22:59 13.06.2023
Այսօր կայացել է Թուրքիայի նախագահ Էրդողանի այցը Ադրբեջան: Ինչո՞վ է այն տարբերվում նախորդ այցերից և ի՞նչ հարցեր էին օրակարգում:
Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Վաղը լրանալու է Շուշիի հայտնի հռչակագրի 2-րդ տարելիցը և, իհարկե, պատահական չէ, որ Էրդողանի այցը հենց այսօր էր ընտրված: Իրականում որևէ գործնական նպատակ այս այցը չէր կարող հետապնդել, քանի որ ընդամենը 10 օր առաջ են Անկարայում հանդիպել Էրդողանն ու Ալիևը:
Բայց արդեն ընդունված, տասնամյակաների պատմություն ունեցող ավանդույթի համաձայն՝ Թուրքիայի նորընտիր նախագահն առաջին արտասահմանյան այցը կատարում է Ադրբեջանի մայրաքաղաք:
Համատեղ հայտարարության մի քանի կարևոր շեշտադրումների մասին. Ալիևը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի բացումը անխուսափելի է, և կարևոր է, որ այն իրականություն դառնա օր առաջ: Մենք կակտիվացնենք մեր ջանքերը այդ ուղղությամբ»,-նշել է Ադրբեջանի նախագահը և հավելել, որ ադրբեջանական բանակը շարունակելու են զարգացնել՝ թուրքական մոդելի հիման վրա:
Ավելի կարևոր է, թե ինչեր է ասել Էրդողանը այս համատեղ հայտարարության ժամանակ. նա նախ կրկնել է Հեյդար Ալիևի հայտնի կարգախոսը՝ «2 պետություն, մեկ ազգի» մասին՝ հայտարարելով, որ ադրբեջանցի և թուրք ազգերի եղբայրությունն անսասան է:
Էրդողանը խոստացել է մոտ ժամանակներս Շուշիում բացել Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը: Նա ասել է, որ ինքը պատրաստ է դա անել հենց այսօր, ուստի երբ Ադրբեջանի իշխանությունները համարեն, որ պահը հասունացել է, նույն օրը կստորագրի համապատասխան հրամանագիրը:
Էրդողանն ընդգծել է, որ դրանով Թուրքիան ուղերձ կուղղի աշխարհի բոլոր պետություններին՝ այդ թվում նաև Հայաստանին»,-ասել է Արտյոմ Երկանյանը:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
00:00 01.05.2025
Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունըԱռողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...
23:59 30.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:58 30.04.2025
Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ինԱպրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...
23:57 30.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:56 30.04.2025
Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համարՀնդկաստանը փակել է իր օդային տարածքը պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...
23:51 30.04.2025
43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճումԱպրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...