16:00 02.05.2023
««Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է վարչարարության կրճատման, պարզեցման, ծանուցման ենթակա մի շարք ոլորտներին աջակցելու, գործարար եւ ներդրումային միջավայրի տեսանկյունից տվյալ ոլորտներն առավել գրավիչ դարձնելու հանգամանքով: Նախագիծը ներկայացվել է ԱԺ նիստում։
Ծանուցման ենթակա թորած ալկոհոլային խմիչքների արտադրության գործունեության տեսակները տարանջատելու, հստակեցնելու եւ ալկոհոլային խմիչքների առանձին տեսակների արտադրությունը խթանելու նպատակով դրանց արտադրության գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար առաջարկվել է նաեւ տարեկան սահմանել պետական տուրքերի առավել մատչելի դրույքաչափեր:
Հիմնական զեկուցող, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարվել են տեխնիկական բնույթի փոփոխություններ: Հարակից զեկուցող, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Դավիթ Առուշանյանը հավելել է, որ փոփոխությունները միտված են էականորեն բարելավելու միջին եւ փոքր բիզնեսի գործունեությունը` զերծ պահելով ավելորդ թղթաբանական քաշքշուկներից
17:25 18.08.2025
Մոդին և Պուտինը քննարկել են Ալյասկայում բանակցություններըՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին, որի ընթացքում նրանք քննարկել են Ալյասկայում կայացած բանակցությունները: «Շնորհակալություն իմ ընկեր նախագահ Պուտինին հեռախոսազրույցի և Ալյասկայում նախագահ Թրամփի հետ վերջերս կայացած հանդիպման տպավորությունները կիսելու համար։ Հնդկաստանը մշտապես կոչ է արել Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորմանը և աջակցում է այս ուղղությամբ ձեռնարկվող բոլոր ջանքերին։ […] ...
17:12 18.08.2025
Դեբեդ գետի աղտոտման դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեՕգոստոսի 16-ին, առավոտյան 07։30-ի սահմաններում, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել Դեբեդ գետի աղտոտման վերաբերյալ։ ԲԸՏՄ Լոռու և Տավուշի տարածքային բաժինների տեսուչները՝ աղտոտման հավանական աղբյուրը հայտնաբերելու համար, ժամեր շարունակ գետի երկայնքով տարածքի զննման արդյունքում պարզել են, որ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի «Նահատակ» պոչամբար տանող խողովակաշարը վթարվել է, ինչն էլ հանդիսացել է գետի աղտոտման պատճառ։ […] ...
17:03 18.08.2025
Խաչանովը երկու տարվա ընդմիջումից հետո դարձյալ թոփ-10-ում էՌուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը ATP-ի` օգոստոսի 18-ին թարմացված դասակարգման աղյուսակում բարելավել է դիրքը երեք տեղով և 3240 միավորով 9-րդն է։ Նա դարձել է Ռուսաստանի առաջին համարը։ 29-ամյա թենիսիստը նախորդ անգամ լավագույն տասնյակում եղել էր 2023թ. հունիսի 12-ի թարմացումից հետո։ Խաչանովի կարիերայի լավագույն արդյունքն 8-րդ տեղն է։ Տղամարդկանց մենախաղի դասակարգման աղյուսակի առաջատարը Յանիկ Սիներն […] ...
16:53 18.08.2025
Կանեփ աճեցնող ու թմրանյութ պատրաստող մրգաշատցին ձերբակալվել է․ Արմավիրի համայնքային ոստիկանների բացահայտումըՕգոստոսի 14-ին Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Մրգաշատ գյուղի 48-ամյա բնակիչը տնամերձ հողամասում ցանել և աճեցնում է կանեփի բույսեր, ինչպես նաև դրանցից թմրամիջոց է պատրաստում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում 48-ամյա տղամարդու տնամերձ հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 2 թուփ, 3 ապակե գլանակ՝ լցված չորացված մանրացված կանեփանման զանգվածով և […] ...
16:40 18.08.2025
ԵՄ առաջնորդները Վաշինգտոնում կհանդիպեն Զելենսկու հետ մինչև նրա՝ Թրամփին այցելելըԱՄՆ ժամանած ԵՄ առաջնորդները Վաշինգտոնում կհանդիպեն Վլադիմիր Զելենսկու հետ, նախքան վերջինի՝ Սպիտակ տուն գնալը, որտեղ կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին լրագրողներին հայտնել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը: «Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և ԵՄ պետությունների ու կառավարությունների ղեկավարները Վաշինգտոնում նախապատրաստական հանդիպում կանցկացնեն Զելենսկու հետ՝ Թրամփին այցելելուց առաջ», – հայտնել է Եվրահանձնաժողովը։ Ավելի […] ...
16:29 18.08.2025
Նարեկ Հովհաննիսյանը հաղթել է պրոֆեսիոնալ առաջին մենամարտումԲռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ Նարեկ Հովհաննիսյանը (65 կգ) պրոֆեսիոնալ ռինգում նորամուտը նշանավորել է հաղթանակով։ Հովհաննիսյանն ԱՄՆ-ի Փլանթ Սիթի քաղաքում կայացած բռնցքամարտի երեկոյի ընթացքում 6-ռաունդանոց մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է Քենեթ Սենեին (ԱՄՆ, 4-3)։ 27-ամյա հայ բռնցքամարտիկը 43 մենամարտ է անցկացրել սիրողական բռնցքամարտում։ Նա Հայաստանի հավաքականում վերջին մեդալը նվաճել է հունիսին` դառնալով Վրաստանի Բաթում քաղաքում […] ...