չորացված մանրացված կանեփանման զանգվածով և […] ...

ԵՄ առաջնորդները Վաշինգտոնում կհանդիպեն Զելենսկու հետ մինչև նրա՝ Թրամփին այցելելը

16:40 18.08.2025

ԵՄ առաջնորդները Վաշինգտոնում կհանդիպեն Զելենսկու հետ մինչև նրա՝ Թրամփին այցելելը

ԱՄՆ ժամանած ԵՄ առաջնորդները Վաշինգտոնում կհանդիպեն Վլադիմիր Զելենսկու հետ, նախքան վերջինի՝ Սպիտակ տուն գնալը, որտեղ կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին լրագրողներին հայտնել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը: «Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և ԵՄ պետությունների ու կառավարությունների ղեկավարները Վաշինգտոնում նախապատրաստական հանդիպում կանցկացնեն Զելենսկու հետ՝ Թրամփին այցելելուց առաջ», – հայտնել է Եվրահանձնաժողովը։ Ավելի […] ...

BACK_TO_TOP