20:00 02.05.2023
Վրաստանի Ազգային բանկի (ԱԲ) զեկույցի համաձայն, Վրաստանում կեղծ փողերի շրջանառությունն ավելացել է: ԱԲ-ի տվյալներով՝ աճել է կեղծ լարիի, ինչպես նաև եվրոյի ու դոլարի թղթադրամների շրջանառությունը։ Հաղորդում է aliq.ge-ն։
Ըստ տեղեկության՝ կեղծ թղթադրամների մեջ ամենատարածվածը 100 լարիանոցներն են։ 2022 թվականին հայտնաբերված կեղծ փողերի 65 տոկոսը ստացվել է 100 լարիանոց թղթադրամներից, 18 տոկոսը՝ 50 լարիանոցներից, իսկ 4 տոկոսը՝ 20 լարիանոցներից:
2022 թվականին ընդհանուր առմամբ հայտաբերվել է 3 003 միավոր կեղծ լարի, 1620 միավոր դոլարի և 156 միավոր եվրոյի կեղծ թղթադրամներ։ Կեղծ մետաղադրամների թիվը եղել է 378 միավոր։
«2022 թվականին` նախորդ ժամանակաշրջանի (2021 թվականի) համեմատ, լարիի կեղծ թղթադրամների թիվն աճել է 41,4 տոկոսով, կեղծ դոլարի թղթադրամներինը՝ 89,5 տոկոսով, կեղծ եվրոյինը՝ 3,1 անգամ։ 44,6 տոկոսով աճել են նաև այլ կեղծ արժույթներ։ Իսկ ահա լարիի կեղծ մետաղադրամների քանակը 2021 թվականի համեմատ նվազել է 2,7 անգամ»,- նշված է ԱԲ-ի տարեկան հաշվետվության մեջ։
15:47 18.08.2025
490 հազար դրամի գողությունը Գեղարքունիքի քրեական ոստիկանները բացահայտեցին․ գողոնի մեծ մասը հայտնաբերվել էՕգոստոսի 12-ի երեկոյան Գեղամավան գյուղի մի բակիչ տվել է հաղորդում իր տնից կատարված գողության վերաբերյալ: Ըստ նրա` օգոստոսի 5-ից 12-ն իրենց տանը հյուրնկալել է Երևանցի մի ընտանիքի` ամուսիններ և նրանց մանկահասակ երկու երեխաներին։ Իսկ այդ օրը հյուրերին ճանապարհելուց հետո նկատել է, որ նրանց գիշերած ննջասենյակի պահարանին դրված 490 հազար դրամը չկա։ Մեկնել են Քրական ոստիկանության […] ...
15:32 18.08.2025
Իրանի նախագահը պաշտոնական այցով ժամանեց ՀայաստանԻրանի նախագահը պաշտոնական այցով ժամանեց Հայաստան։ Մասուդ Փեզեշքիանն ավելի վաղ հայտարարել է, որ Հայաստան և Բելառուս իր առաջիկա այցերի ընթացքում կկենտրոնանա իրանական մասնավոր ընկերությունների դերի բարձրացման և նախկինում կնքված համաձայնագրերի, մասնավորապես համատեղ ներդրումային նախագծերի առաջխաղացման վրա։ ...
15:27 18.08.2025
Հրշեջ-փրկարարները մարել են երկու տների տանիքներում բռնկված հրդեհըՕգոստոսի 18-ին, ժամը 10։51-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովտամեջ գյուղի ակումբի մոտակայքում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկու տների տանիքներում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:09-ին, մարվել՝ 11:35-ին: […] ...
15:15 18.08.2025
Ծովակի բնակչի հողամասում կանեփի 200-ից ավելի թուփ է հայտնաբերվել․ Վարդենիսի համայնքային ոստիկանների բացահայտումըՕգոստոսի 11-ին Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Ծովակ բնակավայրի 70-ամյա բնակիչը տան հողամասում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում Ոստիկանության և Քնչական կոմիտեի ծառայողները հողամասը զննել են՝ հայտնաբերելով կանեփի 202 թուփ։ Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։ ...
15:05 18.08.2025
Ներկայացվել են ՀՀ միջպետական ճանապարհների վրա հիդրոլոգիական վտանգի ազդեցության գնահատման արդյունքները«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը կազմակերպել է «ՀՀ միջպետական ճանապարհների վրա հիդրոլոգիական վտանգի ազդեցության գնահատում» թեմայով խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել են ՀՀ միջպետական նշանակության ճանապարհների վրա հիդրոլոգիական վտանգավոր երևույթների և կլիմայի փոփոխության ազդեցության գնահատման, մեղմելու, կանխարգելելու միջոցառումներն ու առաջարկությունները, ինչպես նաև՝ Դեբեդ գետի հեղեղումների մոդելավորման արդյունքերը։ Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» […] ...