Հաշվեքննիչ պալատը 2022 թ. ընթացքում իրականացրել է 54 հաշվեքննություն. Ատոմ Ջանջուղազյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+30.09 oC

Հաշվեքննիչ պալատը 2022 թ. ընթացքում իրականացրել է 54 հաշվեքննություն. Ատոմ Ջանջուղազյան

16:17 15.05.2023

«Հաշվեքննիչ պալատը 2022 թվականին հավատարիմ է մնացել իր առաքելությանը եւ գործել է նպատակ ունենալով նպաստել հանրային ունեցվածքի կառավարումը բարելավելուն»,-ասել է Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանն ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` մայիսի 15-ի հերթական նիստում՝ ներկայացնելով ՀՀ հաշվեքննիչ պալատի 2022 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը:

Նշվել է, որ Հաշվեքննիչ պալատը 2022 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ ամենամյա եզրակացությունը կազմելու նպատակով իրականացրել է 40 հաշվեքննություն՝ 10 բյուջետային հատկացումների ստորադաս կարգադրիչի կողմից իրականացվող բյուջետային ծրագրերի նկատմամբ:

2022 թվականին Հաշվեքննիչ պալատը հաշվեքննել է 2021 թվականի պետական բյուջեի կատարում՝ երեք, վեց, ինն ամիսների եւ տարեկան կատարման ֆինանսական եւ համապատասխանության հաշվեքննությունների իրականացման միջոցով: Տրվել է հաշվեքննության կարծիք:

Ըստ Ատոմ Ջանջուղազյանի՝ Հաշվեքննիչ պալատը 2022 թվականի ընթացքում իրականացրել է 54 հաշվեքննություն, որից 40-ը՝ ՀՊ-ի 2022 թվականի գործունեության ծրագրի առաջին մասի, 11-ը` ծրագրի երկրորդ մասի, իսկ երեքը՝ ծրագրի երրորդ մասի շրջանակում:

Իրականացված 11 հաշվեքննությունների արդյունքներով ընթացիկ եզրակացությունները ներկայացվել են Ազգային ժողով, Կառավարություն եւ հաշվեքննության օբյեկտներին:

Հաշվեքննիչ պալատի նախագահի հավաստմամբ պալատը 2022 թվականին շարունակել է համագործակցությունն Ազգային ժողովի հետ: Հաշվեքննությունների արդյունքները քննարկման առարկա են դարձել Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի եւ կոնկրետ հաշվեքննության թեմայի գլխադասային հանձնաժողովների համատեղ նիստերում:

Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ հաշվետու տարում ՀՀ գլխավոր դատախազություն ուղարկված նյութերի եւ Հաշվեքննիչ պալատի հաշվեքննությունների արդյունքների շրջանակներում 6 առանձին ուղղություններով նախաձեռնվել է քրեական վարույթ եւ կատարվում է նախաքննություն:

Նախորդ տարիների հաշվեքննությունների արդյունքներով հաշվետու տարում քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասի չափը կազմում է 834.941 հազար դրամ, կատարվում է նախաքննություն:

Նշվել է նաեւ, որ հաշվետու տարում բացահայտված անհամապատասխանությունների, խեղաթյուրումների եւ ռիսկեր պարունակող դեպքերի վերացման եւ կանխարգելման, ինչպես նաեւ գործընթացների արդյունավետության բարձրացման համար ՀՀ կառավարություն, ստուգման օբյեկտներ եւ շահագրգիռ այլ մարմիններ են ներկայացվել 66 առաջարկություններ, որոնք, ըստ Ատոմ Ջանջուղազյանի, միտված են կոնկրետ խնդիրների:

Հաշվեքննիչ պալատի նախագահը, պատասխանելով ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանի՝ հաշվեքննությունների արդյունքում հայտնաբերված անհամապատասխանությունների, խեղաթյուրումների, այսպես ասած, ճակատագրի վերաբերյալ հարցին, նշել է, որ Հաշվեքննիչ պալատի կողմից հետհսկողություն իրականացնելու վերաբերյալ առաջիկայում նախատեսվում են օրենսդրական փոփոխություններ:

Շնորհակալություն հայտնելով՝ Գեւորգ Պապոյանը բարձր է գնահատել Հաշվեքննիչ պալատի կողմից կատարված լայնածավալ աշխատանքը: Նա կարեւորել է Ազգային ժողովի հետ Հաշվեքննիչ պալատի շարունակական համագործակցությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 12-ին

12:10 12.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 12-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 445 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ: ...

SHANTNEWS

12:00 12.07.2025

SHANTNEWS

Ասենսիոն տեղափոխվում է թուրքական ակումբ

11:47 12.07.2025

Ասենսիոն տեղափոխվում է թուրքական ակումբ

«Պարի Սեն Ժերմենի» ֆուտբոլիստ Մարկո Ասենսիոն կարիերան կշարունակի «Ֆեներբահչեում»։ Այս մասին տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Իսպանացին, որի ծառայություններով հետաքրքրված էր նաև «Ինտերը», դրական պատասխան է տվել թուրքական ակումբին: Գործարքի իրականացման համար մնում է միայն ՊՍԺ-ի վերջնական համաձայնությունը: 29-ամյա Մարկո Ասենսիոն 2024/25 մրցաշրջանի գարնանային հատվածը վարձակալությամբ անցկացրել է «Ասթոն Վիլայում», որի կազմում մասնակցած 21 խաղում […] ...

NYT. Նեթանյահուն միտումնավոր երկարաձգում է պատերազմը Գազայում՝ իշխանությունը պահպանելու համար

11:30 12.07.2025

NYT. Նեթանյահուն միտումնավոր երկարաձգում է պատերազմը Գազայում՝ իշխանությունը պահպանելու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարող էր համաձայնել Գազայում հրադադարի 2024 թվականի ապրիլին, սակայն նա հրաժարվեց դա անել իր քաղաքական գոյատևման համար: Այս մասին հաղորդել է The New York Times-ը ՝ հիմնվելով Իսրայելից, ԱՄՆ-ից և արաբական երկրներից ավելի քան 110 աղբյուրների հետ զրույցների վրա: Հրատարակությունը պարզել է, որ իր ծայրահեղ աջ կոալիցիոն դաշնակիցների ճնշման տակ Նեթանյահուն […] ...

Հնդկաստանը հրապարակել է հունիսի 12-ի ավիավթարի վերաբերյալ զեկույցը

11:20 12.07.2025

Հնդկաստանը հրապարակել է հունիսի 12-ի ավիավթարի վերաբերյալ զեկույցը

Հնդկաստանի ավիավթարների հետաքննության բյուրոն (AAIB) հրապարակել է նախնական զեկույցը Air India ավիաընկերության ինքնաթիռի վթարի վերաբերյալ, որը տեղի է ունեցել հունիսի 12-ին Ահմադաբադում: Ներկայացված փաստաթղթում նշվում է, որ վթարի վայրում աշխատանքներն ավարտվել են, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքի միջոցով լուսանկարահանումն ու տեսանկարահանումը, և բեկորները տեղափոխվել են օդանավակայանի մոտակայքում գտնվող անվտանգ վայր։ «Երկու շարժիչներն էլ հանվել են […] ...

ՄԻՊ-ն անդրադարձել է մանկահասակ երեխաների մորը դատարանի որոշմամբ կալանավորելու մասին ահազանգին

11:16 12.07.2025

ՄԻՊ-ն անդրադարձել է մանկահասակ երեխաների մորը դատարանի որոշմամբ կալանավորելու մասին ահազանգին

2025 թվականի հուլիսի 11-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից սոցիալական մեդիայի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման, ինչպես նաև Պաշտպանի թեժ գծին փաստաբանի կողմից իրականանացրած ահազանգի արդյունքում տեղեկություն է ստացվել առ այն, որ մանկահասակ երեխաների մորը դատարանի որոշմամբ կալանավորում են: «Հարկ ենք համարում հատուկ ընդգծել, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ Սահմանադրական օրենքով՝ Պաշտպանն իրավասու չէ […] ...

BACK_TO_TOP