ՀՀ ՔԿ-ում քննարկվել են ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավական համագործակցության գրասենյակի հետ գործակցության արդյունքներն ու հեռանկարները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+32.09 oC

ՀՀ ՔԿ-ում քննարկվել են ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավական համագործակցության գրասենյակի հետ գործակցության արդյունքներն ու հեռանկարները

19:36 19.05.2023

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան պատվիրակությանը, որի կազմում էին ԱՄՆ պետդեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (INL)  Հայաստանյան օժանդակության ծրագրերի պատասխանատու Ռեյչլ Քուկը, ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավական համագործակցության գրասենյակի տնօրեն Ալեքսիս Հաֆտվանը,  նույն գրասենյակի ծրագրերի ղեկավար Քրիստինա Աֆոյանը։

ՀՀ ՔԿ նախագահի տեղակալը նախ շնորհավորել է տիկին Ռեյչլ Քուկին՝  ԱՄՆ պետդեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության Հայաստանյան օժանդակության ծրագրերի պատասխանատուի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություն և հույս հայտնել, որ նրա գործունեությունն ավելի կխթանի իրավապահ ոլորտում հայ-ամերիկյան գործակցությունը։

Արսեն Այվազյանը նշանակալի է համարել ԱՄՆ պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի աջակցությամբ Հայաստանի իրավապահ համակարգում մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուցիոնալ ամրապնդմանը, ՀՀ քննչական կոմիտեի կարողությունների կատարելագործմանն ուղղված ծրագրերը, որոնք բազմաշերտ են և ընդգրկում են տեխնիկական աջակցությունից մինչև մասնագիտական հմտությունների զարգացումը։

Հատկապես ընդգծվել են էլեկտրոնային նախաքննության նոր համակարգի ներդրման գործըթնացի, ՀՀ ՔԿ կիբեռհանցագործությունների դեմ պայքարի լաբորատորիան տեխնիկական ժամանակակից և հզոր միջոցներով համալրելու, ինչպես նաև՝ ընտանեկան բռնությունների, կիբեռհանցագործությունների, թրաֆիկինգի դեմ քրեաիրավական պայքարի մասնագիտական հմտությունների կատարելագործմանն ուղղված վերապատրաստումների գործնական նշանակությունը։

ԱՄՆ պետդեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության Հայաստանյան օժանդակության ծրագրերի պատասխանատու Ռեյչլ Քուկը կարևոր ձեռքբերում է համարել Հայաստանում նոր քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում մարդու իրավունքների պաշտպանության ավելի բարձր երաշխիքների ապահովման իրողությունը և կարևորել դրանց պրակտիկ կենսագործումը։

Տիկին Ալեքսիս Հաֆտվանը ևս գոհունակություն է հայտնել իր ղեկավարած գրասենյակի և ՀՀ քննչական կոմիտեի միջև գործակցության արդյունավետության կապակցությամբ։ Նա շեշտել է ՀՀ քննչական կոմիտեի ակտիվ ներգրավվածությունը Դեսպանատան նախաձեռնությամբ իրականացվող տարբեր հիմնախնդիրների լուծման, առանձին խոցելի խմբերի քրեադատավարական իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացման նպատակ հետապնդող երկկողմ և բազմակողմ քննարկումներին։

Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են համագործակցության ընդլայնման նոր հնարավորություններն ու ուղղությունները։ Հաշվի առնելով իրավական փոխօգնության շրջանակներում քննչական հարցումների արդյունավետության բարձրացման, անդրազգային բնույթի հանցագործությունների, հատկապես թմրամիջոցների ապօրինի շրջանառության, թրաֆիկինգի, կիբեռհանցագործությունների, փողերի լվացման և դրանում կրիպտոարժույթների օգտագործման դեպքերի բացահայտման հարցում երկու երկրների իրավապահ կառույցների միջև փոխգործակցության խորացման, կարողությունների զարգացման անհրաժեշտությունը՝ երկուստեք առաջնային է համարվել այդ ուղղություններով նոր ծրագրերի իրականացումը։

Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էրեբունու համայնքային ոստիկանները Ջրաշեն-Ջրվեժ ճանապարհին մեծ քանակությամբ զենք-զինամթերք են հայտնաբերել

12:43 12.07.2025

Էրեբունու համայնքային ոստիկանները Ջրաշեն-Ջրվեժ ճանապարհին մեծ քանակությամբ զենք-զինամթերք են հայտնաբերել

Բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնում ոստիկանություն: Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 8-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Արցախյան առաջին պատերազմի մասնակից է և հետը բերած զենք-զինամթերքը թողել է Ջրաշեն տանող ճանապարհին՝ ցուցանակի տակ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ Ջրաշեն-Ջրվեժ […] ...

«Զվարթնոց»-ի համայնքային ոստիկանները ձերբակալել են Ղրղզստանի իրավապահների կողմից հետախուզվողի, խափանման միջոցը՝ կալանք

12:30 12.07.2025

«Զվարթնոց»-ի համայնքային ոստիկանները ձերբակալել են Ղրղզստանի իրավապահների կողմից հետախուզվողի, խափանման միջոցը՝ կալանք

Հուլիսի 9-ին` ժամը 10.20-ին, չվերթի ժամանումից հետո, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները ձերբակալել են 20-ամյա օտարերկրյա քաղաքացու: Անցած տարվա օգոստոսից նա հետախուզվում էր Ղրղզստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից` թմրամիջոցների տարածման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն։ ...

Ռուսական անօդաչու թռչող սարքը Լվովում հարվածել է բնակելի շենքին․ քաղաքապետ

12:25 12.07.2025

Ռուսական անօդաչու թռչող սարքը Լվովում հարվածել է բնակելի շենքին․ քաղաքապետ

Լվովը հուլիսի 12-ի գիշերը ենթարկվել է զանգվածային անօդաչու թռչող սարքերի հարձակման: Գրանցվել են հրդեհներ և ավերածություններ: Այս մասին հաղորդում է RBC-Ukraine- ն ՝ հղում անելով Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովիին և Լվովի մարզային պետական վարչակազմի նախագահ Մաքսիմ Կոզիցկիին։ Այսօր՝ հուլիսի 12-ին, Լվովի Մետրոպոլիտեն Անդրեյ փողոցում ռուսական կամիկաձե անօդաչու թռչող սարքը հարվածել է երկհարկանի բնակելի շենքին։ Հարձակման […] ...

Լաթաքիայում մոլեգնող հրդեհը հասել է հայաբնակ Քեսապի առաջին գյուղին

12:21 12.07.2025

Լաթաքիայում մոլեգնող հրդեհը հասել է հայաբնակ Քեսապի առաջին գյուղին

Սիրիայի Լաթաքիա շրջանի գյուղերում բռնկված հրդեհը հասել է Դյուզաղաջ՝ հայաբնակ Քեսապի առաջին գյուղը: Ինչպես հաղորդում է Սիրիայում «Լուրեր»-ի թղթակից Զարմիկ Պողիկյանը, տղամարդիկ երկու օր է, ինչ նախապատրաստական աշխատանքներ են տանում՝ հրդեհի տարածումը թույլ չտալու համար: Այս պահի դրությամբ մարդկային և նյութական կորուստներ չկան: Ուժգին հրդեհը տարածվում է արագորեն, ինչին նպաստում են ուժեղ քամին ու դժվարամատչելի տեղանքը՝ […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 12-ին

12:10 12.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 12-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 445 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ: ...

SHANTNEWS

12:00 12.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP