19:58 10.05.2023
«Առողջ ապրելակերպի» հանրային իրազեկման հանրապետական արշավի մեկնարկն այսօր տրվել է Գյումրիից։ Առողջապահության նախարարությունը իրազեկման արշավներով շրջելու է Հանրապետության բոլոր մարզերում՝ հանրայնացնելով առողջ ապրելու պարզ կանոնները։ Ակցիային մասնակցել են ոչ միայն Գյումրիի, նաև Շիրակի մարզի այլ բնակավայրերի դպրոցականները։ Հանրապետական արշավին միացել էին առողջապահության նախարարի տեղակալը, Շիրակի մարզպետի տեղակալը և դպրոցների ուսուցիչները։
Հանրային արշավի մասնակիցներն առողջ ապրելակերպին վերաբերող պաստառներով Շառ Ազնավուրի հրապարակից քայերթով հասան կենտրոնական հրապարակ, որտեղ տեղադրված տաղավարներում դպրոցականները ներկայացրին, թե ինչպես ճիշտ սնվել, որպեսզի պահպանես առողջությունդ և ֆիզիկական ակտիվությունդ։ Իսկ առողջ մարմին ունենալու գրավականը ֆիզիկական պատրաստվածությունն է նաև։ Միջոցառման մասնակիցները ցուցադրել են իրենց հմտությունները սպորտային խաղերում։
«Ֆիզիկական ակտիվության հետ կան խնդիրներ, քանի որ տեխնոլոգիաների դարաշրջանում երեխաները ավելի մեծ հակում ունեն նստակյաց կենցաղ վարելուն և երկար ժամանակ հեռախոսի մեջ անցկացնելուն։Այսօրվա մեր ինտերակտիվ խաղերը իրենց կօգնեն, որպեսզի վերանայեն իրենց սովորությունները»,- ընդգծել է ՀՀ առողջապահության նախարարության առողջության բաժնի գլխավոր կազմակերպիչ Քրիստինե Գալստյանը։
«Առողջ ապրելակերպի» հանրային իրազեկման արշավ իրականացվում է 2022թ․-ից, որի մեկնարկը դարձյալ տրվել էր Գյումրիից։ Առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանի խոսքով, միջոցառումը նախատեսված է մարդկանց իրազեկվածության մակարդակը բարձրացնելու համար է։ Հայաստանի 10 մարզերով շրջելու են և քարոզելու են առողջ ապրելակերպ։
«Տվյալ միջոցառումը նախատեսված է, որ առողջ ապրելակերպի վերաբերյալ մարդկանց իրազեկումը բարձրացնենք, մենք անցած տարի մի քանի մարզերում պիլոտային ծրագրի շրջանակներում կատարեցինք և այս տարի արդեն իսկ ամբողջ Հայաստանի մարզերով գնալու ենք էս նույն ճանապարհով և քարոզելու ենք առողջ ապրելակերպ, սննդից մինչև ֆիզիկական պատրաստվածություն»,- նշել է փոխնախարար Արտակ Ջումայանը։
22:16 06.08.2025
Ի՞նչ սպասել Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպումից. զրույց Արամ Սարգսյանի հետԻնչպես արդեն հայտնի է Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախ առանձին, ապա եռակողմ հանդիպումներ է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: Արդյո՞ք սա նշանակում է, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ, ի վերջո, ստորագրվելու է խաղաղության պայմանագիրը: Այս և այլ թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...
22:08 06.08.2025
Ախուրյան համայնքում ընթանում են 10․000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման աշխատանքներԱխուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն այսօր հետևել է Ազատան բնակավայրի 10 0000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման, բարեկարգման աշխատանքերին: Այս մասին հայտնել են Ախուրյանի համայնքապետարանից։ Այսուհետև Ախուրյան համայնքի Ազատանը Արևիկին և Այգաբացին միացնող ճանապարհը հարթ ու անցանելի կլինի: Խճավազային խառնուրդը համայնքին է տրամադրում Գյումրի-Արևիկ-Այգաբաց ճանապարհահատվածի հիմնանորոգումն իրականացնող շինարարական կազմակերպությունը, իսկ հարթեցման աշխատանքներն իրականացվում […] ...
21:52 06.08.2025
«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդում է կազմը «Նոայի» դեմ խաղից առաջ«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդել է կազմը Հայաստանի չեմպիոն «Նոայի» դեմ խաղից առաջ։ Ջիբրալթարի չեմպիոնը հայտարարել է հարձակվող Բուբակար Սադիք Դաբոյի տրանսֆերի մասին: Սենեգալցին Պիրինեյան թերակղզի է վերադարձել ազատ գործակալի կարգավիճակում: Նախկինում նա խաղացել է Իսպանիայում: Նրա նախորդ ակումբը ֆարերյան «Ստրեյմուրն» էր: Ֆարերյան կղզիներում մրցաշրջանը սկսվել է գարնանը: Այս ընթացքում 27-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 17 խաղի, […] ...
21:46 06.08.2025
AP. ԱՄՆ Ջորջիա նահանգի ռազմաբազայում հրաձգություն է տեղի ունեցելԱնհայտ անձը կրակ է բացել Ջորջիա նահանգի Ֆորտ Ստյուարտ ամերիկյան ռազմաբազայում, ռազմական օբյեկտը մասամբ փակ է եղել։ Այս մասին հայտնել է Associated Press-ը։ «Մենք ներկայումս գնահատում ենք իրավիճակը, բայց կարող ենք հաստատել կրակողի հետ միջադեպը», – գործակալությունը մեջբերում է փոխգնդապետ Անգել Թոմկոյի խոսքերը։ Միջադեպի զոհերի և դրա դրդապատճառների մասին տեղեկություններ առայժմ չկան: Գործակալությունը նշում է, […] ...
21:36 06.08.2025
Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվելՕգոստոսի 6-ին, ժամը 20։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։18-ին։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։ ...