Ոստիկանությունից պետք է զգուշանա կամ վախենա միայն հանցագործը. Օսիպյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+28.09 oC

Ոստիկանությունից պետք է զգուշանա կամ վախենա միայն հանցագործը. Օսիպյան

11:49 25.08.2018

Ոստիկանության հասարակական խորհրդի առաջին նիստի ժամանակ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը  պարգևատրել է մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների:

Ոստիկանապետը շնորհավորել է խորհրդի առաջին նիստը և հորդորել ակտիվորեն մասնակցելու խորհրդի առաջին նիստին:

«Դահլիճում տեսնում եմ այնպիսի հեղինակավոր ակտիվիստների, ՀԿ-ների ներկայացուցիչների, որոնց աշխատանքը շատ բան է փոխում մեր կյանքում: Խորհրդի կազմը կլինի ռոտացիոն կայքով, որպեսզի երաշխավորենք հասարակական ակտիվ ներուժը»,- ասել է նա:

Օսիպյանը նշել է, որ հանրային խորհրդի 45 անդամների կարծիքը շատ կարևոր է լինելու առաջիկա ընտրությունների ընթացքում:

«Իմ տեղակալը ձեզ հետ կհստակեցնի, թե ինչ մեխանիզմներով ենք աշխատելու առաջիկա ընտրություններին: Պետք է ունենանք նախադեպը չունեցող ընտրություններ»,- նշել է նա:

Քաղաքացիական և քաղաքական ակցիաների ակտիվիստ Արմեն Մկրտչյանը իր զեկույցում նշել է, որ բողոքի ակցիաների ընթացքում բազմիցս բախվել է ոստիկանների հետ:

«Հիմա նոր իրողության պայմաններում իմ քաղաքացիական վճիռն է եղել կանգնել ոստիկանության կողքին, որպեսզի օրենքի առջև բոլորս հավասար լինենք»,- նշել է նա:

Արմեն Մկրտչյանը առաջարկել է ստեղծել խորհրդի աշխատանքը համակարգող մի շարք հանձնաժողովներ՝ մարդու իրավունքների, ԶԼՄ-ների հետ փոխգործակցության և այլ հանձնաժողովներ:

Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը զեկույցի ընթացքում նշել է, որ հասարակական խորհուրդը ունի բացառիկ առաքելություն:

«Ես տարիներ շարունակ շփվել եմ մեր քաղաքի բոլոր բնակիչների հետ և ցավ եմ ապրում, որ նկատում եմ այն կարծրացած անվստահությունից մեր հանդեպ: Ոստիկանից պետք է վախենա կամ զգուշանա միայն հանցագործը: Հասարակության հետ աշխատելու մեր հատուկ միջոցը պիտի լինի պրոֆեսիոնալությունը: Հանրությունը պետք է ճանաչի իր պաշտպանին, իսկ պաշտպանը պետք է կատարի իր առաքելությունը»,- նշել է նա:

Օսիպյանը նաև ասել է, որ չեն լինելու արտոնյալ մարդիկ, և օրենքի առջև բոլորը հավասար են լինելու: Ոստիկանապետը խորհրդի անդամներից արդարամտություն է ակնկալել և ասել, որ այս մարմինը հետագայում պետք է լինի իրավապահ համակարգի ամենագործուն օղակներից մեկը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

39-ամյա տղամարդն ապօրինի զենք-զինամթերք է հանձնել ոստիկանություն

15:31 04.07.2025

39-ամյա տղամարդն ապօրինի զենք-զինամթերք է հանձնել ոստիկանություն

Համայնքային ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 2-ին բաժին է ներկայացել Պաղաղբյուր գյուղի 39-ամյա մի բնակիչ և կամավոր հանձնել «Մակարով» տիպի ատրճանակ, պահեստատուփ և 9 մմ տրամաչափի փամփուշտներ։ Հիշեք՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնած անձինք ազատվում են քրեական պատասխանատվությունից: ...

ՈւԵՖԱ-ի 2024/2025 վարկանիշում Հայաստանն առաջ է Ռուսաստանից, Ուկրաինայից և Անդրկովկասի հարևաններից

15:23 04.07.2025

ՈւԵՖԱ-ի 2024/2025 վարկանիշում Հայաստանն առաջ է Ռուսաստանից, Ուկրաինայից և Անդրկովկասի հարևաններից

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է 2024/2025 մրցաշրջանի ակումբային վարկանիշի թարմացված աղյուսակը, որը հաշվարկվում է վերջին հինգ մրցաշրջանների (2019/20-2023/24) արդյունքների հիման վրա։ Հայաստանը զբաղեցնում է 28-րդ հորիզոնականը՝ վաստակելով 4.375 միավոր։ Այս ցուցանիշով Հայաստանը գերազանցել է Ռուսաստանին (29-րդ տեղ, 4.333 միավոր), Ուկրաինային (33-րդ տեղ, 3.600 միավոր), ինչպես նաև Անդրկովկասի հարևաններին՝ Ադրբեջանին (35-րդ տեղ, 2.875 միավոր) և Վրաստանին […] ...

Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

15:15 04.07.2025

Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում հուլիսի 4-ի երեկոյան ժամերին, հուլիսի 5-6-ին գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-21մ/վ, երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վ։ Մարզերում հուլիսի 4-ին ցերեկը, 5-6-ին գիշերը և կեսօրից հետո, 7-9-ին կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր […] ...

Կալիֆոռնիայում խոշոր հրդեհ է բռնկվել

15:05 04.07.2025

Կալիֆոռնիայում խոշոր հրդեհ է բռնկվել

Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգում խոշոր անտառային հրդեհը մեկ օրում ընդգրկել է 21 հազար հեկտար տարածք, հաղորդում է ABC-ն ։ «Կալիֆոռնիայում հրդեհը մեկ օրում կլանել է ավելի քան 52 հազար ակր (մոտ 21 հեկտար – խմբ.) տարածք», – ասվում է հեռուստաալիքի կայքում։ Նշվում է, որ սա Կալիֆոռնիայի՝ տարվա ամենամեծ հրդեհն է և հանգեցրել է 166-րդ միջպետական ​​մայրուղու […] ...

SHANTNEWS

15:00 04.07.2025

SHANTNEWS

Այսօր Մհեր Մկրտչյանի 95-ամյակն է

14:55 04.07.2025

Այսօր Մհեր Մկրտչյանի 95-ամյակն է

Այսօր թատրոնի և կինոյի դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի ծննդյան 95-ամյակն է: Օրվա կապակցությամբ ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, Թբիլիսիի հայկական թատրոնի, ինչպես նաև մշակույթի ոլորտի մի խումբ ներկայացիցչներ և արվեստասերներ […] ...

BACK_TO_TOP