Թումանյան խոշորացված համայնքում մեկնարկում է հողերի դեգրադացման դեմ պայքարի ծրագիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+31.09 oC

Թումանյան խոշորացված համայնքում մեկնարկում է հողերի դեգրադացման դեմ պայքարի ծրագիրը

19:29 02.05.2023

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր ընդունել է «Հայաստանում հողերի դեգրադացման կանխման հանձնառությունների իրականացումը՝ դեգրադացված մարգագետինների կայուն կառավարման և վերականգնման միջոցով» դրամաշնորհային ծրագրի պատասխանատուներին՝ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի» փոխտնօրեն Արմեն Խոջոյանին, ծրագրերի իրականացման և մոնիտորինգի բաժնի ղեկավար Ռուբիկ Շահազիզյանին, ծրագրի առաջատար տեխնիկական պատասխանատու Կարոլինա Սթարին:

Մարզպետին ներկայացվել է հողերի դեգրադացման դեմ պայքարի ծրագրի մանրամասները: Նշվել է, որ ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի հողերի դեգրադացիայի կանխման նպատակի իրագործմանն ուղղված ազգային ջանքերին՝ հողային ռեսուրսների կայուն կառավարման և դեգրադացված հողային ծածկույթների վերականգնման միջոցով:

Ծրագրի իրագործման համար Լոռու մարզում՝ որպես թիրախային տարածք, ընտրվել է Թումանյան համայնքը: Աթան, Ահնիձոր, Քարինջ, Մարց, Քարինջ, Շամուտ, Լորուտ բնակավայրերում կվերականգնվեն մարգագետիններ, արոտավայրեր, կիրականացվեն անտառվերականգնման և համայնքների զարգացման համար ներդրումային այլ մեծածավալ աշխատանքներ:

Լոռու մարզպետը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության համար և ընդգծել, որ մարզային և համայնքային իշխանություններն իրենց լիազորությունների շրջանակներում կաջակցեն ծրագրի իրականացմանը:

«Հայաստանում հողերի դեգրադացման կանխման հանձնառությունների իրականացումը՝ դեգրադացված մարգագետինների կայուն կառավարման և վերականգնման միջոցով» ծրագրի տևողությունը երեք տարի է, այն կիրականացվի ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի հետ համատեղ:

Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Գլոբալ Էկալոգիական հիմնադրամի ֆինանսավորմամբ և ՀՀ էկանոմիկայի նախարարության, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, Անտառային կոմիտեի, ՀՀ Ագրարային համալսարանի, Լոռու մարզպետարանի և Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի աջակցությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

490 հազար դրամի գողությունը Գեղարքունիքի քրեական ոստիկանները բացահայտեցին․ գողոնի մեծ մասը հայտնաբերվել է

15:47 18.08.2025

490 հազար դրամի գողությունը Գեղարքունիքի քրեական ոստիկանները բացահայտեցին․ գողոնի մեծ մասը հայտնաբերվել է

Օգոստոսի 12-ի երեկոյան Գեղամավան գյուղի մի բակիչ տվել է հաղորդում իր տնից կատարված գողության վերաբերյալ: Ըստ նրա` օգոստոսի 5-ից 12-ն իրենց տանը հյուրնկալել է Երևանցի մի ընտանիքի` ամուսիններ և նրանց մանկահասակ երկու երեխաներին։ Իսկ այդ օրը հյուրերին ճանապարհելուց հետո նկատել է, որ նրանց գիշերած ննջասենյակի պահարանին դրված 490 հազար դրամը չկա։ Մեկնել են Քրական ոստիկանության […] ...

Իրանի նախագահը պաշտոնական այցով ժամանեց Հայաստան

15:32 18.08.2025

Իրանի նախագահը պաշտոնական այցով ժամանեց Հայաստան

Իրանի նախագահը պաշտոնական այցով ժամանեց Հայաստան։ Մասուդ Փեզեշքիանն ավելի վաղ հայտարարել է, որ Հայաստան և Բելառուս իր առաջիկա այցերի ընթացքում կկենտրոնանա իրանական մասնավոր ընկերությունների դերի բարձրացման և նախկինում կնքված համաձայնագրերի, մասնավորապես համատեղ  ներդրումային նախագծերի առաջխաղացման վրա։   ...

Հրշեջ-փրկարարները մարել են երկու տների տանիքներում բռնկված հրդեհը

15:27 18.08.2025

Հրշեջ-փրկարարները մարել են երկու տների տանիքներում բռնկված հրդեհը

Օգոստոսի 18-ին, ժամը 10։51-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովտամեջ գյուղի ակումբի մոտակայքում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկու տների տանիքներում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:09-ին, մարվել՝ 11:35-ին: […] ...

Ծովակի բնակչի հողամասում կանեփի 200-ից ավելի թուփ է հայտնաբերվել․ Վարդենիսի համայնքային ոստիկանների բացահայտումը

15:15 18.08.2025

Ծովակի բնակչի հողամասում կանեփի 200-ից ավելի թուփ է հայտնաբերվել․ Վարդենիսի համայնքային ոստիկանների բացահայտումը

Օգոստոսի 11-ին Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Ծովակ բնակավայրի 70-ամյա բնակիչը տան հողամասում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում Ոստիկանության և Քնչական կոմիտեի ծառայողները հողամասը զննել են՝ հայտնաբերելով կանեփի 202 թուփ։ Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։ ...

Ներկայացվել են ՀՀ միջպետական ճանապարհների վրա հիդրոլոգիական վտանգի ազդեցության գնահատման արդյունքները

15:05 18.08.2025

Ներկայացվել են ՀՀ միջպետական ճանապարհների վրա հիդրոլոգիական վտանգի ազդեցության գնահատման արդյունքները

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը կազմակերպել է «ՀՀ միջպետական ճանապարհների վրա հիդրոլոգիական վտանգի ազդեցության գնահատում» թեմայով խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել են ՀՀ միջպետական նշանակության ճանապարհների վրա հիդրոլոգիական վտանգավոր երևույթների և կլիմայի փոփոխության ազդեցության գնահատման, մեղմելու, կանխարգելելու միջոցառումներն ու առաջարկությունները, ինչպես նաև՝ Դեբեդ գետի հեղեղումների մոդելավորման արդյունքերը։ Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» […] ...

SHANTNEWS

15:00 18.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP