17:30 06.05.2023
Սևծովյան «Հացահատիկի համաձայնագրի» շրջանակներում տեխնիկական բանակցությունների մասնակիցներին չի հաջողվել համաձայնության գալ Ուկրաինայից հացահատիկ տեղափոխելու համար նոր նավերի թույլատրման շուրջ։ Ստամբուլում բանակցություններ են տեղի ունեցել Ուկրաինայի, Ռուսաստանի, Թուրքիայի և ՄԱԿ-ի միջև։
«Միացյալ միջազգային կենտրոնին այսօր չի հաջողվել համաձայնության գալ նոր նավերի՝ սևծովյան «Հացահատիկի համաձայնագրին» մասնակցելու իրավունքի շուրջ։ Կազմակերպությունը շարունակում է նախկինում լիազորված նավերի ամենօրյա ստուգումների աշխատանքը։ Կոչ ենք անում բոլոր կողմերին շարունակել քննարկումները, հաղթահարել գործառնական մարտահրավերները և աշխատել նախաձեռնության լիարժեք իրականացման և ամրապնդման ուղղությամբ»,- 1tv.ge-ի հաղորդմամբ՝ ասել է ՄԱԿ-ի խոսնակի տեղակալը։
Մարտի 18-ին՝ «Հացահատիկի համաձայնագրի» ժամկետի ավարտից քիչ առաջ, որոշում է կայացվել երկարաձգել այն, սակայն, ըստ Մոսկվայի, համաձայնագիրը երկարաձգվել է 60 օրով՝ ստանդարտ 120 օրվա փոխարեն։ Ռուս պաշտոնյաները հավելել են, որ եթե իրենց պահանջները չկատարվեն, ապա նշված պայմանավորվածությունը կխախտվի։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մի քանի շաբաթ առաջ նշել էր, որ սևծովյան «Հացահատիկի համաձայնագիրը» փակուղի է մտել և դրա համար մեղադրել է Արևմուտքին։
15:47 18.08.2025
490 հազար դրամի գողությունը Գեղարքունիքի քրեական ոստիկանները բացահայտեցին․ գողոնի մեծ մասը հայտնաբերվել էՕգոստոսի 12-ի երեկոյան Գեղամավան գյուղի մի բակիչ տվել է հաղորդում իր տնից կատարված գողության վերաբերյալ: Ըստ նրա` օգոստոսի 5-ից 12-ն իրենց տանը հյուրնկալել է Երևանցի մի ընտանիքի` ամուսիններ և նրանց մանկահասակ երկու երեխաներին։ Իսկ այդ օրը հյուրերին ճանապարհելուց հետո նկատել է, որ նրանց գիշերած ննջասենյակի պահարանին դրված 490 հազար դրամը չկա։ Մեկնել են Քրական ոստիկանության […] ...
15:32 18.08.2025
Իրանի նախագահը պաշտոնական այցով ժամանեց ՀայաստանԻրանի նախագահը պաշտոնական այցով ժամանեց Հայաստան։ Մասուդ Փեզեշքիանն ավելի վաղ հայտարարել է, որ Հայաստան և Բելառուս իր առաջիկա այցերի ընթացքում կկենտրոնանա իրանական մասնավոր ընկերությունների դերի բարձրացման և նախկինում կնքված համաձայնագրերի, մասնավորապես համատեղ ներդրումային նախագծերի առաջխաղացման վրա։ ...
15:27 18.08.2025
Հրշեջ-փրկարարները մարել են երկու տների տանիքներում բռնկված հրդեհըՕգոստոսի 18-ին, ժամը 10։51-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովտամեջ գյուղի ակումբի մոտակայքում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկու տների տանիքներում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:09-ին, մարվել՝ 11:35-ին: […] ...
15:15 18.08.2025
Ծովակի բնակչի հողամասում կանեփի 200-ից ավելի թուփ է հայտնաբերվել․ Վարդենիսի համայնքային ոստիկանների բացահայտումըՕգոստոսի 11-ին Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Ծովակ բնակավայրի 70-ամյա բնակիչը տան հողամասում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում Ոստիկանության և Քնչական կոմիտեի ծառայողները հողամասը զննել են՝ հայտնաբերելով կանեփի 202 թուփ։ Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։ ...
15:05 18.08.2025
Ներկայացվել են ՀՀ միջպետական ճանապարհների վրա հիդրոլոգիական վտանգի ազդեցության գնահատման արդյունքները«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը կազմակերպել է «ՀՀ միջպետական ճանապարհների վրա հիդրոլոգիական վտանգի ազդեցության գնահատում» թեմայով խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել են ՀՀ միջպետական նշանակության ճանապարհների վրա հիդրոլոգիական վտանգավոր երևույթների և կլիմայի փոփոխության ազդեցության գնահատման, մեղմելու, կանխարգելելու միջոցառումներն ու առաջարկությունները, ինչպես նաև՝ Դեբեդ գետի հեղեղումների մոդելավորման արդյունքերը։ Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» […] ...