14:24 25.08.2018
Օգոստոսի 25-ին Ադրբեջան կատարելիք այցի ընթացքում Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը պետք է սաստի այդ երկրի կառավարությանը մարդու իրավունքների ոտնահարման, կոռուպցիայի և ակտիվիստների նկատմամբ դրսևորած վերաբերմունքի համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հայտարարություն է տարածել Թրանսփարենսի Ինթերնեշնլ միջազգային կազմակերպության քարտուղարությունը:
«Ըստ լրատվամիջոցների նյութերի` Մերկելի` հարավկովկասյան երկրներ կատարվող այցի օրակարգի մեխը Գերմանիայի կողմից Հարավային գազային միջանցքին ցուցաբերվող աջակցությունն է: Նշվում է, որ ծրագրին €1.2 միլիարդ վարկ տրամադրող շնորհատուն Գերմանիան է:
«Ադրբեջանն ու Գերմանիան ակնհայտորեն հաջող գործարք կկնքեն շաբաթ օրը կանցլեր Մերկելի Ադրբեջան այցելության ընթացքում: Սակայն որպես ԵՄ ամենաազդեցիկ անդամ երկրի ղեկավար, կանցլեր Մերկելը պետք է ապահովի, որ իր գործողությունները խթանեն և ներկայացնեն եվրոպական արժեքներ և բերեն տևական արդյունքի քաղբանտարկյալների ազատման գործում, դյուրացնեն քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ֆինանսավորման նկատմամբ սահմանափակումները»,- նշել է Թրանսփարենսի Ինթերնեշնլի իրավախորհրդատու Ադամ Ֆոլդեսը: Ադրբեջանում Թրանսփարենսի Ինթերնեշնլի ներկայացուցչությունը զգալիորեն սահմանափակել է իր գործունեությունը արտասահմանյան ֆինասավորման պետական գրանցման հետ կապված խնդիրների պատճառով:
«Անցյալ ամիս Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների հաստատումը հետայսու հիմնվի ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքներին աջակցության վրա: Գերմանիան այդ երկրի հետ իր հարաբերությունները պետք է նույն սկզբունքով կառուցի»,- շարունակել է Ֆոլդեսը:
Հուլիսին Եվրախորհրդարանի պատգամավորներն առաջարկել են, որ ԵՄ-ն «որոշակի դրույթներ կիրառի` օգնելու տնտեսական հանցագործությունների, այդ թվում` կոռուպցիայի, փողերի լվացման, և հարկերից խուսափելու դեմ Ադրբեջանի մղած պայքարին և սատարի փողերի լվացման սխեմաների դեմ հետաքննությունների իրականացմանը, մասնավորապես` «Լվացքատան» գործում:
«Ադրբեջանական լվացքատունը» վերաբերում է ազդեցիկ անձանց կաշառելու համար նախատեսված ադրբեջանական 2,9 միլիարդ ԱՄՆ դոլարանոց հիմնադրամին, որը ենթադրաբար հովանավորվել է Ադրբեջանի կառավարության կողմից: Վերջինս օգտագործել է ֆիկտիվ ընկերությունները փողերի լվացման և եվրոպացի քաղաքական գործիչներին կաշառելու համար, որպեսզի լռեցնի մարդու իրավունքների վերաբերյալ անկախ զեկույցները, ֆինանսավորի ընտրությունների կեղծ դիտորդական առաքելություններին և մաքրի Ադրբեջանի համբավը:
Ադրբեջանի կառավարության հետ ցանկացած գործարք կնքելու նպատակով բանակցելիս`Գերմանիայի կառավարությունը պետք է պահանջի ազատություն քաղբանտարկյալներին, ազատ և բազմակարծություն դավանող լրատվական դաշտ, ակտիվիստների` պայքարի և որոշումների կայացմանը մասնակցելու տարածք և կոռուպցիայի դեմ պայքարի կոնկրետ միջոցներ»,- ասված է հայտարարությունում:
15:40 04.07.2025
Դավթաշեն 2-րդ թաղամասի Տիգրան Պետրոսյան փողոցի վերջնամասը Փիրումյաններ փողոցին միացնող նոր ճանապարհ կկառուցվիԴավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն 2-րդ թաղամասի Տիգրան Պետրոսյան փողոցի վերջնամասը Փիրումյաններ փողոցին միացնող մոտ 620 մ երկարությամբ նոր ճանապարհ կկառուցվի: Նախագծի մրցույթը կայացել է: Նոր ճանապարհը զգալիորեն կթեթևացնի Դավթաշենի կենտրոնական՝ Տիգրան Պետրոսյան փողոցի երթևեկությունը: ...
15:31 04.07.2025
39-ամյա տղամարդն ապօրինի զենք-զինամթերք է հանձնել ոստիկանությունՀամայնքային ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 2-ին բաժին է ներկայացել Պաղաղբյուր գյուղի 39-ամյա մի բնակիչ և կամավոր հանձնել «Մակարով» տիպի ատրճանակ, պահեստատուփ և 9 մմ տրամաչափի փամփուշտներ։ Հիշեք՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնած անձինք ազատվում են քրեական պատասխանատվությունից: ...
15:23 04.07.2025
ՈւԵՖԱ-ի 2024/2025 վարկանիշում Հայաստանն առաջ է Ռուսաստանից, Ուկրաինայից և Անդրկովկասի հարևաններիցՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է 2024/2025 մրցաշրջանի ակումբային վարկանիշի թարմացված աղյուսակը, որը հաշվարկվում է վերջին հինգ մրցաշրջանների (2019/20-2023/24) արդյունքների հիման վրա։ Հայաստանը զբաղեցնում է 28-րդ հորիզոնականը՝ վաստակելով 4.375 միավոր։ Այս ցուցանիշով Հայաստանը գերազանցել է Ռուսաստանին (29-րդ տեղ, 4.333 միավոր), Ուկրաինային (33-րդ տեղ, 3.600 միավոր), ինչպես նաև Անդրկովկասի հարևաններին՝ Ադրբեջանին (35-րդ տեղ, 2.875 միավոր) և Վրաստանին […] ...
15:15 04.07.2025
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԵրևանում հուլիսի 4-ի երեկոյան ժամերին, հուլիսի 5-6-ին գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-21մ/վ, երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վ։ Մարզերում հուլիսի 4-ին ցերեկը, 5-6-ին գիշերը և կեսօրից հետո, 7-9-ին կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր […] ...
15:05 04.07.2025
Կալիֆոռնիայում խոշոր հրդեհ է բռնկվելԱմերիկյան Կալիֆոռնիա նահանգում խոշոր անտառային հրդեհը մեկ օրում ընդգրկել է 21 հազար հեկտար տարածք, հաղորդում է ABC-ն ։ «Կալիֆոռնիայում հրդեհը մեկ օրում կլանել է ավելի քան 52 հազար ակր (մոտ 21 հեկտար – խմբ.) տարածք», – ասվում է հեռուստաալիքի կայքում։ Նշվում է, որ սա Կալիֆոռնիայի՝ տարվա ամենամեծ հրդեհն է և հանգեցրել է 166-րդ միջպետական մայրուղու […] ...