ՀՀ քննչական կոմիտեում ավարտվել է Լոռու և Շիրակի մարզերում պարեկային ծառայության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու 2 դեպքի նախաքննությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+32.09 oC

ՀՀ քննչական կոմիտեում ավարտվել է Լոռու և Շիրակի մարզերում պարեկային ծառայության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու 2 դեպքի նախաքննությունը

18:46 18.05.2023

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մար­զա­յին քննչական վարչությունում իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ 2022թ․ օգոստոսի 10-ին՝ ժամը 23:45-ի սահ­մաններում, Ոստիկանության Թու­ման­յանի բաժնի դիմաց գտնվող ավտոգազալցակայանում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ երիտասարդների միջև, ինչը նկատել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառա­յության Լոռու մարզի գումարտակի պարեկները: Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Վերջիններս, մոտենալով երիտասարդներին, հորդորել են դադարեցնել վիճաբանությունը, սակայն երիտասարդներից մեկը, ով հանդիսանում է Լոռու մարզի Աքորի գյուղի 25-ամյա բնակիչ, հրաժարվել է կատարել պա­հան­ջը, ինչի կապակ­ցութ­յամբ վերջիններս իրավաչափորեն փորձել են ձերբակալել ու ոստիկանության Թուման­յանի բաժին տեղափոխել նրան:

Ի պատասխան՝ երիտասարդը, ով, քննության տվյալներով, գտնվել է ալկոհոլային հարբածության վիճակում, ձեռքով հարվածել է պարեկներից մեկին՝ պատ­ճառելով ֆիզիկական ցավ, և վնասե­լ վերջինիս համազգեստին ամրացված ծառայողական տեսախցիկը:

Այնուհետև, ձեռբակալվելուց և ոստիկանության Թումանյանի բաժին տեղափոխվելուց հետո, իրեն վատ զգալու պատրվակով խնդրելով ձեռքերն ազատել ձեռնաշղթաներից և օգտվելով ոստի­կանության ծառոյող­ների կողմից իր խնդրանքը կատարելու հանգամանքից՝ երիտասարդը բռնութ­յուն է գործադրել նրանց նկատմամբ,  ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել երկու կրտսեր պարեկների մարմնի տարբեր մասերին՝ նրանց պատճա­ռելով ֆիզիկական ցավ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 25-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենս­գրքի 452-րդ հոդ­վածի  3-րդ մասով: Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը:

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մար­զա­յին քննչական վարչությունում իրականացված նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Մեկ այլ դեպքով ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունունում իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2022թ․ հոկտեմբերի 4-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի 27-ամյա բնակիչն իր կողմից վարվող «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով  մոտեցել է ՀՀ ոստիկանության՝ Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնին և այն  կայանել ոստիկանության բաժնի մուտքի դիմաց՝ երթևեկելի մասի «դեղին հոծ գիծ» ճանապարհային արգելող գծանշման ազդման գոտում: Այնուհետև երիտասարդը դուրս է եկել ավտոմեքենայից և մոտեցել  ոստիկանության բաժնի մուտքի ճաղավանդակե դռանը, որտեղ ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը, ով ընդգրկված է եղել բաժնի օպերատիվ խմբի կազմում, երիտասարդին տեղեկացրել է կատարած վարչական իրավախախտման վերաբերյալ  և առաջարկել ավտոմեքենան տեղափոխել ու կայանել մեկ այլ վայրում: Ի պատասխան՝ երիտասարդը հրաժարվել է կատարել իր ոստիկանի կողմից ներկայացված օրինական պահանջը  և, ձեռքը մտցնելով ոստիկանության բաժնի մուտքի դռան ճաղավանդակից ներս, հարվածել է նրա գլխին՝ պատճառելով ֆիզիկական ցավ՝ այդ կերպ տեսուչի նկատմամբ դիտավորությամբ բռնություն գործադրելով:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Գյումրի քաղաքի բնակչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով: Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ կիրառվել է գրավ և բացակայելու արգելք:

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

 

Հարկ են համարում կրկին զգուշացնել, որ ՀՀ քննչական կոմիտեն հետևողական է լինելու պարեկային ծառայության աշխատակիցների օրինական գործունեությանը խոչընդոտելու հանցավոր վարքագծի բոլոր դեպքերն անաչառ քննությամբ բացահայտելու, իսկ նման վարքագիծ դրսևորած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցում՝ նկատի ունենալով նաև հանրապետությունում ներդրված՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կայացման, ընդհանուր առմամբ հասարակական կարգի պաշտպանության կարևորությունը։

 

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էրեբունու համայնքային ոստիկանները Ջրաշեն-Ջրվեժ ճանապարհին մեծ քանակությամբ զենք-զինամթերք են հայտնաբերել

12:43 12.07.2025

Էրեբունու համայնքային ոստիկանները Ջրաշեն-Ջրվեժ ճանապարհին մեծ քանակությամբ զենք-զինամթերք են հայտնաբերել

Բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնում ոստիկանություն: Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 8-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Արցախյան առաջին պատերազմի մասնակից է և հետը բերած զենք-զինամթերքը թողել է Ջրաշեն տանող ճանապարհին՝ ցուցանակի տակ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ Ջրաշեն-Ջրվեժ […] ...

«Զվարթնոց»-ի համայնքային ոստիկանները ձերբակալել են Ղրղզստանի իրավապահների կողմից հետախուզվողի, խափանման միջոցը՝ կալանք

12:30 12.07.2025

«Զվարթնոց»-ի համայնքային ոստիկանները ձերբակալել են Ղրղզստանի իրավապահների կողմից հետախուզվողի, խափանման միջոցը՝ կալանք

Հուլիսի 9-ին` ժամը 10.20-ին, չվերթի ժամանումից հետո, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները ձերբակալել են 20-ամյա օտարերկրյա քաղաքացու: Անցած տարվա օգոստոսից նա հետախուզվում էր Ղրղզստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից` թմրամիջոցների տարածման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն։ ...

Ռուսական անօդաչու թռչող սարքը Լվովում հարվածել է բնակելի շենքին․ քաղաքապետ

12:25 12.07.2025

Ռուսական անօդաչու թռչող սարքը Լվովում հարվածել է բնակելի շենքին․ քաղաքապետ

Լվովը հուլիսի 12-ի գիշերը ենթարկվել է զանգվածային անօդաչու թռչող սարքերի հարձակման: Գրանցվել են հրդեհներ և ավերածություններ: Այս մասին հաղորդում է RBC-Ukraine- ն ՝ հղում անելով Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովիին և Լվովի մարզային պետական վարչակազմի նախագահ Մաքսիմ Կոզիցկիին։ Այսօր՝ հուլիսի 12-ին, Լվովի Մետրոպոլիտեն Անդրեյ փողոցում ռուսական կամիկաձե անօդաչու թռչող սարքը հարվածել է երկհարկանի բնակելի շենքին։ Հարձակման […] ...

Լաթաքիայում մոլեգնող հրդեհը հասել է հայաբնակ Քեսապի առաջին գյուղին

12:21 12.07.2025

Լաթաքիայում մոլեգնող հրդեհը հասել է հայաբնակ Քեսապի առաջին գյուղին

Սիրիայի Լաթաքիա շրջանի գյուղերում բռնկված հրդեհը հասել է Դյուզաղաջ՝ հայաբնակ Քեսապի առաջին գյուղը: Ինչպես հաղորդում է Սիրիայում «Լուրեր»-ի թղթակից Զարմիկ Պողիկյանը, տղամարդիկ երկու օր է, ինչ նախապատրաստական աշխատանքներ են տանում՝ հրդեհի տարածումը թույլ չտալու համար: Այս պահի դրությամբ մարդկային և նյութական կորուստներ չկան: Ուժգին հրդեհը տարածվում է արագորեն, ինչին նպաստում են ուժեղ քամին ու դժվարամատչելի տեղանքը՝ […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 12-ին

12:10 12.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 12-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 445 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ: ...

SHANTNEWS

12:00 12.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP