20:17 12.05.2023
Մայիսի 12-ին Գավառ քաղաքում տեղի է ունեցել Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պաhպանություն» (EU4Sevan) ծրագրի աջակցությամբ ստեղծված Սևանա լճի պահպանության հարթակի ռազմավարության ներկայացումը, որը կազմակերպվել էր «Բլեջան» հասարակական կազմակերպության կողմից:
Սևանա լճի պահպանության հարթակը, որն արդեն վեց ամիս գործում է Գավառ համայնքում, նպատակ ունի ձևավորելու քաղաքացիների բնապահպանական պատասխանատու վարքագիծ և փոփոխելու շրջակա միջավայրի հանդեպ վերաբերմունքը, ինչպես նաև նվազեցնելու և հնարավորինս լուծելու Գավառագետ և Սևանա լիճ լցվող տնային տնտեսությունների արտադրական և հանրային նշանակության, գյուղատնտեսական ծագման կոյուղաջրերի մաքարման գործընթացի հարցը։ Հարթակի նպատակն է համախմբել հանրային և մասնավոր հատվածի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ համատեղ պատասխանատվություն ստանձնելով և համատեղ ջանքերով Սևանա լճի վրա ճնշումների նվազեցման համար:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Արամ Մեյմարյանը, EU4Sevan ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելը և ծրագրի թիմը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, Գեղարքունիքի մարզի հանրային և մասնավոր հատվածի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, այլ պաշտոնյաներ, շահագրգիռ կողմեր և մասնակից համայնքների բնակիչներ:
Հանդիպման սկզբում փոխնախարարը ողջունեել է ներկաներին.
«Սևանա լճի, որպես ազգային և տարածաշրջանային նշանակության քաղցրահամ ջրավազանի, պահպանումը, էկոլոգիական հավասարակշռության վերականգնումը և Սևանա լճի ջրահավաք ավազանի էկոհամակարգի բնականոն զարգացման ու կայուն օգտագործման ապահովումն այսօր մեր առաջնային խնդիրն է: Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու մոտ պետք է դեռ դպրոցական տարիքից ձևավորվի և արմատանա այն գաղափարը, որ Սևանա լճի մաքրության ապահովման համար պատասխանատու է նաև ինքը։ Պետական, տեղական ինքնակառավարման մարմինների ներգրավվածություն, կրթական և իրազեկման լայնածավալ աշխատանքներ և այլն, հույս ունեմ, որ այս հարթակը կդառնա այն գործիքը և այն ճանապարհը, որով մենք կմոտենանք այդ մտածողության ձևավորմանը։ Շրջակա միջավայրի նախարարությունը մշտապես պատրաստ է աջակցել հարթակի գործունեությանը և անխափան աշխատանքներին»։
Հարթակի գործունեության արդեն վեց ամիսների ընթացքում մասնակիցները քննարկել և ծանոթացել են Սևանա լճի արդի իրավիճակին, ճնշումների հիմնական աղբյուրներին, ինչպես նաև Սևանա լճի հիմնախնդրով պայմանավորված ռիսկերին և դրանց հետևանքներին՝ տարբեր ոլորտների համար: Արդյունքում ձևավորվել են թեմատիկ աշխատանքային խմբեր, որոնք համատեղ աշխատանքի արդյունքում մշակել են աշխատանքային խմբի ռազմավարություն և գործողությունների ծրագիր, որոնք էլ ներկայացվեցին միջոցառման ընթացքում:
Միջոցառման ընթացքում «Իրազեկում» և «Ջրի որակ, կոյուղաջրեր» աշխատանքային խմբի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց պատրաստած աշխատանքային պլանները, որին հաջորդել է քննարկումը:
«Ուրախ եմ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի հետ ունեցած համագործակցության համար և ողջունում եմ ձեզ՝ բոլորիս համար այս կարևոր հանդիպմանը մասնակցելու համար։ Մեր կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում այսօր մենք հավաքվել ենք քննարկելու մի շատ կարևոր խնդիր, որն առնչվում է Սևանա լճի պահպանության հարթակի ռազմավարության ներկայացմանը։ Ճիշտ է, մեր ծրագիրն ավարտվելու է հաջորդ տարի, սակայն Սևանա լիճն իր էկո համակարգով հավերժ է լինելու։ Ուստի բոլորս պետք է ցուցաբերենք միասնականություն և մասնակցություն ունենանք Սևանա լճի առողջ պահպանությանը, և որպես հետագա քայլ, համատեղ ուժերով գտնենք այն հնարավոր լուծումները, որոնք պետք է իրականացվեն, որպեսզի լճին հուզող խնդիրները հնարավորինս կարգավորվեն», – ընդգծել է Քրիստիան Հենշելը։
Ծրագրի շրջանակներում 2023 թվականի հունվարին տեղի ունեցած «Բնական ռեսուրսների ռիսկերի և գործողությունների շրջանակի» (NRAF) մեթոդաբանության առցանց եռօրյա դասընթացի մասնակիցներին միջոցառման ավարտին հանձնվել են դասընթացին մասնակցության վկայականները:
15:47 18.08.2025
490 հազար դրամի գողությունը Գեղարքունիքի քրեական ոստիկանները բացահայտեցին․ գողոնի մեծ մասը հայտնաբերվել էՕգոստոսի 12-ի երեկոյան Գեղամավան գյուղի մի բակիչ տվել է հաղորդում իր տնից կատարված գողության վերաբերյալ: Ըստ նրա` օգոստոսի 5-ից 12-ն իրենց տանը հյուրնկալել է Երևանցի մի ընտանիքի` ամուսիններ և նրանց մանկահասակ երկու երեխաներին։ Իսկ այդ օրը հյուրերին ճանապարհելուց հետո նկատել է, որ նրանց գիշերած ննջասենյակի պահարանին դրված 490 հազար դրամը չկա։ Մեկնել են Քրական ոստիկանության […] ...
15:32 18.08.2025
Իրանի նախագահը պաշտոնական այցով ժամանեց ՀայաստանԻրանի նախագահը պաշտոնական այցով ժամանեց Հայաստան։ Մասուդ Փեզեշքիանն ավելի վաղ հայտարարել է, որ Հայաստան և Բելառուս իր առաջիկա այցերի ընթացքում կկենտրոնանա իրանական մասնավոր ընկերությունների դերի բարձրացման և նախկինում կնքված համաձայնագրերի, մասնավորապես համատեղ ներդրումային նախագծերի առաջխաղացման վրա։ ...
15:27 18.08.2025
Հրշեջ-փրկարարները մարել են երկու տների տանիքներում բռնկված հրդեհըՕգոստոսի 18-ին, ժամը 10։51-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովտամեջ գյուղի ակումբի մոտակայքում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկու տների տանիքներում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:09-ին, մարվել՝ 11:35-ին: […] ...
15:15 18.08.2025
Ծովակի բնակչի հողամասում կանեփի 200-ից ավելի թուփ է հայտնաբերվել․ Վարդենիսի համայնքային ոստիկանների բացահայտումըՕգոստոսի 11-ին Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Ծովակ բնակավայրի 70-ամյա բնակիչը տան հողամասում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում Ոստիկանության և Քնչական կոմիտեի ծառայողները հողամասը զննել են՝ հայտնաբերելով կանեփի 202 թուփ։ Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։ ...
15:05 18.08.2025
Ներկայացվել են ՀՀ միջպետական ճանապարհների վրա հիդրոլոգիական վտանգի ազդեցության գնահատման արդյունքները«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը կազմակերպել է «ՀՀ միջպետական ճանապարհների վրա հիդրոլոգիական վտանգի ազդեցության գնահատում» թեմայով խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել են ՀՀ միջպետական նշանակության ճանապարհների վրա հիդրոլոգիական վտանգավոր երևույթների և կլիմայի փոփոխության ազդեցության գնահատման, մեղմելու, կանխարգելելու միջոցառումներն ու առաջարկությունները, ինչպես նաև՝ Դեբեդ գետի հեղեղումների մոդելավորման արդյունքերը։ Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» […] ...