09:14 25.08.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի աշխատանքային խումբը ստուգումներ է իրականացրել Արշալույս գյուղում։
Նշենք, որ այս գյուղը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի ծննդավայրն է։ Ստուգումները իրականացվել են հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը։
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այդ ստուգումների արդյունքում մի շարք խախտումներ են հայտնաբերվել։ Օրինակ, համայնքի ավագանին չի պահպանել «ՏԻՄ» ՀՀ օրենքի 21- րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի պահանջները։ Ըստ որի՝ համայնքի ավագանու անդամը պարտավոր է չմասնակցել ավագանու այն որոշման քվեարկությանը, որը առնչվում է իր, իր հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց շահերին։
Բայց ուսումնասիրության ընթացքում բացահայտվել են ավագանու անդամների կողմից իրենց մերձավոր ազգակցությամբ կապված անձանց շահերին բախվող ավագանու ընդհանուր թվով 6 հատ որոշումներ։
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ և՛ 2016, և՛2017, և՛ 2018 թվականներին ավագանու անդամները մասնակցել են իրենց մերձավորների շահերին առնչվող ավագանու նիստին և կողմ են քվեարկել դրամական օգնություն հատկացնելու համար։
Ի դեպ, 2016 թվականին այս տարբերակով 6 հոգու է տրվել դրամական օգնություն, 2017-ին՝ 4, իսկ 2018-ին՝ 5 հոգու։ Նշենք, որ խոսքը 896 հազար դրամի մասին է։ Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի աշխատանքային խմբի ստուգումներից հետո նշված գումարն ամբողջությամբ վերականգնվել է»:
20:34 16.06.2025
ՏԿԵ նախարարը հանդիպել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ հետՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպում է ունեցել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գունար Շելենբերգերի հետ։ «Քննարկեցինք մարզերի և քաղաքների միջև ապակենտրոնացված համագործակցության հետ կապված հարցեր, անդրադարձ կատարվեց երկուստեք կարևոր թեմաների։ Հանդիպման ավարտին գրառում կատարեցի Լանդթագի պատվո հյուրերի մատյանում։ Հանդիպմանը մասնակցում էր Գերմանիայի […] ...
20:21 16.06.2025
Հայտնաբերվել է 391 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՀունիսի 9-ից 16-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5141 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 210 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 168 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 313 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 24, չամրակապված վարելու՝ 1158, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 17, վարելու ընթացքում ծխելու՝ 461, վարելիս […] ...
20:12 16.06.2025
«Բավարիայի» ջախջախիչ հաղթանակը ԱԱԱ-ումԱշխարհի ակումբային առաջնության C խմբի առաջին տուրում Մյունխենի «Բավարիան» 10-0 հաշվով հաղթել է նորզելանդական «Օքլենդ Սիթիին»։ Հեթ-տրիկ է ձևակերպել Ջամալ Մուսիալան, դուբլ են գրանցել Կինգսլի Կոմանը, Մայքլ Օլիսեն ու Թոմաս Մյուլերը, մեկ գոլ էլ խփել է Սաշա Բոեն։ ...
19:53 16.06.2025
«Կրթության կառավարում և առաջնորդություն» վերապատրաստման ծրագրի նպատակը դպրոցի տնօրենի հավակնորդների կարողությունների զարգացումն էԱմփոփվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հավակնորդների համար նախատեսված «Կրթության կառավարում և առաջնորդություն» յոթամսյա վերապատրաստման ծրագիրը։ Ծրագիրն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Այբ» կրթական հիմնադրամի համատեղ ջանքերով։ Ծրագրի ամփոփիչ միջոցառումը տեղի է ունեցել «Այբ» դպրոցում. ծրագրի մասնակիցները ներկայացրել են իրենց կազմած […] ...
19:48 16.06.2025
2021-24 թթ.-ին ՀՀ տնտեսությունում միջինում գրանցվել է 8,1% տնտեսական աճԿառավարությունը նախատեսում է 5 տարում 4,5 տոկոսով կրճատել պետբյուջեի պակասուրդը: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին հայտնել է Ֆինանսների նախարարը: Վահե Հովհաննիսյանն անդրադարձել է նաև Հայաստանի տնտեսության վրա իրանա-իսրայելական հակամարտության հնարավոր ազդեցությանը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...