Մշակույթի նախարարությունը նպատակ ունի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկը համալրել նոր հուշարձաններով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+27.09 oC

Մշակույթի նախարարությունը նպատակ ունի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկը համալրել նոր հուշարձաններով

10:50 24.08.2018

ՀՀ մշակույթի նախարարությունը նպատակ ունի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության օբյեկտների ցանկը համալրել նոր հուշարձաններով:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանը: Նրա խոսքով՝ այս համատեքստում ընթանում են լուրջ աշխատանքներ:

«ՅՈՒՆԵՍԿՕ-ում ընդամենը մի քանի հուշարձան ունենք գրանցված, ինչն աբսուրդային է: Այդ թիվը պետք է տասնապատկվի, հարյուրապատկվի, որովհետև մենք իրոք ունենք արժանի հուշարձաններ: Այդ ուղղությամբ ևս աշխատանքներ են տարվում, բայց դա հեշտ աշխատանք չէ»,- նշեց Տիգրան Գալստյանը: Հիշեցնենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ- ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ցայսօր ընդգրկված են Հաղպատի և Սանահինի վանական համալիրները, Գեղարդավանքը՝ Ազատ գետի հովտով, Էջմիածնի եկեղեցիներն ու Մայր Տաճարը, «Զվարթնոց» հնավայրը:

«Կան հուշարձաններ, որոնք կցանկանայինք ներառված լինեին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում, օրինակ՝ Նորավանքը, որն անպայման պետք է մտնի այդ ցանկ: Բացի դրանից, բազմաթիվ այլ հուշարձաններ կան, որոնք արժանի են լինել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում»,- նշել է նախարարի տեղակալը:

Տիգրան Գալստյանն առանձնահատուկ շեշտում է՝ հուշարձանների պահպանության թեման ամենազգայունն է մշակույթի ոլորտում, քանի որ ամեն մի հուշարձանի քանդումը նախորդ տարիներին ուղեկցվել է շատ բուռն ցույցերով: «Մշակույթի նախարարությունն ունի երկու մեծ ֆունկցիա՝ մշակութային քաղաքականության ձևավորում և հուշարձանների պահպանություն: Վերջինս մեծ նշանակություն ունի նախարարության համար»,- առանձնահատուկ նշում է նախարարի տեղակալը՝ հիշեցնելով, որ փորձագիտական հանձնաժողովը վերջերս միաձայն կողմ քվեարկեց մի շարք կառույցներ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում ընդգրկելու առաջարկին:

«Սա շարունակական գործընթաց է, հուշարձանների ցուցակը միշտ պետք է համալրել: Մեր աչքի տակ հուշարձաններ կան: Մենք առաջարկել ենք նաև, որ հանրությունը ևս մասնակցի այդ գործընթացին, և բոլոր առաջարկները կքննարկվեն փորձագիտական հանձնաժողովի նիստում»,- ասել է Տիգրան Գալստյանը:

Անդրադառնալով հայաստանյան թանգարանների հետ կապված հարցերին՝ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալն ընդգծել է, որ այս առումով ևս մեծ աշխատանքներ կան կատարելու: Տիգրան Գալստյանի խոսքով՝ Եվրոպայում իր սովորելու տարիներին տեղի ուսանողներն անվճար էին օգտվում բոլոր թանգարանների ծառայություններից: Նախարարությունը ցանկություն ունի նման համակարգ ներդնել նաև մեր ուսանողների համար, որպեսզի նրանք նույնպես կարողանան անվճար այցելել բոլոր թանգարանները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ճապոնիայի ԱԳ նախարարությունը պաշտոնապես հայտարարել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին վարչապետի այցը չեղարկելու մասին

17:08 23.06.2025

Ճապոնիայի ԱԳ նախարարությունը պաշտոնապես հայտարարել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին վարչապետի այցը չեղարկելու մասին

Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես հայտարարել է Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին վարչապետ Շիգերու Իշիբայի այցը չեղարկելու մասին։ «Վարչապետ Շիգերու Իշիբայի այցը Նիդերլանդների Հաագա, որը նախատեսված էր հունիսի 24-26-ը՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, չեղարկվել է տարբեր հանգամանքների պատճառով»,- ասվում է նախարարության կայքում։ Փոխարենը միջոցառմանը ներկա կլինի ԱԳ նախարար Տակեշի Իվայան։ Այցի չեղարկման ստույգ պատճառները չեն հաղորդվում։ Ավելի […] ...

ԲԴԽ նախագահը ԵՄ դեսպանի հետ քննարկել է արդարադատության ոլորտի բարեփոխումները

17:00 23.06.2025

ԲԴԽ նախագահը ԵՄ դեսպանի հետ քննարկել է արդարադատության ոլորտի բարեփոխումները

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին։ ԲԴԽ նախագահը բարձր է գնահատել ԵՄ-ի կողմից դատական համակարգին ցուցաբերած հետևողական աջակցությունը՝ շեշտելով դեսպանի անմիջական դերակատարումն ու սրտացավ վերաբերմունքը։ Նա կարևորել է Եվրոպական միության կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» բյուջետային աջակցության ծրագրի արդյունավետությունը։ Այս համատեքստում զրույց է ընթացել ծրագրի շարունակականության, […] ...

Հրդեհ Նորք-Մարաշ վարչական շրջանում․ այրվում է խոտածածկ տարածք

16:52 23.06.2025

Հրդեհ Նորք-Մարաշ վարչական շրջանում․ այրվում է խոտածածկ տարածք

Հունիսի 23-ին՝ ժամը 15:09-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բուժաշխատողների փողոցում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, հերթապահ-օպերատիվ խմբեր․ հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան։ Ըստ նախնական տվյալների այրվում է խոտածածկ տարածք. տուժածներ չկան: ...

Ղարիբյանը, Պետրոսյանը և Դավթյանը առաջատարից ետ են կես միավորով․ Aurionpro Mumbai International Grandmaster Chess Tournament 2025

16:45 23.06.2025

Ղարիբյանը, Պետրոսյանը և Դավթյանը առաջատարից ետ են կես միավորով․ Aurionpro Mumbai International Grandmaster Chess Tournament 2025

Հնդկաստանի Մումբայ քաղաքում շարունակվող «Aurionpro Mumbai International Grandmaster Chess Tournament 2025» միջազգային մրցաշարում կայացել են 7-րդ տուրի պարտիաները։ Այս մրցափուլում Հայաստանի ներկայացուցիչներ Արսեն Դավթյանն ու Մանուել Պետրոսյանը մրցել են միմյանց դեմ. գրանցվել է ոչ-ոքի։ Մամիկոն Ղարիբյանն էլ սպիտակներով ոչ-ոքի է խաղացել հնդիկ Լալիթ Բաբուի հետ։ Հայ շախմատիստներն ունեն 6-ական միավոր և այլ մասնակիցների հետ կիսում […] ...

Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին

16:38 23.06.2025

Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի Ներքին գործերի նախարար Գելա Գելաձեին: Վարչապետը ողջունել է նրա այցը Հայաստան և շնորհավորել պատասխանատու պաշտոնում նշանակվելու առիթով: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ պարոն Գելաձեի պաշտոնավարման ընթացքում երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությունն առավել ակտիվ և արդյունավետ կլինի: Երկրի ղեկավարը շեշտել է, որ այդ նպատակով ՀՀ Կառավարությունը կներդնի բոլոր ջանքերը: […] ...

ՀՀ ԱԳՆ-ն խորապես հիասթափված է «Ստամբուլի հռչակագրում» և Ադրբեջանի նախաձեռնությամբ ներկայացված բանաձևերում տեղ գտած խեղաթյուրված և ծայրահեղ միակողմանի ձևակերպումների առնչությամբ. հայտարարություն

16:31 23.06.2025

ՀՀ ԱԳՆ-ն խորապես հիասթափված է «Ստամբուլի հռչակագրում» և Ադրբեջանի նախաձեռնությամբ ներկայացված բանաձևերում տեղ գտած խեղաթյուրված և ծայրահեղ միակողմանի ձևակերպումների առնչությամբ. հայտարարություն

ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «ՀՀ ԱԳ նախարարությունը խորապես հիասթափված է Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարական վերջին համաժողովի շրջանակներում ընդունված «Ստամբուլի հռչակագրում» և Ադրբեջանի նախաձեռնությամբ ներկայացված բանաձևերում տեղ գտած խեղաթյուրված և ծայրահեղ միակողմանի ձևակերպումների առնչությամբ։ Տվյալ փաստաթղթերում արտահայտված շեշտադրումները հակասում են տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման շահերին և տրամաբանությանը։ ԻՀԿ անդամ պետությունների ուշադրությունը […] ...

BACK_TO_TOP