Անկարան պահանջել է ապամոնտաժել «Նեմեսիս» գործողության մասնակիցների հուշարձանը․ ո՞րը կլինի Երևանի պատասխանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+11.09 oC

Անկարան պահանջել է ապամոնտաժել «Նեմեսիս» գործողության մասնակիցների հուշարձանը․ ո՞րը կլինի Երևանի պատասխանը

22:07 03.05.2023

Թուրքիայի իշանություններն այսօր պաշտոնապես հաստատել են, որ փակել են իրենց օդային տարածքը հայկական ինքնաթիռների համար: Այդ մասին հայտարարությամբ է հանդես եկել արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

Ինչո՞վ են պատճառաբանում և սպասելի՞ էր նման զարգացումը. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը, ով նաև Երևանում «Նեմեսիսի» հուշարձանի տեղադրման երկու նախաձեռնողներից մեկն է։

«Հիշեցնեմ՝ 2 օր առաջ Թուրքիայի օդային իշխանություններն առանց պարզաբանելու իրենց քայլի պատճառը, դեպի Եվրոպա թռչող Հայաստանի ինքնաթիռների համար փակել էին իրենց օդային տարածքը: Արդյունքում հայկական ավիաընկերություններից մեկի չվերթով մեկնող ուղևորները ստիպված էին վայրէջք կատարել Քիշնևում: Հետաքրքիր է, որ դեպի Թուրքիա կատարվող չվերթներն արգելված չեն, ավելին՝ շարունակում են դա խրախուսել, խթանել։ Արգելում են ընդամենը սեփական օդային տարածքով չվերթները:

Հայկական ավիափոխադրողների համար, կարծում եմ, դա մեծ հարված չէր, քանի որ եթե քարտեզի վրա նայենք, կհամոզվենք, որ միայն դեպի Եգիպտոս չվերթի դեպքում է, որ իմաստ ունի Թուրքիայի տարածքով անցնել: Դեպի Եվրոպա շատ հեշտ է շրջանցել, և այդ իմաստով կորուստը մեծ չէ, տոմսի արժեքի վրա դա որևէ կերպ չպետք է որ անդրադառնա:

Եվ ահա այսօր, Թուրքիայի արտգործնախարարը պարզաբանել է, թե որն է իրենց այդ քայլի պատճառը: Մևլութ Չավուշօղլուն թուրքական NTV ՀԸ-ը տված հարցազրույցում ասել է, որ դա Անկարայի պատասխանն է՝ Երևանում ազգային արժանապատվության ասպետներ կոչվող հուշահամալիրի բացմանը:

Հիշեցնեմ՝ այդ  հուշահամալիրը բացվեց Երևանի Օղակաձև այգում, ապրիլի 25-ին և այն նվիրված էր Նեմեսիս գործողության մասնակիցներին, ովքեր պատժել էին  Հայոց Ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներին:

Հիշեցնեմ, որ Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարությունները բողոքի նոտայով, հայտարարությամբ էին հանդես եկել՝ դատապարտելով այդ հուշարձանի տեղադրումը և այժմ Չավուշօղլուն ասում է հետևյալը.

«Թուրքիայի համար անընդունելի է այն, որ Հայաստանում հարգում են 20-ական թվականներին թուրքերին և ադրբեջանցիներին սպանած մարդկանց, ավելին՝ նրանց համար հուշարձան են տեղադրում: Եթե Հայաստանը շարունակի նույն ոգով և չվերացնի այդ հուշարձանը, հավելյալ քայլեր կձեռնարկենք»»,- ասել է Արտյոմ Երկանայանը:

Չավուշօղլուն կտրուկ քայլերով է սպառնում, եթե հուշարձանը չապամոնտաժվի: Ի՞նչ զարգացումների արժե սպասել:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

00:00 01.05.2025

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 30.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

23:58 30.04.2025

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

Ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 30.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

23:56 30.04.2025

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

Հնդկաստանը փակել է իր օդային տարածքը  պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

23:51 30.04.2025

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

Ապրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...

BACK_TO_TOP