19:42 08.05.2023
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է Գերմանիայի վերականգնման վարկերի բանկի (KfW) ծրագրերի պորտֆելի ավագ կառավարիչ Ֆրանկ Մյորշլին, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ, «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրի տնօրեն Արամ Մեյմարյանին և ՊՏԱԾ-Հ ծրագրի թիմի ղեկավար Միշել Բլիմսրիդերին։
Հանդիպմանը մասնակցում էին նաև, «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տնօրեն Արման Մկրտչյանը և Կապանի անտառտնտեսության տնօրեն Սասուն Մանուկյանը։
Հյուրերը Սյունիք են եկել ծանոթանալու նախորդ տարիներին բանկի միջոցներով իրականացված աշխատանքների արդյունքներին ու ներկայացնելու առաջիկայում մեկնարկող ծրագիրը։
Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին՝ մարզում իրականացված աշխատանքների համար, որոնք տեսանելի են հատկապես պահպանվող տարածքների մերձակա բնակավայրերում։
Մարզպետը շեշտել է, որ բանկի աջակցությամբ կատարված աշխատանքները կարևոր են թե՛ բնապահպանական, թե՛ բնակավայրերի սոցիալ-տնտեսական զարգացման առումով։
Հանդիպման ընթացքում KfW-ի ներկայացուցիչները տեղեկացրել են նաև նոր՝ «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» ծրագրի մասին, որի բյուջեն տրամադրել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարությունը՝ KfW-ի միջոցով: Առաջիկայում սպասվում է պայմանագրի ստորագրումը, ու այս տարվա ընթացքում այն կմեկնարկի։
Նոր ծրագրի իրականացման վայրերից մեկը Սյունիքն է, ու նրա առանցքում կլինեն ինչպես անտառը, այնպես էլ պահպանվող տարածքների կառավարման պլանները, վարչական շենքերի նորոգումը, իրազեկման բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքը, տեղական կայուն զարգացումն ու զբոսաշրջությունը։
Նշելով, որ հատկապես այս ժամանակաշրջանում Սյունիքում շատ կարևոր են նման ներդրումներն ու ծրագրերը, որոնք նաև լավատեսության ազդակ են բնակիչների համար՝ մարզպետը արդյունավետ համագործակցության պատրաստակամություն է հայտնել։
15:47 18.08.2025
490 հազար դրամի գողությունը Գեղարքունիքի քրեական ոստիկանները բացահայտեցին․ գողոնի մեծ մասը հայտնաբերվել էՕգոստոսի 12-ի երեկոյան Գեղամավան գյուղի մի բակիչ տվել է հաղորդում իր տնից կատարված գողության վերաբերյալ: Ըստ նրա` օգոստոսի 5-ից 12-ն իրենց տանը հյուրնկալել է Երևանցի մի ընտանիքի` ամուսիններ և նրանց մանկահասակ երկու երեխաներին։ Իսկ այդ օրը հյուրերին ճանապարհելուց հետո նկատել է, որ նրանց գիշերած ննջասենյակի պահարանին դրված 490 հազար դրամը չկա։ Մեկնել են Քրական ոստիկանության […] ...
15:32 18.08.2025
Իրանի նախագահը պաշտոնական այցով ժամանեց ՀայաստանԻրանի նախագահը պաշտոնական այցով ժամանեց Հայաստան։ Մասուդ Փեզեշքիանն ավելի վաղ հայտարարել է, որ Հայաստան և Բելառուս իր առաջիկա այցերի ընթացքում կկենտրոնանա իրանական մասնավոր ընկերությունների դերի բարձրացման և նախկինում կնքված համաձայնագրերի, մասնավորապես համատեղ ներդրումային նախագծերի առաջխաղացման վրա։ ...
15:27 18.08.2025
Հրշեջ-փրկարարները մարել են երկու տների տանիքներում բռնկված հրդեհըՕգոստոսի 18-ին, ժամը 10։51-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովտամեջ գյուղի ակումբի մոտակայքում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկու տների տանիքներում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:09-ին, մարվել՝ 11:35-ին: […] ...
15:15 18.08.2025
Ծովակի բնակչի հողամասում կանեփի 200-ից ավելի թուփ է հայտնաբերվել․ Վարդենիսի համայնքային ոստիկանների բացահայտումըՕգոստոսի 11-ին Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Ծովակ բնակավայրի 70-ամյա բնակիչը տան հողամասում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում Ոստիկանության և Քնչական կոմիտեի ծառայողները հողամասը զննել են՝ հայտնաբերելով կանեփի 202 թուփ։ Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։ ...
15:05 18.08.2025
Ներկայացվել են ՀՀ միջպետական ճանապարհների վրա հիդրոլոգիական վտանգի ազդեցության գնահատման արդյունքները«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը կազմակերպել է «ՀՀ միջպետական ճանապարհների վրա հիդրոլոգիական վտանգի ազդեցության գնահատում» թեմայով խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել են ՀՀ միջպետական նշանակության ճանապարհների վրա հիդրոլոգիական վտանգավոր երևույթների և կլիմայի փոփոխության ազդեցության գնահատման, մեղմելու, կանխարգելելու միջոցառումներն ու առաջարկությունները, ինչպես նաև՝ Դեբեդ գետի հեղեղումների մոդելավորման արդյունքերը։ Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» […] ...