18:42 08.05.2023
Հայ մեծ գրող Ղազարոս Աղայանն ու Զիզի քարն այս տարի ևս՝ 22-րդ անգամ, մեկ տարածքում համախմբեցին Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչներին: Ամենամյա աղայանական օրն` ավանդույթի համաձայն, տեղի ունեցավ Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Բոլնիսիի մունիցիպալիտետի Բոլնիս-Խաչեն (ներկայիս՝ Բոլնիսի) գյուղում:
Aliq Media-ի հաղորդմամբ՝ 24 տարի առաջ սկզբնավորված այս տոնն ամեն տարի (բացառությամբ 2020-2021 թվականների՝ համաճարակի պատճառով) նշվում է Բոլնիս-Խաչենում՝ Աղայանի տուն-թանգարանում: Այս տարի աղայանական օրը կազմակերպել էր Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» կենտրոնը՝ Վիրահայոց թեմի «Սուրբ Եղիա մարգարե» կիրակնօրյա դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ռոզա Զոհրաբյանի գլխավորությամբ և «Հայարտուն» կենտրոնի մասնակցությամբ:
Տոնի գեղարվեստական մասն ապահովեցին «Հայարտուն» կենտրոնի պարի համույթն ու մենակատարները, ինչպես նաև Բոլնիս-Խաչենի դպրոցի սաները:
Աղայանական օրվան ներկա էին Վրաստանի հայ համայնքի և Վրաստանում ՀՀ դեսպանատան ներկայացուցիչներ, «Վրաստան» հայալեզու թերթի խմբագիր Վան Բայբուրթը, Վիրահայոց թեմի Քվեմո Քարթլիի Շահումյան, Կարմիրգյուղ և Աղքյորփի գյուղերի հոգևոր հովիվ հգշ. Տեր Զավեն վարդապետ Յազիչյանը, հայազգի հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանը, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը, տիկնիկագործ Արմեն Հովհաննիսյանը, Բոլնիսիի մունցիպալիտետի մշակութի կենտրոնի տնօրեն Սոսո Կոպալեիշվիլին, Բոլնիսիի քաղաքապետ Դավիթ Շերազադիշվիլին, Բոլնիս-Խաչենի գյուղապետ Արմեն Հարությունյանը, Աղայանի տուն-թանգարանի տնօրեն Արթուր Պետրոսյանը, աղայանական գրականությամբ հետաքրքրված հյուր, հասարակական, մշակութային գործիչներ ինչպես Վրաստանից, այնպես էլ՝ Հայաստանից, քաղաքացիներ Վրաստանի տարբեր շրջաններից, դպրոցի ուսուցիչներ և աշակերտներ, գյուղի բնակիչներ:
00:00 01.05.2025
Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունըԱռողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...
23:59 30.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:58 30.04.2025
Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ինԱպրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...
23:57 30.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:56 30.04.2025
Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համարՀնդկաստանը փակել է իր օդային տարածքը պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...
23:51 30.04.2025
43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճումԱպրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...