18:28 27.04.2023
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանը հինգշաբթի օրը տեսակապի միջոցով միացել են Թուրքիայում «Ակկույու» ատոմակայանի 1-ին էներգաբլոկի համար միջուկային վառելիքի առաջին խմբաքանակի ժամանման արարողությանը: Արարողությունից հետո կայանը կստանա ատոմակայանի կարգավիճակ։
Նշվում է, որ այս տեսակապը Թայիփ Էրդողանի առաջին հրապարակային երևալն է այն բանից հետո, երբ նրա ինքնազգացողությունը վատացել էր ապրիլի 25-ին՝ տեղական հեռուստաալիքներից մեկի ուղիղ եթերում։
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, ավելի վաղ Պուտինը նշել էր, որ «Ռոսատոմը» կիրառում է առաջադեմ տեխնոլոգիաներ և անվտանգության և բնապահպանական խիստ պահանջներ «Ակկույու» ատոմակայանի կառուցման ժամանակ։ Նա նաև վստահություն է հայտնել ծրագրի հաջող իրականացման հարցում, ինչը կնպաստի էներգետիկ ոլորտում երկկողմ համագործակցության ամրապնդմանը և ռուս-թուրքական գործընկերությանը:
«Ակկույու» ԱԷԿ-ը Թուրքիայի համար կարևոր նախագիծ է և կոչվում է «դարավոր երազանք»։ Այն բաղկացած կլինի չորս էներգաբլոկից։ Գործարկումից հետո ատոմակայանը տարեկան կարտադրի մոտ 35 միլիարդ կվտ/ժ էլեկտրաէներգիա և կծածկի Թուրքիայի էլեկտրաէներգիայի կարիքների մինչև 10%-ը։
23:42 21.06.2025
«Nissan»-ը Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս երեխաների. շնորհիվ շտապօգնության և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների՝ երեխաների կյանքը հնարավոր է եղել փրկելՀունիսի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը երեխաներին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, […] ...
23:35 21.06.2025
Հարավային ակումբները մեծ առավելություն ունեն ԱԱԱ-ում․ ԿովաչԴորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը կարծում է, որ հարավային ակումբները մեծ առավելություն ունեն աշխարհի ակումբային առաջնությունում, հայտնում է RMC Sport-ը։ «Արդեն նկատելի է, որ հարավային ակումբները մեծ առավելություն ունեն աշխարհի ակումբային առաջնությունում։ Ստադիոնում հավաքված երկրպագուների համար սարսափելի շոգ է և կարող եք պատկերացնել, թե որքան բարդ է նաև խաղացողների համար։ Ստվերի տակ արևի ջերմաստիճանը […] ...
23:25 21.06.2025
Արարատի մարզում բախվել են «Opel Astra»-ները, որոնցից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՀունիսի 21-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի սկզբնամասում՝ «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Գևորգ Ս․-ի վարած «Opel Astra» մակնիշի և Երևանի բնակիչ 32-ամյա Ռոբերտ Ա․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաներից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտն, Արագածոտնի մարզի բնակիչ 71-ամյա Ջեմմա Ա․-ին։ […] ...
23:19 21.06.2025
Ի՞նչ ճանապարհ է անցել «Շանթ» ՀԸ-ն․ պատմում է Վարդգես Ավետիսյանը«Շանթ» հեռուստաընկերությունն այսօր դարձավ 31 տարեկան: Նախորդ ողջ տարին հոբելյանական էր և այսօր մենք ամփոփում ենք այն Վարդգես Ավետիսյանի հետ: Մարդ, ով առաջինն էր, որ Գյումրիի հեռուստաաշտարակի մոտից հայտարարեց «Շանթի» աշխատանքի մեկնարկի մասին: «Հեռանկար»-ի տաղավարում նա հետաքրքիր դրվագներ է ներկայացրել «Շանթ»-ի անցած ուղուց: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...
23:12 21.06.2025
ԿԳՄՍ նախարարն այցելել է վերջերս վերանորոգված Վարդգես Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարանԳավառ այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է նաև վերջերս վերանորոգված Վարդգես Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարան, ծանոթացել գրադարանում իրականացվող կրթական և մշակութային ծրագրերին։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Գավառում մեկնարկած Արհեստների միջազգային փառատոնին, որը կազմակերպվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ ...
23:01 21.06.2025
Հիմնանորոգվում է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցը Մ֊6 ճանապարհին միացնող էստակադան. ՏԿԵ նախարարՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցը Մ֊6 ճանապարհին միացնող էստակադան։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ կից հրապարակելով լուսանկար: ...