11:20 13.03.2018
ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանն այսօր՝ մարտի 13-ին, խորհրդարանի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնելու իր հեղինակած «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը:
Պատգամավորն առաջարկում է օրենքը լրացնել ևս մեկ դրույթով և պարտադրել խոշոր կազմակերպություններին, որպեսզի վերջիններս 5 օրյա ժամկետում քաղաքացու դիմումի հիման վրա էլեկտրոնային կամ տպագիր տարբերակով տրամադրեն իրենց կազմակերպության ֆինանսական հաշվետվությունը:
Խնդիրն այն է, որ այսօր գործող «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքի պահանջի համաձայն խոշոր կազմակերպությունները, այդ թվում բանկերն ու բաժնետիրական ընկերությունները պարտավոր են հրապարակել իրենց ֆինանսական հաշվետվությունները մամուլում, ինտերնետով կամ տարածել գրքույկների ձևով: Սույն պարտավորությունը չկատարելը «Վարչական իրավախախտումների մասին» օրենքով առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, ապա տուգանքի նշանակումից հետո երեսուն օրվա ընթացքում: Ֆինանսական հաշվետվությունները պետական մարմիններ չներկայացնելը կամ դրանք օրենքով սահմանված կարգով չհրապարակելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով: Արդյունքում՝ խոշոր կազմակերպությունները հնարավորություն են ստանում հինգ հարյուր հիսուն հազար դրամ վճարելով անտեսել օրենքի պահանջը՝ չհրապարակելով ֆինանսական հաշվետվությունները:
Պատգամավոր Մանե Թանդիլյանը առաջարկը նպատակ ունի նախ քաղաքացու համար օրենքով երաշխավորել, որ խոշոր կազմակերպությունները չեն կարող խուսափել ու պարտավոր են քաղաքացուն տրամադրել տեղեկատվություն և երկրորդ՝ պատգամավորն առաջարկում է խստացնել պատիժը պետական մարմիններ ֆինանսական հաշվետվությունները չներկայացնելու կամ դրանք չհրապարակելու համար, ինչպես նաև սահմանել խիստ պատիժ շահագրգիռ կողմերին հաշվետվությունները օրենքով սահմանված կարգով չտրամադրելու համար:
Օրենսդրական փաթեթով առաջարկվում է 500-ապատիկի փոխարեն կիրառել 1000-ապատիկ տուգանքը՝ պետական մարմիններին հաշվետվություն չներկայացնելու համար, իսկ քաղաքացու դիմումի հիման վրա տեղեկատվություն չտրամադրելը պատժել նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկի չափով: Այսինքն կիրառել մեկ և երկու միլիոն դրամի տուգանք:
Կառավարությունը, սակայն, առաջարկել է օրինագծի հեղինակին վերանայել ու հստակեցումներ մտցնել նախագծում՝
1. հստակեցնել այն կազմակերպությունների շրջանակը, որոնց ֆինանսական հաշվետվությունները ենթակա են տրամադրման դիմումի հիման վրա.
2. իրավաբանական անձանց համար նույնպես սահմանել առաջարկվող ընթացակարգով ֆինանսական հաշվետվություններ ստանալու հնարավորություն:
3. կազմակերպության պաշտոնական կայքում տեղադրված հաշվետվությունը համարել հրապարակված, իսկ եթե որևէ քաղաքացի դիմում է ներկայացրել, ապա կազմակերպությունը կարող է նրան տրամադրել իր պաշտոնական կայքի հղումը, որտեղից վերջինս կարող է ծանոթանալ իրեն հետաքրքրող հաշվետվությանը:
Բացի այդ կառավարությունն առաջարկել է վարչական պատժաչափերը թողնել նույնը, քանի որ գործադիրի հիմնավորմամբ նախագծով նախատեսված տուգանքների չափերը բավականին խիստ են սահմանված, ըստ էության, պատժիչ բնույթ են կրում, և տանում են դեպի քրեական պատասխանատվություն:
12:08 02.08.2025
Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունըՄիջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...
11:47 02.08.2025
Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքումԼոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...