16:17 22.05.2023
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշում է, որ Արևմուտքի բոլոր գործընկերների հետ խոսակցություններում քննարկվում է Ռուսաստանի դեմ Արևմուտքի կողմից կիրառվող պատժամիջոցները չխախտելու նկատմամբ հսկողությունը խստացնելու հարցը։ Միևնույն ժամանակ, Փաշինյանը նշել է, որ պատժամիջոցների հարցը նաև Հայաստանի և Ռուսաստանի քննարկումների օրակարգում է։
Մայիսի 22-ին հրավիրված ասուլիսի ժամանակ Փաշինյանն ասել է, որ թե Արևմուտքի, թե Ռուսաստանի գործընկերների հետ այդ թեմայով քննարկումների ժամանակ հայկական կողմը նույն պատասխանն է տալիս։
«Արևմտյան մեր բոլոր գործընկերների հետ խոսակցություններում այդ հարցը քննարկվում է, այդ հարցը բարձրացնում են մեր առաջ։ Բայց դրանից առաջ էլ այդ հարցը եղել է Ռուսաստանի հետ մեր քննարկումների օրակարգում։ Եվ մենք, երկուսի հետ հարաբերվելիս, տալիս ենք նույն արձագանքը․ մենք ասում ենք, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, Ռուսաստանի հետ ունի ռազմավարական գործընկերային հարաբերություններ, տնտեսական խորը և ռազմավարական նշանակության հարաբերություններ, բայց Հայաստանը նաև այդ և այլ հանգամանքների բերումով չի կարող իրեն թույլ տալ, որ հայտնվի Արևմտյան պատժամիջոցների տակ։ Հետևաբար, Ռուսաստանի հետ հարաբերություններում մենք կգործենք ամբողջապես այն ծավալով, որը մեզ թույլ կտա չհայտնվել Արևմտյան պատժամիջոցների ներքո։ Նախ Հայաստանն այդքան ռեսուրս չունի, որ հայտնվի նման պատժամիջոցների տալ, բացի այդ՝ եթե մենք նման պատժամիջոցների տակ հայտնվենք, մեր ոչ մի դաշնակցի համար դա լավ չի լինի, իսկ մենք կփչացնենք մեր հարաբերությունները Արևմտյան գործընկերների հետ»․- ասել է Փաշինյանը։
21:27 02.05.2025
Ապօրինի շրջանառությունից հանվել է 200 միլիոն դրամից ավելի թմրամիջոց․ Քրեական ոստիկանության բացահայտումըԱպօրինի թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը ՆԳ նախարարության ոստիկանության ուշադրության կենտրոնում է, ինչը պարբերաբար փաստվում է թմրամիջոցների առանձնապես խոշոր չափերը մի քանի անգամ գերազանցող խմբաքանակների հայտնաբերումներով։ Հերթական բացահայտումը, այս դեպքում՝ թմրամիջոցների մաքսանենգության, արձանագրվել է մայիսի 1-ին։ Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներով, տեղեկություն էին ձեռք բերել, որ արտերկրից Երևան ժամանող […] ...
21:14 02.05.2025
Վերանորոգվում է Ստեփանավանի թիվ 1 դպրոցը․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել Ստեփանավանի թիվ 1 դպրոցից։ Տեսանյութին կից վարչապետը գրել է. «#300իցմեկը՝ վերանորոգվում է Ստեփանավանի թիվ 1 դպրոցը: Կառավարությունը հատկացրել է 231 մլն դրամ»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:03 02.05.2025
Քույր ու եղբայր միասին ստեղծում են փայտի, մետաղի համադրությամբ յուրօրինակ ժամացույցներՔույր ու եղբայր Տաթևիկ և Կամո Ավետիսյանները միասին հիմնել են «KATA» ապրանքանիշը. նրանք ստեղծում են փայտի, մետաղի համադրությամբ յուրօրինակ ժամացույցներ։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
20:33 02.05.2025
Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ ենՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Ստեփանավանում ընթացքի մեջ են Աշոտաբերդ թաղամասի կառուցապատման աշխատանքները: «Ծրագրի արժեքը՝ 9 մլրդ 678 մլն դրամ: Արդյունքում՝ համայնքը կունենա 15 շենքից բաղկացած նորակառույց բնակելի թաղամաս»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
20:18 02.05.2025
Արարատում բախվել են «Opel»-ը և «Nissan March»-ը. կա տուժածՄայիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Մեղրի-Երևան Մ2 ավտոճանապարհին՝ Փոքր Վեդիի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 59-ամյա Կարեն Ս․-ի վարած «Opel » մակնիշի և 37-ամյա Մարինա Կ․-ի վարած «Nissan March» մակնիշի ավտոմեքենաները, վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել սյանը և հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի […] ...
20:09 02.05.2025
Վարչապետն այցելել է Ստեփանավանի նորակառույց թիվ 3 դպրոց#300իցմեկը՝ կառուցվել եւ շահագործման է հանձնվել Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոցը: Կառավարությունը հատկացրել է 1 մլրդ 543 մլն դրամ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...