Մեկնարկել է «Մաքսային վարչարարության զարգացման» 2-րդ ծրագիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+32.09 oC

Մեկնարկել է «Մաքսային վարչարարության զարգացման» 2-րդ ծրագիրը

17:20 16.05.2023

Մայիսի 16-ին տեղի է ունեցել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Համաշխարհային բանկի համատեղ նախաձեռնությամբ իրականացվող «Մաքսային վարչարարության զարգացման» 2-րդ ծրագրի պաշտոնական մեկնարկի արարողությունը: Մասնակցել են ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, Համաշխարհային Բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը, ՀՀ կառավարության և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ծրագիրն իրականացնում է Համաշխարհային Բանկը՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ:

Շնորհակալություն հայտնելով միջոցառման մասնակիցներին ակտիվ համագործակցության համար՝ կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը վստահություն է հայտնել, որ ծրագրի երկրորդ փուլում ևս կարձանագրվեն նշանակալի ձեռքբերումներ և հաջողություններ:

Միջազգային կառույցների ներկայացուցիչների գնահատմամբ՝ մաքսային վարչարարության զարգացման ծրագրի առաջին փուլի նշանակալի արդյունքներով ազդարարվում է բարեփոխումների երկրորդ փուլը:

Ստորագրվել է «Մաքսային վարչարարության զարգացման» 2-րդ ծրագրի շրջանակում փոխգործակցության հուշագիր:

«Մաքսային վարչարարության զարգացման» 2-րդ ծրագրի շրջանակում նախատեսվում է ցուցաբերել աջակցություն մաքսային վարչարարության առաջիկա 5 տարիների ռազմավարության և գործողությունների ծրագրի մշակմանը, ՊԵԿ հետբացթողումային հսկողության ուժեղացման և բիզնես-գործառույթների վերանայման գործընթացին, արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների շրջանում հարցումների իրականացմանը: Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև մաքսային ծառայողների համար անցկացնել ուսումնական դասընթացներ, աջակցել մաքսային ծառայության վարքագծի կանոնների և աշխատանքի գնահատման նոր համակարգի մշակմանը, ինչպես նաև վարքագծային վերլուծության արդյունքում մաքսային ծառայությունների ու սպասարկման որակի բարձրացմանը և այլ ուղղություներին:

Ծրագրի հիմնական արդյունքներն ուղղված կլինեն մաքսային գործընթացների բարելավմանը, ՊԵԿ կառուցվածքային և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը, մաքսային վարչարարության նկատմամբ բիզնեսի վերաբերմունքի գնահատմանը:

«Մաքսային վարչարարության զարգացման» 2-րդ ծրագիրն ավարտվելու է 2025 թ. մարտին:

May be an image of 5 people and text

May be an image of 4 people

May be an image of 1 person, studying and text

May be an image of 11 people and text

May be an image of 6 people, people studying and text

Возможно, это изображение 5 человек и текст

May be an image of 7 people and table

May be an image of 6 people, newsroom and text

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինձ համար Լեո Մեսսին է լավագույնը պատմության մեջ․ Յամալ

13:00 12.07.2025

Ինձ համար Լեո Մեսսին է լավագույնը պատմության մեջ․ Յամալ

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» և Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի 17-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալը նշել է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստին։ «Ինձ համար Լեո Մեսսին է լավագույնը պատմության մեջ։ Ես հավանում էի նրա բոլոր գործողությունները խաղադաշտում, նրա խաղի բոլոր բաղադրիչները։ Իսկապես, շատ գրավիչ էր նրա խաղը»,- Յամալի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։ Հուլիսի 13-ին Յամալը կդառնա 18 […] ...

Էրեբունու համայնքային ոստիկանները Ջրաշեն-Ջրվեժ ճանապարհին մեծ քանակությամբ զենք-զինամթերք են հայտնաբերել

12:43 12.07.2025

Էրեբունու համայնքային ոստիկանները Ջրաշեն-Ջրվեժ ճանապարհին մեծ քանակությամբ զենք-զինամթերք են հայտնաբերել

Բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնում ոստիկանություն: Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 8-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Արցախյան առաջին պատերազմի մասնակից է և հետը բերած զենք-զինամթերքը թողել է Ջրաշեն տանող ճանապարհին՝ ցուցանակի տակ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ Ջրաշեն-Ջրվեժ […] ...

«Զվարթնոց»-ի համայնքային ոստիկանները ձերբակալել են Ղրղզստանի իրավապահների կողմից հետախուզվողի, խափանման միջոցը՝ կալանք

12:30 12.07.2025

«Զվարթնոց»-ի համայնքային ոստիկանները ձերբակալել են Ղրղզստանի իրավապահների կողմից հետախուզվողի, խափանման միջոցը՝ կալանք

Հուլիսի 9-ին` ժամը 10.20-ին, չվերթի ժամանումից հետո, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները ձերբակալել են 20-ամյա օտարերկրյա քաղաքացու: Անցած տարվա օգոստոսից նա հետախուզվում էր Ղրղզստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից` թմրամիջոցների տարածման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն։ ...

Ռուսական անօդաչու թռչող սարքը Լվովում հարվածել է բնակելի շենքին․ քաղաքապետ

12:25 12.07.2025

Ռուսական անօդաչու թռչող սարքը Լվովում հարվածել է բնակելի շենքին․ քաղաքապետ

Լվովը հուլիսի 12-ի գիշերը ենթարկվել է զանգվածային անօդաչու թռչող սարքերի հարձակման: Գրանցվել են հրդեհներ և ավերածություններ: Այս մասին հաղորդում է RBC-Ukraine- ն ՝ հղում անելով Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովիին և Լվովի մարզային պետական վարչակազմի նախագահ Մաքսիմ Կոզիցկիին։ Այսօր՝ հուլիսի 12-ին, Լվովի Մետրոպոլիտեն Անդրեյ փողոցում ռուսական կամիկաձե անօդաչու թռչող սարքը հարվածել է երկհարկանի բնակելի շենքին։ Հարձակման […] ...

Լաթաքիայում մոլեգնող հրդեհը հասել է հայաբնակ Քեսապի առաջին գյուղին

12:21 12.07.2025

Լաթաքիայում մոլեգնող հրդեհը հասել է հայաբնակ Քեսապի առաջին գյուղին

Սիրիայի Լաթաքիա շրջանի գյուղերում բռնկված հրդեհը հասել է Դյուզաղաջ՝ հայաբնակ Քեսապի առաջին գյուղը: Ինչպես հաղորդում է Սիրիայում «Լուրեր»-ի թղթակից Զարմիկ Պողիկյանը, տղամարդիկ երկու օր է, ինչ նախապատրաստական աշխատանքներ են տանում՝ հրդեհի տարածումը թույլ չտալու համար: Այս պահի դրությամբ մարդկային և նյութական կորուստներ չկան: Ուժգին հրդեհը տարածվում է արագորեն, ինչին նպաստում են ուժեղ քամին ու դժվարամատչելի տեղանքը՝ […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 12-ին

12:10 12.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 12-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 445 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ: ...

BACK_TO_TOP