17:49 15.05.2023
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ներկա է եղել Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Նահապետավան և Հայկասար բնակավայրերում նախադպրոցական կրթական այլընտրանքային ծառայությունների բացման արարողությանը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Նախադպրոցական կենտրոնները ստեղծվել են ԵՄ աջակցությամբ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Ապագան այսօր» ծրագրի շրջանակում: Նախաձեռնությունը համահունչ է Հայաստան-ՅՈՒՆԻՍԵՖ 2021-2025 թթ համագործակցության ծրագրին ու 2021-2026 թթ. պետական զարգացման ծրագրի կրթական նպատակներին:
Միջոցառմանը ներկա են եղել նաև ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը, ներկայացուցիչներ ԵՄ պատվիրակությունից, Շիրակի մարզպետարանից, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, համայնքի վարչակազմից:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը շնորհավորել է Արթիկ խոշորացված համայնքի երկու բնակավայրում նախադպրոցական կրթական այլընտրանքային ծառայություններ ստեղծելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնել գործընկերներին բազմակողմ համագործակցությամբ և համատեղ ջանքերով առաջնային խնդիրները լուծելու համար։
«Այս միջոցառումը վկայում է այն մասին, որ Յունիսեֆը ՀՀ ԿԳՄՍ նախարարության իրականացրած քաղաքականությանը զուգընթաց աջակցում է մեզ՝ կյանքի կոչելու ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող ծրագրերը։ Ինչպես գիտեք, վերջերս հաստատվեց «Կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը», որտեղ նախադպրոցական կրթության ոլորտում բավականին հավակնոտ թիրախներ են սահմանվել։ Մեր առաջնային թիրախներից է, որ մինչև 2030 թվականը 5-6 տարեկան երեխաների առնվազն 95 տոկոսը ստանա նախադպրոցական կրթություն։ Շուրջ 200 բնակավայր ունենք, որտեղ նախադպրոցական հաստատություն չկա, և տարբեր ծրագրեր ենք իրականացնում՝ բացը լրացնելու ուղղությամբ։ Եվ այլընտրանքային հաստատության մոդելը որոշ համայնքների համար լավագույն լուծումն է, ինչի շնորհիվ, օրինակ, Հայկասար բնակավայրում 11 երեխա այսօր կստանա նախադպրոցական կրթություն։ Վստահ եմ՝ այն բոլոր երեխաների համար, որոնք արդեն իսկ ստացել են նախադպրոցական կրթություն, դպրոցի ուսումնառությունը կլինի ավելի արդյունավետ»,- ասել է Արաքսիա Սվաջյանը։
Քրիստինե Վայգանդը ևս ողջունել է ներկաներին և վստահություն հայտնել, որ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ աշխատանքը շարունակական կլինի, և կընդլայնվի համատեղ իրականացվող ծրագրերի շրջանակը:
22:16 06.08.2025
Ի՞նչ սպասել Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպումից. զրույց Արամ Սարգսյանի հետԻնչպես արդեն հայտնի է Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախ առանձին, ապա եռակողմ հանդիպումներ է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: Արդյո՞ք սա նշանակում է, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ, ի վերջո, ստորագրվելու է խաղաղության պայմանագիրը: Այս և այլ թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...
22:08 06.08.2025
Ախուրյան համայնքում ընթանում են 10․000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման աշխատանքներԱխուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն այսօր հետևել է Ազատան բնակավայրի 10 0000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման, բարեկարգման աշխատանքերին: Այս մասին հայտնել են Ախուրյանի համայնքապետարանից։ Այսուհետև Ախուրյան համայնքի Ազատանը Արևիկին և Այգաբացին միացնող ճանապարհը հարթ ու անցանելի կլինի: Խճավազային խառնուրդը համայնքին է տրամադրում Գյումրի-Արևիկ-Այգաբաց ճանապարհահատվածի հիմնանորոգումն իրականացնող շինարարական կազմակերպությունը, իսկ հարթեցման աշխատանքներն իրականացվում […] ...
21:52 06.08.2025
«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդում է կազմը «Նոայի» դեմ խաղից առաջ«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդել է կազմը Հայաստանի չեմպիոն «Նոայի» դեմ խաղից առաջ։ Ջիբրալթարի չեմպիոնը հայտարարել է հարձակվող Բուբակար Սադիք Դաբոյի տրանսֆերի մասին: Սենեգալցին Պիրինեյան թերակղզի է վերադարձել ազատ գործակալի կարգավիճակում: Նախկինում նա խաղացել է Իսպանիայում: Նրա նախորդ ակումբը ֆարերյան «Ստրեյմուրն» էր: Ֆարերյան կղզիներում մրցաշրջանը սկսվել է գարնանը: Այս ընթացքում 27-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 17 խաղի, […] ...
21:46 06.08.2025
AP. ԱՄՆ Ջորջիա նահանգի ռազմաբազայում հրաձգություն է տեղի ունեցելԱնհայտ անձը կրակ է բացել Ջորջիա նահանգի Ֆորտ Ստյուարտ ամերիկյան ռազմաբազայում, ռազմական օբյեկտը մասամբ փակ է եղել։ Այս մասին հայտնել է Associated Press-ը։ «Մենք ներկայումս գնահատում ենք իրավիճակը, բայց կարող ենք հաստատել կրակողի հետ միջադեպը», – գործակալությունը մեջբերում է փոխգնդապետ Անգել Թոմկոյի խոսքերը։ Միջադեպի զոհերի և դրա դրդապատճառների մասին տեղեկություններ առայժմ չկան: Գործակալությունը նշում է, […] ...
21:36 06.08.2025
Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվելՕգոստոսի 6-ին, ժամը 20։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։18-ին։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։ ...