17:00 02.05.2023
Հայաստանում 2022 թվականին վարկերն աճել են 16 տոկոսով, ընդ որում՝ նվազել է չաշխատող վարկերի կշիռը, իսկ ավանդներն աճել են առանջանցիկ տեմպերով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսում ասել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
Ֆինանսական կայունության հաշվետվությունը ներկայացնելիս Գալստյանը հայտնել է, որ աշխարհաքաղաքական լարված իրավիճակով պայմանավորված՝ բարձր անորոշությունների միջավայրում 2022-ին Հայաստանի ֆինանսական համակարգն ապահովել է ֆինանսական միջնորդության գործառույթի բավականին բնականոն ընթացք:
«Տարվա ընթացքում վարկային շուկայում արձանագրվել է ակտիվության աճ, վարկերն աճել են շուրջ 16 տոկոսով, ինչը համադրելի է եղել 2020 թ-ին նախորդող մինչկորոնավիրուսային տարիների միջին աճի տեմպերին: Միևնույն ժամանակ, բարձր տնտեսական աճի պայմաններում վարկերի համեմատ ավանդներն առաջանցիկ են աճել: Այսինքն՝ Հայաստանի ֆինանսական համակարգ ոչ ռեզիդենտ հանդիսացող սուբյեկտների մուտքով պայմանավորված՝ ունենք մի իրավիճակ, երբ ավանդների աճը գերազանցել է մեր վարկերի աճին»,-ասել է Գալստյանը:
Վարկային շուկայում ակտիվության աճը նկատելի է եղել վարկավորման բոլոր ուղղություններով: Սպառողական, գյուղ և բիզնես վարկերի գծով տարեվերջին գրանցվել են 10-12 տոկոս աճի տեմպեր, իսկ հիփոթեքային վարկերի գծով պահպանվել են նախորդ տարիների բարձր աճի տեմպերը: ԿԲ նախագահի խոսքով՝ տնտեսական բարձր աճի պայմաններում վարկավորման աճն ուղեկցվել է նաև վարկային պորտֆելի որակի բարելավմամբ: Չաշխատող վարկերի տեսակարար կշիռը շարունակում է ցածր մնալ՝ թե իր երկարաժամկետ միջինից, թե նախքան համավարակի շոկը գրանցված մակարդակներից:
ԿԲ նախագահը նաև հայտնել է , որ նախորդ տարիների տևական ժամանակահատվածի ընթացքում արձանագրված ցածր շահութաբերությունների համեմատությամբ՝ 2022-ին բանկային համակարգի շահութաբերությունն էականորեն բարելավվել է:
«Նախորդ և ընթացիկ տարիներին բարձր գնաճային միջավայրով և սպասումներով պայմանավորված՝ քաղաքականության տոկոսադրույքի էական բարձրացման պայմաններում առկա և նոր տրամադրվող վարկերի տոկոսադրույքների աճը հարաբերական փոքր է եղել: Բանկերի շահութաբերության, կապիտալազինվածության և իրացվելիության բարձր մակարդակը հնարավորություն է ընձեռել նրանց ձեռնպահ մնալ վարկերի տոկոսադրույքների մեծ չափով բարձրացման ուղղությամբ ճշգրտումներից: Բացի այդ՝ վարկային տոկոսադրույքների աճի մեղմմանը նպաստել է նաև բանկերի միջև առկա բարձր մրցակցությունը և տարվա ընթացքում մեծածավալ ֆինանսական միջոցների ներհոսքը բանկային համակարգ: Արդյունքում, տարվա ընթացքում վարկերի սպասարկման ծախսերի աճը չափավոր է եղել, իսկ վարկերի սպասարկման բեռը՝ նվազել»,-ասել է Գալստյանը:
17:37 18.08.2025
Ուկրաինան ցանկանում է, որ Ադրբեջանը գազ մատակարարի իրեն մինչև տարեվերջՈւկրաինան բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ մինչև տարեվերջ գազի մատակարարման պայմանագիր կնքելու համար, հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Սվետլանա Գրինչուկը։ Հուլիսի 28-ին «Նավթոգազ Ուկրաինա» ընկերության վարչության ղեկավար Սերգեյ Կորեցկին հայտնեց, որ Ուկրաինան կնքել է Ադրբեջանից գազի ներմուծման առաջին համաձայնագիրը, փորձնական մատակարարումը փոքր ծավալի է և իրականացվում է Տրանսբալկանյան միջանցքով։ «Մենք ներկայումս բանակցություններ ենք վարում (ադրբեջանական […] ...
17:25 18.08.2025
Մոդին և Պուտինը քննարկել են Ալյասկայում բանակցություններըՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին, որի ընթացքում նրանք քննարկել են Ալյասկայում կայացած բանակցությունները: «Շնորհակալություն իմ ընկեր նախագահ Պուտինին հեռախոսազրույցի և Ալյասկայում նախագահ Թրամփի հետ վերջերս կայացած հանդիպման տպավորությունները կիսելու համար։ Հնդկաստանը մշտապես կոչ է արել Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորմանը և աջակցում է այս ուղղությամբ ձեռնարկվող բոլոր ջանքերին։ […] ...
17:12 18.08.2025
Դեբեդ գետի աղտոտման դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեՕգոստոսի 16-ին, առավոտյան 07։30-ի սահմաններում, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել Դեբեդ գետի աղտոտման վերաբերյալ։ ԲԸՏՄ Լոռու և Տավուշի տարածքային բաժինների տեսուչները՝ աղտոտման հավանական աղբյուրը հայտնաբերելու համար, ժամեր շարունակ գետի երկայնքով տարածքի զննման արդյունքում պարզել են, որ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի «Նահատակ» պոչամբար տանող խողովակաշարը վթարվել է, ինչն էլ հանդիսացել է գետի աղտոտման պատճառ։ […] ...
17:03 18.08.2025
Խաչանովը երկու տարվա ընդմիջումից հետո դարձյալ թոփ-10-ում էՌուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը ATP-ի` օգոստոսի 18-ին թարմացված դասակարգման աղյուսակում բարելավել է դիրքը երեք տեղով և 3240 միավորով 9-րդն է։ Նա դարձել է Ռուսաստանի առաջին համարը։ 29-ամյա թենիսիստը նախորդ անգամ լավագույն տասնյակում եղել էր 2023թ. հունիսի 12-ի թարմացումից հետո։ Խաչանովի կարիերայի լավագույն արդյունքն 8-րդ տեղն է։ Տղամարդկանց մենախաղի դասակարգման աղյուսակի առաջատարը Յանիկ Սիներն […] ...
16:53 18.08.2025
Կանեփ աճեցնող ու թմրանյութ պատրաստող մրգաշատցին ձերբակալվել է․ Արմավիրի համայնքային ոստիկանների բացահայտումըՕգոստոսի 14-ին Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Մրգաշատ գյուղի 48-ամյա բնակիչը տնամերձ հողամասում ցանել և աճեցնում է կանեփի բույսեր, ինչպես նաև դրանցից թմրամիջոց է պատրաստում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում 48-ամյա տղամարդու տնամերձ հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 2 թուփ, 3 ապակե գլանակ՝ լցված չորացված մանրացված կանեփանման զանգվածով և […] ...
16:40 18.08.2025
ԵՄ առաջնորդները Վաշինգտոնում կհանդիպեն Զելենսկու հետ մինչև նրա՝ Թրամփին այցելելըԱՄՆ ժամանած ԵՄ առաջնորդները Վաշինգտոնում կհանդիպեն Վլադիմիր Զելենսկու հետ, նախքան վերջինի՝ Սպիտակ տուն գնալը, որտեղ կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին լրագրողներին հայտնել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը: «Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և ԵՄ պետությունների ու կառավարությունների ղեկավարները Վաշինգտոնում նախապատրաստական հանդիպում կանցկացնեն Զելենսկու հետ՝ Թրամփին այցելելուց առաջ», – հայտնել է Եվրահանձնաժողովը։ Ավելի […] ...