Գիտության և կրթության ոլորտում հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են. ԵՊՀ-ում մեկնարկել է գիտակրթական ֆորում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+39.09 oC

Գիտության և կրթության ոլորտում հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են. ԵՊՀ-ում մեկնարկել է գիտակրթական ֆորում

19:56 13.06.2023

Երևանի պետական համալսարանում այսօր մեկնարկել է «Գիտության, կրթության և արտադրության ինտեգրումը` տնտեսության արդիականացման շարժիչ ուժ» հայ-ռուսական գիտակրթական երկօրյա համաժողովը, որին մասնակցել է շուրջ 200 պատվիրակ:

Համաժողովի բացմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՌԴ լուսավորության նախարար Սերգեյ Կրավցովը, ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարի տեղակալ Կոնստանտին Մոգիլյևսկին, ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչին, ՀՀ և ՌԴ բուհերի ու գիտական կազմակերպությունների, կառավարման և բիզնես ոլորտի ներկայացուցիչներ։

Շնորհավորելով համաժողովի պատվիրակներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ կրթության որակի ապահովման և երկու երկրների գիտակրթական ներուժի զարգացման պատասխանատուների և մասնագետների հանդիպման հնարավորությունը ողջունելի է.

«Ուրախ ենք, որ հնարավորություն ունենք ևս մեկ անգամ քննարկելու համագործակցության հեռանկարները և ոլորտում առկա խնդիրները: Հուսով եմ՝ այս երկու օրերի ընթացքում կկարողանանք նախանշել նոր համագործակցության ծրագրեր: Ժամանակակից մարտահրավերներն ամբողջ աշխարհում ավելի են ընդգծում կրթության և գիտության հիմնախնդիրները, քանի որ դրանք նաև հաճախ համարվում են տնտեսական արդիականացման հիմնական շարժիչ ուժը։ Գիտության և կրթության ոլորտում հայ-ռուսական հարաբերությունները ոչ միայն շարունակում են զարգանալ, այլև ձեռք են բերում նոր ձևաչափեր»:

Նախարարը նաև նշել է, որ նախատեսված են մի շարք հուշագրերի ստորագրում երկու երկրների բուհերի միջև, ինչը լավ հնարավորություն է յուրաքանչյուր հաստատության համար նոր ծրագրերի իրագործման, համագործակցության, դասախոսների և ուսանողների փոխանակման առումով: Ժաննա Անդրեասյանը համաժողովի մասնակիցներին արդյունավետ աշխատանք, հետաքրքիր և կառուցողական քննարկումներ է մաղթել:

ԶԼՄ-ների հետ հարցուպատասխանի ընթացքում Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ աշխատանքային խմբերը ձևավորված են, հեռավար ձևաչափով կայացել են մի քանի հանդիպումներ:

«Հարցերը քննարկում ենք հիմնականում 2 ուղղությամբ. առաջինը համագործակցությունն է` ՀՀ օրենսդրության շրջանակում, որի շատ լավ օրինակը մենք ունենք Հայ-չինական դպրոցի փորձով: Երկրորդ ուղղությունը Հայաստանում գտնվող ՌԴ քաղաքացիների կրթական իրավունքի ապահովումն է, և այս ուղղությամբ ևս քննարկումներ են ընթանում: Խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է. պատրաստակամ ենք ամեն կերպ կարգավորել հարցերը»,- ասել է նա:

ՌԴ լուսավորության նախարար Սերգեյ Կրավցովն իր հերթին նշել է, որ ռուսական կողմը հետաքրքրված է Հայաստանի կրթական հաջողված ծրագրերի փորձով: Նա, մասնավորապես, անդրադարձել է դպրոց-թանգարան համագործակցային ծրագրերին և նշել, որ այդ փորձը ՌԴ դպրոցներում ևս կարող է կիրառվել:

Անդրադառնալով Հայաստանում ռուսերենի ուսուցման զարգացմանը` Սերգեյ Կրավցովը նշել է.

«Հայկական դպրոցներում ռուսերեն դասավանդվում է 2-12-րդ դասարաններում, և մենք պատրաստ ենք ապահովել մեթոդական, ուսուցիչների վերապատրաստման աջակցություն»: ՌԴ լուսավորության նախարարը նաև տեղեկացրել է, որ Ռուսաստանի որոշ դպրոցներում դասավանդվում է հայոց լեզու, որի զարգացման ուղղությամբ ևս պատրաստ են օրենսդրության սահմաններում աջակցություն ցուցաբերել:

«Երկու երկրների նպատակը նույնն է՝ դպրոցականների որակյալ կրթության ապահովումը, և այս առումով մեր հետաքրքրությունների շրջանակները համընկնում են»,- եզրափակել է ՌԴ լուսավորության նախարարը:

ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարի տեղակալ Կոնստանտին Մոգիլյևսկին հույս է հայտնել, որ համաժողովը նոր ազդակ կտա երկու երկրների համագործակցությանը:

«Կա մի հայկական բառ, որն ամբողջովին արտացոլում է այն ամենն, ինչ այստեղ տեղի է ունենում՝ «բարեկամություն»: Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, որոնք իրենց ներդրումն են ունեցել նմանօրինակ համաժողովի կազմակերպման համար: Վստահ եմ՝ արդյունավետ երկխոսություն ենք ունենալու: Քննարկելու ենք կրթության ու գիտության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հարցեր, այդ թվում՝ ուսանողների փոխանակման, գիտահետազոտական ծրագրերի իրականացման հետ կապված: 34 բարձրագույն ուսումնական հաստատության, 21 գիտական կենտրոնների ավելի քան բազմաթիվ ներկայացուցիչներ այստեղ են՝ հայ ընկերների հետ խոսելու համատեղ նախագծերի և համագործակցության շարունակականության ապահովման մասին»,- ասել է Կոնստանտին Մոգիլյևսկին` ընդգծելով, որ Հայ-ռուսական համալսարանի գործունեությունը համագործակցության լավագույն օրինակ է:

Ռուսաստանի Դաշնության նախագահի` միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի խոսքով` հայ-ռուսական մշակութային և կրթական համագործակցությունը բարձր մակարդակի վրա է և ամուր հիմքեր ունի.

«Պատահական չէ, որ այս օրերին, երբ մենք Հայաստանում ենք, անցկացվում են Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված միջոցառումները: Պետք է նշեմ, որ Ռուսաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում համեմատաբար քիչ հայ ուսանողներ են սովորում և Երևանում նույնպես ավելի քիչ ՌԴ քաղաքացի ուսանողներ են սովորում, քան կարող են սովորել: Բայց սա, կարծում եմ, լուծելի խնդիր է»:

Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչին:

«Բուհերի միջև միջազգային համագործակցությունն այսօր ներառում է նոր ոլորտներ, զարգանում ու կատարելագործվում են տարբեր մեխանիզմներ, ի հայտ են գալիս նոր խնդիրներ ու գործիքներ, սակայն պահպանվում է առաջնահերթությունների, սկզբունքների ու նպատակների շարունակականությունը։ Միևնույն ժամանակ՝ այսօր անհրաժեշտություն կա ամրապնդելու գիտական նախագծերի ու կրթական ծրագրերի համատեղ մշակմամբ ու իրականացմամբ միջազգային համագործակցությունը, ինչը պետք է իրականացվի ակադեմիական շարժունակության ընդլայնման և կրթության որակի կառավարման համակարգերի զարգացման միջոցով»,- նշել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։

ՌԴ ռեկտորների միության անունից ողջունելով ֆորումի մասնակիցներին՝ Վ. Ա. Սադովնիչին կարևորել է հայ-ռուսական համագործակցության շրջանակում իրականացված համատեղ գիտական աշխատանքները.

«Անցյալ ամսվա վերջին հանդիպում ունեցանք ԵՊՀ ռեկտորի հետ և քննարկեցինք մեր համալսարանների համագործակցության շրջանակի ընդլայնման հնարավորությունները: Այսօր ուրախ ենք ԵՊՀ-ում երկկողմ համաձայնագիր կնքելու համար և մեծ սիրով կընդունենք բոլոր այն առաջարկները, որոնք միտված կլինեն կրթության և գիտության զարգացմանը»:

Սադովնիչին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը և ԵՊՀ-ին՝ միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Համաժողովի շրջանակում ստորագրվել են մի շարք համագործակցության փաստաթղթեր ՀՀ և ՌԴ բուհերի միջև:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու է էլեկտրական շչակ

15:35 05.08.2025

Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու է էլեկտրական շչակ

Օգոստոսի 6-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 3-րդ փողոցում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...

Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել Ռուսաստան

15:28 05.08.2025

Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել Ռուսաստան

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիտ Դովալը այս շաբաթ կայցելի Մոսկվա, երեքշաբթի օրը հաղորդել է Tribune India-ն։ «Դովալի այցը Մոսկվա նախատեսված է այս շաբաթ», – ասվում է հայտարարության մեջ։ Մինչդեռ, ըստ The Times of India-ի, Մոդիի խորհրդականն արդեն ժամանել է Ռուսաստան: Հրատարակությունը նշում է, որ նրա այցը «նպատակ ունի ամրապնդել Հնդկաստանի և […] ...

ԿԲ-ն ներկայացրել է Arca համակարգում վերջին օրերին գրանցված խափանումների պատճառը

15:20 05.08.2025

ԿԲ-ն ներկայացրել է Arca համակարգում վերջին օրերին գրանցված խափանումների պատճառը

Arca համակարգում օրեր առաջ նկատված խափանումները եղել են սարքի խափանման հետևանք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը: «Կենտրոնական բանկը Arca համակարգի հետ կապված ուսումնասիրությունները շարունակում է: Arca-ի խափանումը եղել է սարքի խափանման հետևանք: Դա շատ մեծ հեղինակություն ունեցող արտասահմանյան ընկերության կողմից տրամադրվող սարք է: Հիմա փաստացի հետազոտություններ են անում, նաև […] ...

SHANTNEWS

15:00 05.08.2025

SHANTNEWS

Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ը

14:57 05.08.2025

Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ը

Իսրայելի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 61,000-ը, ավելի քան 150,000 մարդ վիրավորվել է, հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Անցյալ շաբաթվա սկզբին նախարարությունը հայտարարեց, որ զոհերի թիվը գերազանցել է 60,000-ը։ Նախարարության հայտարարության համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներ է տեղափոխվել 87 մարդ, […] ...

Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

14:50 05.08.2025

Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Շիրակամուտ, Գեղասար, Սարահարթ, Գոգարան բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

BACK_TO_TOP