19:03 09.05.2023
Գերմանա-թուրքական առևտրաարդյունաբերական պալատի (AHK) նախագահ Փընար Էրսոյը հայտնել է թուրք-գերմանական առևտրային հարաբերությունների մասին՝ նշելով, որ այս պահին Թուրքիայում կա մոտավորապես 8.000 գերմանական ընկերություն։
Էրսոյը մասնավորապես հայտնել է, որ Թուրքիայում Գերմանիայի մասնաբաժինն օտարերկրյա ուղղակի ներդրումերում կազմում է 6.4%։ 2022-ին գերմանական ներդրումներն ամբողջությամբ կազմել են 697մլն դոլար։
«Այդ ներդրումների մեծամասնությունը Թուրքիայում հարյուր հազարավոր աշխատատեղեր ստեղծող երկարաժամկետ ներդրումներ են։ Մեր անդամների թվում կան ընկերություններ, որոնք գործում են Թուրքիայում ավելի քան 100 տարի։ Գերմանական ընկերությունները գործունեություն են ծավալում արդյունաբերական արտադրության, հատկապես մանրածախ և մեծածախ լոգիստիկայի և բաշխման ոլորտում»,- Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ նշել է նա։
Թուրքիայի տնտեսությունը, չնայած համաճարակի և ռուս-ուկրաինական պատերազմին, էապես աճել է և արտահանման մեջ նոր ռեկորդներ սահմանել։ Չնայած այս դժվարություններին և բացասական ազդեցություններին՝ անցյալ տարի թուրք-գերմանական առևտրային հարաբերությունները նոր ռեկորդ են սահմանել։ Երկու կողմերի ատևտրաշրջանառության ծավալները 2021-ին կազմել են 41մլրդ դոլար, իսկ 2022-ին՝ 45մլրդ դոլար։
«Գերմանիան թուրք արտահանողների համար շարունակում է մնալ ամենակարևոր արտահանման շուկան։ Երկու երկրների միջև արտաքին առևտրի դեֆիցիտը վերջին 10 տարում 11 մլրդ դոլարից նվազել է շուրջ 2.8 մլրդ դոլարի։ Այսինքն մեր երկրների միջև առևտրային հավասարակշռությունը հօգուտ Թուրքիայի է»,-նշել է Էրսոյը։
Նա նաև հավելել է, որ համաճարակն ազդել է միջազգային առևտրի վրա։ Դրա հիմնական պատճառներն են բեռնափոխադրումների ծախսերի ավելացումները, առաքման ժամկետների ձգձգումը և մատակարարման շղթաների խափանումները։
15:47 18.08.2025
490 հազար դրամի գողությունը Գեղարքունիքի քրեական ոստիկանները բացահայտեցին․ գողոնի մեծ մասը հայտնաբերվել էՕգոստոսի 12-ի երեկոյան Գեղամավան գյուղի մի բակիչ տվել է հաղորդում իր տնից կատարված գողության վերաբերյալ: Ըստ նրա` օգոստոսի 5-ից 12-ն իրենց տանը հյուրնկալել է Երևանցի մի ընտանիքի` ամուսիններ և նրանց մանկահասակ երկու երեխաներին։ Իսկ այդ օրը հյուրերին ճանապարհելուց հետո նկատել է, որ նրանց գիշերած ննջասենյակի պահարանին դրված 490 հազար դրամը չկա։ Մեկնել են Քրական ոստիկանության […] ...
15:32 18.08.2025
Իրանի նախագահը պաշտոնական այցով ժամանեց ՀայաստանԻրանի նախագահը պաշտոնական այցով ժամանեց Հայաստան։ Մասուդ Փեզեշքիանն ավելի վաղ հայտարարել է, որ Հայաստան և Բելառուս իր առաջիկա այցերի ընթացքում կկենտրոնանա իրանական մասնավոր ընկերությունների դերի բարձրացման և նախկինում կնքված համաձայնագրերի, մասնավորապես համատեղ ներդրումային նախագծերի առաջխաղացման վրա։ ...
15:27 18.08.2025
Հրշեջ-փրկարարները մարել են երկու տների տանիքներում բռնկված հրդեհըՕգոստոսի 18-ին, ժամը 10։51-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովտամեջ գյուղի ակումբի մոտակայքում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկու տների տանիքներում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:09-ին, մարվել՝ 11:35-ին: […] ...
15:15 18.08.2025
Ծովակի բնակչի հողամասում կանեփի 200-ից ավելի թուփ է հայտնաբերվել․ Վարդենիսի համայնքային ոստիկանների բացահայտումըՕգոստոսի 11-ին Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Ծովակ բնակավայրի 70-ամյա բնակիչը տան հողամասում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում Ոստիկանության և Քնչական կոմիտեի ծառայողները հողամասը զննել են՝ հայտնաբերելով կանեփի 202 թուփ։ Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։ ...
15:05 18.08.2025
Ներկայացվել են ՀՀ միջպետական ճանապարհների վրա հիդրոլոգիական վտանգի ազդեցության գնահատման արդյունքները«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը կազմակերպել է «ՀՀ միջպետական ճանապարհների վրա հիդրոլոգիական վտանգի ազդեցության գնահատում» թեմայով խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել են ՀՀ միջպետական նշանակության ճանապարհների վրա հիդրոլոգիական վտանգավոր երևույթների և կլիմայի փոփոխության ազդեցության գնահատման, մեղմելու, կանխարգելելու միջոցառումներն ու առաջարկությունները, ինչպես նաև՝ Դեբեդ գետի հեղեղումների մոդելավորման արդյունքերը։ Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» […] ...