ԱԳՆ-ում տեղի է ունեցել «Հայկական Բուենոս Այրես» պատկերագրքի շնորհանդեսը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+32.09 oC

ԱԳՆ-ում տեղի է ունեցել «Հայկական Բուենոս Այրես» պատկերագրքի շնորհանդեսը

17:46 31.05.2023

Մայիսի 31-ին ԱԳՆ-ում կայացել է Արգենտինայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ և ՀՀ ԱԳՆ աջակցությամբ հրատարակված «Հայկական Բուենոս Այրես» պատկերագրքի շնորհանդեսը: Գիրքը ներկայացնում է արգենտինահայ համայնքի պատմությունը և Արգենտինայի Բուենոս Այրես նահանգում և մայրաքաղաքում առկա հայկական ժառանգությունը, ներառյալ՝ հայկական անվանումներ կրող հրապարակներն ու պուրակները, հայկական եկեղեցիները, Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող հուշարձանները, խաչքարերն ու կոթողները, կրթական հաստատությունները, մշակութային միությունները և այլն: Գրքում պատկերված լուսանկարներն արված են լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի կողմից։

Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, Արգենտինայում Հայաստանի դեսպան Հովհաննես Վիրաբյանը, Երևանում Արգենտինայի դեսպան Մարիանո Վեռգառան, լուսանկարիչ Դավիթ Հակոբյանը:

Եույթներում նշվել են հարյուրամյա պատմություն ունեցող արգենտինահայ համայնքի կարևոր դերը ինչպես Արգենտինայի հանրային կյանքում, այնպես էլ հայ-արգենտինյան միջպետական հարաբերությունների զարգացման գործում։ Միևնույն ժամանակ ընդգծվել է Արգենտինայում, մասնավորապես մայրաքաղաք Բուենոս Այրեսում առկա հարուստ հայկական մշակութային ժառանգության հանգամանքը, ինչպես նաև արգենտինյան իշխանությունների հոգատար վերաբերմունքը հայ համայնքի և հայկական բազմաբնույթ ներկայության հանդեպ։

Շնորհանդեսին ներկա են գտնվել այցով Հայաստանում գտնվող Արգենտինայի Սենատի և Պատգամավորների պալատի պատվիրակության անդամները, Ազգային ժողովի պատգամավորներ, դիվանագետներ, կրթական-մշակութային կառույցների, լրատվամիջոցների ղեկավարներ, արգենտինահայ համայնքի ներկայացուցիչներ և այլ հյուրեր:

Возможно, это изображение 1 человек

Возможно, это изображение 2 человека и текст

Возможно, это изображение 4 человека и текст

Возможно, это изображение 7 человек и толпа

Возможно, это изображение 2 человека

Возможно, это изображение 4 человека

Возможно, это изображение 5 человек

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վթարային ջրանջատում՝ Արարատի մարզում

13:30 12.07.2025

Վթարային ջրանջատում՝ Արարատի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-18:00-ը, կդադարեցվի գյուղ Ղուկասավանի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

13:23 12.07.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում հուլիսի 12-ի ցերեկը, 13-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 15-ին և 17-ին կեսօրից հետո, 16-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան ՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 12-15-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և […] ...

Սյունիքի մարզում բախվել են «ՎԱԶ 2121»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կա 1 զոհ, 1 տուժած

13:12 12.07.2025

Սյունիքի մարզում բախվել են «ՎԱԶ 2121»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կա 1 զոհ, 1 տուժած

Այսօր՝ հուլիսի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Կապան քաղաքի Բաղաբերդի 1 հասցեին հարակից տարածքում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 46-ամյա Արման Մ.-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի և 59-ամյա Անդրանիկ Վ.-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Նիվա»-ի վարորդը քաղաքացիների օգությամբ դուրս է […] ...

Ինձ համար Լեո Մեսսին է լավագույնը պատմության մեջ․ Յամալ

13:00 12.07.2025

Ինձ համար Լեո Մեսսին է լավագույնը պատմության մեջ․ Յամալ

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» և Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի 17-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալը նշել է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստին։ «Ինձ համար Լեո Մեսսին է լավագույնը պատմության մեջ։ Ես հավանում էի նրա բոլոր գործողությունները խաղադաշտում, նրա խաղի բոլոր բաղադրիչները։ Իսկապես, շատ գրավիչ էր նրա խաղը»,- Յամալի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։ Հուլիսի 13-ին Յամալը կդառնա 18 […] ...

Էրեբունու համայնքային ոստիկանները Ջրաշեն-Ջրվեժ ճանապարհին մեծ քանակությամբ զենք-զինամթերք են հայտնաբերել

12:43 12.07.2025

Էրեբունու համայնքային ոստիկանները Ջրաշեն-Ջրվեժ ճանապարհին մեծ քանակությամբ զենք-զինամթերք են հայտնաբերել

Բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնում ոստիկանություն: Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 8-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Արցախյան առաջին պատերազմի մասնակից է և հետը բերած զենք-զինամթերքը թողել է Ջրաշեն տանող ճանապարհին՝ ցուցանակի տակ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ Ջրաշեն-Ջրվեժ […] ...

«Զվարթնոց»-ի համայնքային ոստիկանները ձերբակալել են Ղրղզստանի իրավապահների կողմից հետախուզվողի, խափանման միջոցը՝ կալանք

12:30 12.07.2025

«Զվարթնոց»-ի համայնքային ոստիկանները ձերբակալել են Ղրղզստանի իրավապահների կողմից հետախուզվողի, խափանման միջոցը՝ կալանք

Հուլիսի 9-ին` ժամը 10.20-ին, չվերթի ժամանումից հետո, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները ձերբակալել են 20-ամյա օտարերկրյա քաղաքացու: Անցած տարվա օգոստոսից նա հետախուզվում էր Ղրղզստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից` թմրամիջոցների տարածման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն։ ...

BACK_TO_TOP