17:22 18.05.2023
«Հայանտառ» ՊՈԱԿ Ճամբարակի անտառտնտեսության մասնաճյուղի «Գետիկի» անտառպետության 3-րդ պահաբաժնում ապօրինի հատվել է 22 ծառ՝ պետությանը պատճառելով 1 մլն 200 հազար դրամի վնաս:
Ինչպես հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթով տվյալներ են ձեռք բերվել, որ Ն.Մ.-ն, լինելով «Գետիկի» անտառպետության անտառապետը, խմբային շահերից ելնելով, 2019 թվականի հուլիսից մինչև 2019 թվականի հոկտեմբեր ամիսը, հրահանգել է նույն անտառպետության 3-րդ պահաբաժնի անտառապահ Ս.Ս.-ին թույլատրել Ճամբարակի բնակիչ Վ.Ս.-ին կատարել ապօրինի ծառահատում:
Արդյունքում, Տավուշի մարզի բնակիչներ Ա.Ս.-ն, Ա.Ա.-ն և քննությամբ դեռևս չպարզված անձինք գնացել են 3-րդ պահաբաժին, կտրել 22 ծառ և տեղափոխել Ս.Ե.-ի կողմից շահագործվող փայտի արտադրամաս:
2020 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին անտառապետ Ն.Մ.-ին և անտառապահ Ս.Ս.-ին մեղադրանք է ներկայացվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), անհատ ձեռնարկատեր Ս.Ե.-ին՝ 325-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը), քաղաքացի Վ.Ս.-ին՝ 38-296-րդ հոդվածի 3-րդ մասով (ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատում կազմակերպելը), 38-325-րդ հոդվածի 1-ին մասով (կեղծիքի դրդչություն), 325-րդ հոդվածի 1-ին մասով և քաղաքացի Ա.Ս.-ին ու Ա.Ա.-ին` 296-րդ հոդվածի 3-րդ մասով (ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը):
2020 թվականի հոկտեմբերի 1-ին քրեական գործը (վարույթ) մեղադրական եզրակացությամբ հսկող դատախազի կողմից ուղարկվել է դատարան:
2023 ապրիլի 4-ին դատարանի դատավճռով Վ.Ս.-Ն, Ա.Ս.-ն, Ա.Ա.-ն, Ն.Մ.-ն, Ս.Ս.-ն մեղավոր են ճանաչվել վերագրվող արարքների կատարման մեջ: Վ.Ս.-ն դատապարտվել է ազատազրկման 3 տարի ժամկետով, Ա.Ս.-ն՝ տուգանքի՝ 1 մլն դրամի չափով, Ա.Ա.-ն՝ տուգանքի՝ 1 մլն դրամի չափով, Ն.Մ.-ն՝ տուգանքի՝ 250 հազար դրամի չափով, Ս.Ս.-ն՝ տուգանքի՝ 250 հազար դրամի չափով: Ս.Ե.-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է վաղեմության ժամկետն անցնելու հիմքով՝ դատաքննության փուլում:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:21 12.07.2025
Լաթաքիայում մոլեգնող հրդեհը հասել է հայաբնակ Քեսապի առաջին գյուղինՍիրիայի Լաթաքիա շրջանի գյուղերում բռնկված հրդեհը հասել է Դյուզաղաջ՝ հայաբնակ Քեսապի առաջին գյուղը: Ինչպես հաղորդում է Սիրիայում «Լուրեր»-ի թղթակից Զարմիկ Պողիկյանը, տղամարդիկ երկու օր է, ինչ նախապատրաստական աշխատանքներ են տանում՝ հրդեհի տարածումը թույլ չտալու համար: Այս պահի դրությամբ մարդկային և նյութական կորուստներ չկան: Ուժգին հրդեհը տարածվում է արագորեն, ինչին նպաստում են ուժեղ քամին ու դժվարամատչելի տեղանքը՝ […] ...
12:10 12.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 12-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 445 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ: ...
11:47 12.07.2025
Ասենսիոն տեղափոխվում է թուրքական ակումբ«Պարի Սեն Ժերմենի» ֆուտբոլիստ Մարկո Ասենսիոն կարիերան կշարունակի «Ֆեներբահչեում»։ Այս մասին տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Իսպանացին, որի ծառայություններով հետաքրքրված էր նաև «Ինտերը», դրական պատասխան է տվել թուրքական ակումբին: Գործարքի իրականացման համար մնում է միայն ՊՍԺ-ի վերջնական համաձայնությունը: 29-ամյա Մարկո Ասենսիոն 2024/25 մրցաշրջանի գարնանային հատվածը վարձակալությամբ անցկացրել է «Ասթոն Վիլայում», որի կազմում մասնակցած 21 խաղում […] ...
11:30 12.07.2025
NYT. Նեթանյահուն միտումնավոր երկարաձգում է պատերազմը Գազայում՝ իշխանությունը պահպանելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարող էր համաձայնել Գազայում հրադադարի 2024 թվականի ապրիլին, սակայն նա հրաժարվեց դա անել իր քաղաքական գոյատևման համար: Այս մասին հաղորդել է The New York Times-ը ՝ հիմնվելով Իսրայելից, ԱՄՆ-ից և արաբական երկրներից ավելի քան 110 աղբյուրների հետ զրույցների վրա: Հրատարակությունը պարզել է, որ իր ծայրահեղ աջ կոալիցիոն դաշնակիցների ճնշման տակ Նեթանյահուն […] ...
11:20 12.07.2025
Հնդկաստանը հրապարակել է հունիսի 12-ի ավիավթարի վերաբերյալ զեկույցըՀնդկաստանի ավիավթարների հետաքննության բյուրոն (AAIB) հրապարակել է նախնական զեկույցը Air India ավիաընկերության ինքնաթիռի վթարի վերաբերյալ, որը տեղի է ունեցել հունիսի 12-ին Ահմադաբադում: Ներկայացված փաստաթղթում նշվում է, որ վթարի վայրում աշխատանքներն ավարտվել են, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքի միջոցով լուսանկարահանումն ու տեսանկարահանումը, և բեկորները տեղափոխվել են օդանավակայանի մոտակայքում գտնվող անվտանգ վայր։ «Երկու շարժիչներն էլ հանվել են […] ...