17:57 24.05.2023
Մայիսի 24-ին տեղի ունեցած Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը հայտնել է, որ ֆերմերները դժգոհում են. կաթի գինը նվազել է, ինչի արդյունքում Գեղարքունիքի մարզում, ի նշան բողոքի, քաղաքացիները նույնիսկ ճանապարհ են փակել: Պատգամավորը հարկ է համարել նշել նաև, որ ինքը հանդիպել է տարբեր ֆերմերների, որոնք փոխանցել են՝ 3,2 տոկոս յուղայնությամբ կաթի արժեքը տատանվում է 120-130 դրամի սահմաններում: Նարեկ Գրիգորյանն Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից հետաքրքրվել է՝ ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում, որ խոշոր եղջերավոր կենդանիներին մորթի չենթարկեն:
«2021 թվականին կաթի գինը նույնն էր, ինչ հիմա: Այժմ ստանդարտ գներին ենք վերադարձել: Դեպի ՌԴ կաթնամթերքի արտահանման արգելքի պատճառով երկրում կաթի ավելցուկ կա: Մեր թիմերն աշխատում են, որ խնդիրը լուծում ստանա»,- ասել է Էկոնոմիկայի նախարարը:
Գերատեսչության ղեկավարը նաև հավելել է՝ ավանդական ձևերով կթված կաթը չունի նույն որակական հատկանիշները, ինչն ունի բարձրակարգ ֆերմայում կթված կաթը, հետևաբար՝ ավելի էժան է մթերվում:
«Ժամանակակից սարքավորումներ ու բարձր արտադրողականություն ունեցող որեւէ ընկերություն կաթի գնի խնդիր չունի»,- ընդգծել է նախարարը:
Վահան Քերոբյանը հայտնել է նաև, որ կաթի արտահանումով զբաղվող ընկերություններն այսօր խնդրի առաջ են կանգնած. ՍԱՏՄ-ն ու ՌԴ գործընկերներն աշխատում են, որ օր առաջ բացվի ռուսական շուկան հայկական այն ընկերությունների համար, որոնք համապատասխանում են բարձր չափանիշներին:
Նարեկ Գրիգորյանն արձագանքել է նախարարի խոսքին ու հայտնել, որ Գեղարքունիքի մարզում խելացի անասնագոմ հիմնելը ձեռնտու չէ:
«Հնարավոր է՝ կաթի ցածր գնի պատճառով խոշոր եղջերավոր կենդանիների մորթ սկսվի, կգտնվի մի հարուստ, որը կաթի փոշի կներկրի, դրանով կաթ կստեղծի, բայց դա անվտանգային սպառնալիք է, հարցին ավելի լուրջ պետք է վերաբերվել»,- ասել է պատգամավորը:
«Փորձում ենք ստեղծել միջավայր, որտեղ կխթանվի ժամանակակից տեխնոլոգիաներով բարձր արտադրողականությամբ խոշոր եղջերավոր անասնապահությունը: Մարդիկ պետք է հարմարվեն նոր պայմաններին ու հասկանան» այն, ինչ աշխատել է 20 տարի առաջ, այլևս չի աշխատելուե,- ասել է Վահան Քերոբյանը:
Մանրամասները՝ ԱԺ տեսանյութում:
13:30 12.07.2025
Վթարային ջրանջատում՝ Արարատի մարզում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-18:00-ը, կդադարեցվի գյուղ Ղուկասավանի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
13:23 12.07.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում հուլիսի 12-ի ցերեկը, 13-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 15-ին և 17-ին կեսօրից հետո, 16-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան ՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 12-15-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և […] ...
13:12 12.07.2025
Սյունիքի մարզում բախվել են «ՎԱԶ 2121»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կա 1 զոհ, 1 տուժածԱյսօր՝ հուլիսի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Կապան քաղաքի Բաղաբերդի 1 հասցեին հարակից տարածքում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 46-ամյա Արման Մ.-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի և 59-ամյա Անդրանիկ Վ.-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Նիվա»-ի վարորդը քաղաքացիների օգությամբ դուրս է […] ...
13:00 12.07.2025
Ինձ համար Լեո Մեսսին է լավագույնը պատմության մեջ․ ՅամալԻսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» և Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի 17-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալը նշել է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստին։ «Ինձ համար Լեո Մեսսին է լավագույնը պատմության մեջ։ Ես հավանում էի նրա բոլոր գործողությունները խաղադաշտում, նրա խաղի բոլոր բաղադրիչները։ Իսկապես, շատ գրավիչ էր նրա խաղը»,- Յամալի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։ Հուլիսի 13-ին Յամալը կդառնա 18 […] ...
12:43 12.07.2025
Էրեբունու համայնքային ոստիկանները Ջրաշեն-Ջրվեժ ճանապարհին մեծ քանակությամբ զենք-զինամթերք են հայտնաբերելԲնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնում ոստիկանություն: Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 8-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Արցախյան առաջին պատերազմի մասնակից է և հետը բերած զենք-զինամթերքը թողել է Ջրաշեն տանող ճանապարհին՝ ցուցանակի տակ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ Ջրաշեն-Ջրվեժ […] ...
12:30 12.07.2025
«Զվարթնոց»-ի համայնքային ոստիկանները ձերբակալել են Ղրղզստանի իրավապահների կողմից հետախուզվողի, խափանման միջոցը՝ կալանքՀուլիսի 9-ին` ժամը 10.20-ին, չվերթի ժամանումից հետո, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները ձերբակալել են 20-ամյա օտարերկրյա քաղաքացու: Անցած տարվա օգոստոսից նա հետախուզվում էր Ղրղզստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից` թմրամիջոցների տարածման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն։ ...