2022թ.-ին Ալավերդի խոշորացված համայնքում իրականացվել է 17 սուբվենցիոն ծրագիր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+31.09 oC

2022թ.-ին Ալավերդի խոշորացված համայնքում իրականացվել է 17 սուբվենցիոն ծրագիր

19:51 13.05.2023

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ Ալավերդի խոշորացված համայնքում էր:
Մարզի ղեկավարին էր միացել նաև ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը:
Աշխատանքային ողջ օրվա ընթացքում նրանք հետևել են սուբվենցիոն միջոցներով և պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվող կապիտալ շինաշխատանքների ընթացքին:

2022թ. Ալավերդի խոշորացված համայնքի բնակավայրերում ընդհանուր առմամբ իրականացվել է ավելի քան 1 մլրդ 605 մլն դրամի 17 սուբվենցիոն ծրագիր:
Դրանց մի մասն ավարտին է հասցվել նախորդ տարեվերջին, մի մասը դեռևս ընթացքի մեջ է:
2023թ. համար համայնքը ներկայացրել է 6 սուբվենիցոն ծրագիր՝ ընդհանուր 1 մլրդ 49 մլն դրամ արժողությամբ:

Առաջին կանգառը Օձունի մարզաառողջարանային համալիրում էր: Վերջինիս կառուցման երկրորդ՝ ավարտական փուլը մեկնարկել է նախորդ տարի սեպտեմբերին և նախատեսվում է ավարտին հասցնել այս տարի: Ծրագրի ընդհանուր արժողությունը 93 մլն դրամ է: Մարզաառողջարանային համալիրը կունենա 3 մարզասրահ, որոնցից մեկն՝ ընդարձակ, մյուս երկուսը՝ նախատեսված ֆիտնես պարապմունքների համար, նաև սանհանգույցներ, հանդերձարաններ, ապաստարան, և կծառայի տարածաշրջանի բնակչությանը:

Մարզի ղեկավարը և ԱԺ պատգամավորը հետևել են նաև Մ6 (Ալավերդի) – Սանահին թաղամաս – Ակներ և դեպի Սանահին վանական համալիր տանող ավտոճանապարհների 9.38 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածի շինաշխատաքների ընթացքին (պայմանագրային արժեքը՝ 1.99 մլրդ. դրամ): Ալավերդի բնակավայրում այց է  կատարվել նաև Ալավերդու թիվ 12 և թիվ 2 դպրոցների շինհրապարակներ:

Ինչպես հայտնի է, ՀՀ պետբյուջեի ֆինանսավորմամբ Ալավերդու թիվ 12 դպրոցի համար կառուցվում է մարզադահլիճ, իսկ թիվ 2 դպրոցի համար՝ նոր շենք: Մարզի ղեկավարին զեկուցվեց, որ թիվ 12 դպրոցի մարզադահլիճի և կից կաթսայատան կառուցումը, թիվ 2 դպրոցի կառուցումը ժամանակացույցով չի ընթացել, մի շարք խնդիրներով պայմանավորված՝ հապաղումներ են եղել, սակայն այժմ աշխատանքները նոր թափ են ստացել: Ա. Խաչատրյանը մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներին հանձնարարեց ամենօրյա ուշադրության տակ առնել խնդիրները և հետևել, որ աշխատանքներն այսուհետ ընթանան բնականոն հունով:

Շնող բնակավայր այցի ընթացքում պաշտոնյաները եղել են կենտրոնական այգու տարածքում, որը վերանորոգվել է նախորդ տարի սուբվենցիոն միջոցներով, հետևել են փողոցների հիմնանորոգման աշխատանքներին, եղել են նաև «Հեքիաթ» մանկապարտեզում, որտեղ բարեկարգվել է մանկապարտեզի տարածքը, նաև կցակառույց է կառուցվել:

Մարզի ղեկավարն, ընդհանուր առմամբ, իր գոհունակությունը հայտնել է կատարված աշխատանքների որակից:

Ալավերդի համայնքի Աքորի, Ակներ, Ծաղկաշատ, Հաղպատ, Սանահին, Ջիլիզա և Կաճաճկուտ բնակավայրերում նախորդ տարի մեկնարկած սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ոռոգման և խմելու ջրամատակարարման համակարգերի վերանորոգում և վերակառուցում է իրականացվում (ծրագրի ընդհանուր արժողությունը 80.107 մլն դրամ է):

Հաղպատ բնակավայրում ոռոգման համակարգի կառուցման հետ կապված մարզի ղեկավարն իր նկատառումներն է հայտնել՝ ընդգծելով աշխատանքների անհամապատասխանությունը նախագծի հետ և հանձնարարել է հանգամանորեն ուսումնասիրել ամբողջական ծրագիրը՝ շրջայցեր կատարելով բոլոր բնակավայրեր:

Նա կարևորել է իրականացվող բոլոր ծրագրերը բարձր որակով և ժամկետների մեջ ավարտելու անհրաժեշտությունը.

-Մեր պահանջը բոլոր շինարարներից ի սկզբանե մեկն է եղել. պետական բյուջեից ֆինանսավորվող բոլոր ծրագրերը պետք է իրականացվեն ամենաբարձր որակով, այլապես չեն ընդունվի և չեն ֆինանսավորվի, -ասել է  Ա. Խաչատրյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

490 հազար դրամի գողությունը Գեղարքունիքի քրեական ոստիկանները բացահայտեցին․ գողոնի մեծ մասը հայտնաբերվել է

15:47 18.08.2025

490 հազար դրամի գողությունը Գեղարքունիքի քրեական ոստիկանները բացահայտեցին․ գողոնի մեծ մասը հայտնաբերվել է

Օգոստոսի 12-ի երեկոյան Գեղամավան գյուղի մի բակիչ տվել է հաղորդում իր տնից կատարված գողության վերաբերյալ: Ըստ նրա` օգոստոսի 5-ից 12-ն իրենց տանը հյուրնկալել է Երևանցի մի ընտանիքի` ամուսիններ և նրանց մանկահասակ երկու երեխաներին։ Իսկ այդ օրը հյուրերին ճանապարհելուց հետո նկատել է, որ նրանց գիշերած ննջասենյակի պահարանին դրված 490 հազար դրամը չկա։ Մեկնել են Քրական ոստիկանության […] ...

Իրանի նախագահը պաշտոնական այցով ժամանեց Հայաստան

15:32 18.08.2025

Իրանի նախագահը պաշտոնական այցով ժամանեց Հայաստան

Իրանի նախագահը պաշտոնական այցով ժամանեց Հայաստան։ Մասուդ Փեզեշքիանն ավելի վաղ հայտարարել է, որ Հայաստան և Բելառուս իր առաջիկա այցերի ընթացքում կկենտրոնանա իրանական մասնավոր ընկերությունների դերի բարձրացման և նախկինում կնքված համաձայնագրերի, մասնավորապես համատեղ  ներդրումային նախագծերի առաջխաղացման վրա։   ...

Հրշեջ-փրկարարները մարել են երկու տների տանիքներում բռնկված հրդեհը

15:27 18.08.2025

Հրշեջ-փրկարարները մարել են երկու տների տանիքներում բռնկված հրդեհը

Օգոստոսի 18-ին, ժամը 10։51-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովտամեջ գյուղի ակումբի մոտակայքում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկու տների տանիքներում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:09-ին, մարվել՝ 11:35-ին: […] ...

Ծովակի բնակչի հողամասում կանեփի 200-ից ավելի թուփ է հայտնաբերվել․ Վարդենիսի համայնքային ոստիկանների բացահայտումը

15:15 18.08.2025

Ծովակի բնակչի հողամասում կանեփի 200-ից ավելի թուփ է հայտնաբերվել․ Վարդենիսի համայնքային ոստիկանների բացահայտումը

Օգոստոսի 11-ին Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Ծովակ բնակավայրի 70-ամյա բնակիչը տան հողամասում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում Ոստիկանության և Քնչական կոմիտեի ծառայողները հողամասը զննել են՝ հայտնաբերելով կանեփի 202 թուփ։ Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։ ...

Ներկայացվել են ՀՀ միջպետական ճանապարհների վրա հիդրոլոգիական վտանգի ազդեցության գնահատման արդյունքները

15:05 18.08.2025

Ներկայացվել են ՀՀ միջպետական ճանապարհների վրա հիդրոլոգիական վտանգի ազդեցության գնահատման արդյունքները

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը կազմակերպել է «ՀՀ միջպետական ճանապարհների վրա հիդրոլոգիական վտանգի ազդեցության գնահատում» թեմայով խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել են ՀՀ միջպետական նշանակության ճանապարհների վրա հիդրոլոգիական վտանգավոր երևույթների և կլիմայի փոփոխության ազդեցության գնահատման, մեղմելու, կանխարգելելու միջոցառումներն ու առաջարկությունները, ինչպես նաև՝ Դեբեդ գետի հեղեղումների մոդելավորման արդյունքերը։ Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» […] ...

SHANTNEWS

15:00 18.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP