ԼՂ հակամարտությունը չունի ռազմական լուծում. քննարկում Միացյալ Թագավորության Համայնքների պալատում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+15.09 oC

ԼՂ հակամարտությունը չունի ռազմական լուծում. քննարկում Միացյալ Թագավորության Համայնքների պալատում

15:12 03.05.2023

Միացյալ Թագավորության Համայնքների պալատում մայիսի 2-ին տեղի է ունեցել քննարկում/հարցադրումներ խորհրդարանականների կողմից՝ ուղղված Ֆորին Օֆիսի ղեկավար Ջեյմս Քլեվերլիին և Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոհերթիին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարցուպատասխանի ժամանակ Ջայլզ Ուոթլինգը (Պահպանողական կուսակցություն) հարց է բարձրացրել, թե ինչ քայլեր է ձեռնարկում ՄԹ կառավարությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և Լաչինի միջանցքի փակման հետևանքով առաջացած հումանիտար հետևանքների վերացման ուղղությամբ։

Լեո Դոհերթին պատասխանել է, որ ՄԹ-ն մեծապես կարևորում է հարաբերությունները երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև, և գտնում է, որ ԼՂ հակամարտությունը չունի ռազմական լուծում և որ խաղաղ բանակցությունները կարող են կայունություն և բարգավաճում հաստատել տարածաշրջանում։

«Մենք կոչ ենք անում կողմերին ներգրավվել բովանդակային բանակցությունների մեջ՝ ապահովելու տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը», – նշել է Լեո Դոհերթին։

Ջայլզ Ուոթլինգն այնուհետև հարց է բարձրացրել նաև Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի վերաբերյալ՝ նշելով, որ օրեր առաջ ՄԹ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանի հետ այցելել է Սենոտաֆ հուշահամալիր և ծաղկեպսակ զետեղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

«Ինչու ՄԹ կառավարությունը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, ինչպես որ դա արել են շատ այլ երկրներ», – հարցրել է Ուոթլինգը։

Լեո Դոհերթին պատասխանել է․

«Դա շատ զգայուն հարց է։ ՄԹ կառավարության դիրքորոշումն է, որ դատական մարմինը, այլ ոչ թե գործադիրը պետք է անդրադառնա ցեղասպանությունների ճանաչմանը։ Մենք ճանաչում ենք միայն այն հանցագործությունները, որոնք ճանաչված են միջազգային իրավական մարմինների կողմից։ Դա վճռորոշ գործոն է»։

Քարլ Մոնագանը (Շոտլանդիայի ազգային կուսակցություն) հարց է ուղղել Լեո Դոհերթիին՝ նշելով․ «Լաչինի միջանցքի փակման հետևանքով իրավիճակը Լեռնային Ղարաբաղում աղետալի է։ Այդ մասին զեկուցում են տասնյակ ոչ կառավարական կազմակերպություններ։ Genocide Watch-ը նախազգուշացրել է նաև էթնիկ զտումների հնարավորության մասին։ 120․000 մարդ շրջափակված է և գտնվում է հումանիտար ծանր իրավիճակում։ Ինչ ճնշումներ է գործադրում Ֆորին Օֆիսը, որպեսզի Լաչինի միջանցքը բացվի և հումանիտար իրավիճակը կարգավորվի»։

Լեո Դոհերթին պատասխանել է․

«Մենք կոչ ենք անում, որպեսզի կողմերը ներգրավվեն բովանդակային բանակցությունների մեջ, և որ Լաչինի միջանցքը պետք է բացվի։ Մենք ուրախ ենք, որ ՄԹ կառավարությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով 1 մլն․ ֆունտի հումանիտար օգնություն է տրամադրել կոնֆլիկտի հետևանքները վերացնելու համար»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նախաձեռնություն՝ տարեցների համար. նրանք մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացների

23:59 25.05.2025

Նախաձեռնություն՝ տարեցների համար. նրանք մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացների

Երևանը բոլորի քաղաքն է։ Կարևոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ տարիքից, ունենա ակտիվ, ստեղծագործ և իմաստալից առօրյա։ Տարեցների աշխույժ ժամանցն ապահովելու նպատակով «Արժանավայել ծերություն» տարեցների շահերի պաշտպանություն ՀԿ-ն նախաձեռնել է մի ծրագիր, որի ընթացքում մեծահասակները մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացների: Նախագծին աջակցում է Կենտրոն վարչական շրջանը: Մանրամասները՝ քաղաքապետարանի տեսանյութում: ...

Երեք ֆուտբոլիստ լքում է ՄՅՈւ-ն

23:34 25.05.2025

Երեք ֆուտբոլիստ լքում է ՄՅՈւ-ն

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ պաշտպաններ Վիկտոր Լինդելոֆը և Ջոնի Էվանսը, ինչպես նաև դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, ընթացիկ մրցաշրջանի ավարտին կհեռանան ակումբից։ Այսօր՝ մայիսի 25-ին, երեք ֆուտբոլիստներն էլ մասնակցել են Անգլիայի Պրեմիեր լիգայի 38-րդ տուրի՝ «Աստոն Վիլլայի» հետ խաղին (2-0):   ...

Առողջապահության նախարարի տեղակալը ներկայացրել է ակնաբուժական ոլորտում մեր երկրի ձեռքբերումները

23:10 25.05.2025

Առողջապահության նախարարի տեղակալը ներկայացրել է ակնաբուժական ոլորտում մեր երկրի ձեռքբերումները

Ակնաբուժական ոլորտի ամենամյա միջոցառմանն այս տարի մասնակցում են առաջատար մասնագետներ ու պրոֆեսորներ ԱՄՆ-ից, Եվրոպայից, ԱՊՀ երկրներից: «Շատ կարևոր է գիտակրթական, համահայկական այս հարթակի դերը, որն աշխարհի տարբեր երկրների անվանի ակնաբույժների փորձառությունն ու գիտելիքը մեկտեղելու հրաշալի հնարավորություն է ընձեռում»,- ողջունելով Հայկական միջազգային ակնաբուժական կոնֆերանսի մասնակիցներին՝ նշել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը։ Նախարարի տեղակալը ներկայացրել է […] ...

Ճապոնիան առանց նախազգուշացման կրակ է բացել Ռուսաստանի սահմանի մոտ

22:40 25.05.2025

Ճապոնիան առանց նախազգուշացման կրակ է բացել Ռուսաստանի սահմանի մոտ

Ճապոնիայի առափնյա պահպանությունը սխալմամբ առանց նախազգուշացման կրակ է բացել Կունաշիրի մոտ՝ հրաձգության ուսումնավարժանքի ժամանակ, հայտնում է Yomiuri թերթը։ «Մայիսի 23-ին Հոկայդո նահանգապետության Նեմուրո առափնյա պահպանությունը հայտնել է, որ «Կավագիրի» պարեկային նավի անձնակազմը սխալ է թույլ տվել՝ կրակային վարժություններ անցկացնելով Շիրետոկո հրվանդանի ափերի մոտ՝ առանց մոտակա նավերին նավիգացիոն նախազգուշացում տալու», – ասվում է հաղորդագրությունում: Ըստ հրապարակման՝ […] ...

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն պաշտոնական այցով ժամանեց Հայաստան

22:07 25.05.2025

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն պաշտոնական այցով ժամանեց Հայաստան

Երկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Ռոբերտ Ֆիցոն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սլովակիայի վարչապետը կմասնակցի նաև «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովին։ ...

Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել. ՀԿԵ-ն մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից

22:01 25.05.2025

Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել. ՀԿԵ-ն մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից

«Հարավկովկասյան երկաթուղի»-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «2025 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 14:35-ին, Էջմիածին–Մասիս երկաթուղային հատվածում տեղի է ունեցել դժբախտ պատահար մահվան ելքով։ Գյումրի–Երևան երթուղով ընթացող էլեկտրագնացքի մեքենավարական անձնակազմը, շարժվելով սահմանված արագությամբ, նկատել է երկաթուղային գծերի վրա կանգնած անձի, որը գտնվել է գնացքից մոտ 130 մետր հեռավորության վրա՝ մեջքով դեպի գնացքը։ Մեքենավարը անմիջապես կիրառել […] ...

BACK_TO_TOP