Կներդրվեն կամավորության ինստիտուտի կայացման և մշակույթի տարածման համար անհրաժեշտ պայմաններն ու մեխանիզմները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+31.09 oC

Կներդրվեն կամավորության ինստիտուտի կայացման և մշակույթի տարածման համար անհրաժեշտ պայմաններն ու մեխանիզմները

16:07 16.05.2023

«Գործող կարգավորումներն առաջացնում են կամավոր եւ օրինական աշխատանքի տարանջատման, կամավորություն իրականացնողների ու կամավորական կազմակերպությունների երաշխիքների բացակայության, օտարերկրյա կամավորական աշխատանքների իրականացնողների ներգրավման խնդիրներ»,- նշել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը:

ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 16-ի նիստում քննարկվել է «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագծի եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը:

Ըստ փոխնախարարի՝ հիմնական օրենքում ամրագրվում են կամավոր եւ օգնություն ցուցաբերելու նպատակով կատարված աշխատանքները, կամավոր աշխատանքի սուբյեկտները, կամավոր աշխատանքի հետ կապված սահմանափակումներն ու առանձնահատկությունները, կամավորի եւ կազմակերպության միջեւ հարաբերությունների պայմանագրային կարգավորումները:

Ռուբեն Սարգսյանի հավաստմամբ օրենսդրական փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է կամավոր աշխատանքի ամբողջական օրենսդրական կարգավորմամբ, այդ թվում՝ միասնական իրավական կարգավորումների սահմանմամբ ու առկա իրավական հիմքերի ներդաշնակեցմամբ, ինչն իրավական հիմքեր կստեղծի կազմակերպությունների կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ինստիտուտի զարգացման համար:

Համաձայն ներկայացվող նախագծի՝ կամավոր է համարվում այն քաղաքացին, որը կամավոր աշխատանք է իրականացնում եւ ունի պայմանագիր: Տարիքային ե՛ւ վերին, ե՛ւ ներքին շեմը չունի սահմանափակումներ, սակայն մինչեւ 16 տարեկան, հաշմանդամություն ունեցող, մինչեւ երկու տարեկան երեխա խնամող անձինք կամավորական աշխատանքում կներգրավվեն օրենքով սահմանված սահմանափակումներին ու առանձնահատկություններին համապատասխան: Փաթեթը ներառում է նաեւ առողջության եւ անվտանգության պահպանման, ապահովագրության երաշխիքներ:

Կամավորին կամավորական աշխատանքին ներգրավվելու հնարավորություն ունեն հանրային իշխանությունների մարմինները, այդ թվում՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները, պետական կամ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունները, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող այլ իրավաբանական անձինք կամ հիմնարկները եւ հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող՝ շահույթ ստանալու նպատակ հետապնդող իրավաբանական անձինք:

Կամավորական չեն համարվում ընտանեկան կամ ազգակցական հարաբերությունների հիման վրա օգնություն ցուցաբերելու նպատակով կատարվող աշխատանքները, իսկ պետական պաշտպանության ոլորտում կամավորությունը կարգավորվում է առանձին օրենքով:

Փաթեթը միտված է նպաստելու կամավորական ինստիտուտի կայունացմանը, ինչպես նաեւ կրթություն եւ աշխատաշուկա կապի, որակյալ աշխատուժի, քաղաքացիական ակտիվ հասարակության ձեւավորմանը եւ այլն: Այն նաեւ հնարավորություն կտա նոր գիտելիքներ եւ մասնագիտական փորձ ձեռք բերել:

Հիմնական զեկուցողի խոսքով վերոնշյալ փոփոխությունները գրավչություն կապահովեն կամավորական աշխատանքի նկատմամբ:

Ռուբեն Սարգսյանը պատասխանել է պատգամավորների բազմաթիվ հարցերին, որոնք առնչվել են փրկարարական աշխատանքներին կամավորի մասնակցությանը, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի պայմաններ ապահովելուն, գործատու-կամավոր գործակցությանը, կամավորի կատարած ծախսերի փոխհատուցմանը եւ այլն:

ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը նշել է, որ առաջարկություններին կանդրադառնան առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում, իսկ առաջիկայում Կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ կկազմակերպվի աշխատանքային քննարկում:

Հերիքնազ Տիգրանյանը բարձր է գնահատել համատեղ մշակված փաթեթը եւ ընդգծել կամավոր աշխատանքի ոլորտի օրենսդրորեն կարգավորման անհրաժեշտությունը:

Օրենքի նախագծի փաթեթը կենթարկվի լրամշակման՝ երկրորդ ընթերցման ներկայացնելու նպատակով:

Քննարկման արդյունքում օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 12-ին

12:10 12.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 12-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 445 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ: ...

SHANTNEWS

12:00 12.07.2025

SHANTNEWS

Ասենսիոն տեղափոխվում է թուրքական ակումբ

11:47 12.07.2025

Ասենսիոն տեղափոխվում է թուրքական ակումբ

«Պարի Սեն Ժերմենի» ֆուտբոլիստ Մարկո Ասենսիոն կարիերան կշարունակի «Ֆեներբահչեում»։ Այս մասին տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Իսպանացին, որի ծառայություններով հետաքրքրված էր նաև «Ինտերը», դրական պատասխան է տվել թուրքական ակումբին: Գործարքի իրականացման համար մնում է միայն ՊՍԺ-ի վերջնական համաձայնությունը: 29-ամյա Մարկո Ասենսիոն 2024/25 մրցաշրջանի գարնանային հատվածը վարձակալությամբ անցկացրել է «Ասթոն Վիլայում», որի կազմում մասնակցած 21 խաղում […] ...

NYT. Նեթանյահուն միտումնավոր երկարաձգում է պատերազմը Գազայում՝ իշխանությունը պահպանելու համար

11:30 12.07.2025

NYT. Նեթանյահուն միտումնավոր երկարաձգում է պատերազմը Գազայում՝ իշխանությունը պահպանելու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարող էր համաձայնել Գազայում հրադադարի 2024 թվականի ապրիլին, սակայն նա հրաժարվեց դա անել իր քաղաքական գոյատևման համար: Այս մասին հաղորդել է The New York Times-ը ՝ հիմնվելով Իսրայելից, ԱՄՆ-ից և արաբական երկրներից ավելի քան 110 աղբյուրների հետ զրույցների վրա: Հրատարակությունը պարզել է, որ իր ծայրահեղ աջ կոալիցիոն դաշնակիցների ճնշման տակ Նեթանյահուն […] ...

Հնդկաստանը հրապարակել է հունիսի 12-ի ավիավթարի վերաբերյալ զեկույցը

11:20 12.07.2025

Հնդկաստանը հրապարակել է հունիսի 12-ի ավիավթարի վերաբերյալ զեկույցը

Հնդկաստանի ավիավթարների հետաքննության բյուրոն (AAIB) հրապարակել է նախնական զեկույցը Air India ավիաընկերության ինքնաթիռի վթարի վերաբերյալ, որը տեղի է ունեցել հունիսի 12-ին Ահմադաբադում: Ներկայացված փաստաթղթում նշվում է, որ վթարի վայրում աշխատանքներն ավարտվել են, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքի միջոցով լուսանկարահանումն ու տեսանկարահանումը, և բեկորները տեղափոխվել են օդանավակայանի մոտակայքում գտնվող անվտանգ վայր։ «Երկու շարժիչներն էլ հանվել են […] ...

ՄԻՊ-ն անդրադարձել է մանկահասակ երեխաների մորը դատարանի որոշմամբ կալանավորելու մասին ահազանգին

11:16 12.07.2025

ՄԻՊ-ն անդրադարձել է մանկահասակ երեխաների մորը դատարանի որոշմամբ կալանավորելու մասին ահազանգին

2025 թվականի հուլիսի 11-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից սոցիալական մեդիայի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման, ինչպես նաև Պաշտպանի թեժ գծին փաստաբանի կողմից իրականանացրած ահազանգի արդյունքում տեղեկություն է ստացվել առ այն, որ մանկահասակ երեխաների մորը դատարանի որոշմամբ կալանավորում են: «Հարկ ենք համարում հատուկ ընդգծել, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ Սահմանադրական օրենքով՝ Պաշտպանն իրավասու չէ […] ...

BACK_TO_TOP