12:02 23.08.2018
Կառավարության օգոստոսի 23-ի նիստում՝ Սևանա լճից լրացուցիչ ջրառ իրականացնելու վերաբերյալ օրենքի նախագծի քննարկման ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բոլորովին վերջերս տեղեկացել է մի խնդրի մասին, այն է՝ Հայաստանում կա ստվերային գյուղատնտեսություն, կան այգիներ, որոնք գրանցված չեն, որ տուրքերի և այլնի խնդիրներ չառաջանան։
«Մենք նայում ենք՝ այսքան այգի կա, այսքան ջուր է հարկավոր, բայց գալիս է գումարը՝ իքս քանակ, ասում ենք՝ բայց այսքա՞ն, ասում են՝ եթե ջուրը չլինի, աղետ կլինի, հետո արդեն գալիս են, ասում են՝ գիտեք, այսպիսի այգիներ կան։ Բացի այդ, շատ են խոսում, որ ջրային ոլորտում կան չարաշահումներ։ Սիրելի՛ հայրենակիցներ, աջակցեք, որ մենք գտնենք այդ չարաշահողներին, կառավարությունը որևէ խոչընդոտ չունի՝ այդ բոլոր չարաշահումները վերացնելու, ես երեք ամիս վարչապետ լինելուց հետո նոր իմացա, որ Հայաստանում կան գաղտնի այգիներ»,- ասաց նա։
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրեց, որ վարչապետի հանձնարարականով եղել է Արագածոտնի և Կոտայքի մարզերում, այցելել է ջրամբարներ։ Նա նշեց, որ կան մեռյալ ծավալներ, մինչդեռ իրենց մինչ այժմ չէին ասում, որ հնարավոր է կառավարության որոշմամբ ևս երեսուն տոկոս այդ ջրից բաց թողնել, մինչդեռ դրա շնորհիվ կարող են ջրի հավելյալ ծավալներ ստանալ, որը կթեթևացնի Սևանից լրացուցիչ ջրառ իրականացնելու այդ խնդիրը։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց, որ հնարավոր է՝ այդ մեռյալ ծավալների օգտագործումն է նախկինում բերել ձկների՝ դաշտերում հայտնվելու ռիսկի։ Նա նշեց՝ եթե այդ ռիսկը բացառվի, ապա իրենք կփորձեն Սևանից լրացուցիչ ջրառը մեղմելու համար օգտագործել այդ ծավալները։
00:00 01.05.2025
Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունըԱռողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...
23:59 30.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:58 30.04.2025
Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ինԱպրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...
23:57 30.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:56 30.04.2025
Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համարՀնդկաստանը փակել է իր օդային տարածքը պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...
23:51 30.04.2025
43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճումԱպրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...