Ի՞նչ լուծում է առաջարկում ՌԴ փոխվարչապետը Մեղրիով անցող ճանապարհի կարգավիճակի շուրջ անհամաձայնությունները շտկելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+10.09 oC

Ի՞նչ լուծում է առաջարկում ՌԴ փոխվարչապետը Մեղրիով անցող ճանապարհի կարգավիճակի շուրջ անհամաձայնությունները շտկելու համար

22:15 14.06.2023

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին: Հանդիպմանը մասնակցել է նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Վարչապետը նշել է, որ հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը հագեցած է և կողմերն աշխատում են նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի իրականացման ուղղությամբ:

Զրուցակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական հաղորդուղիների ապաշրջափակման ուղղությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի աշխատանքային խմբի շրջանակներում տեղի ունեցած բանակցությունների արդյունքներին: Փաշինյանը և  Օվերչուկը քննարկել են երկաթուղային հաղորդակցության վերականգնմանը, կողմերի սուվերենության և իրավազորության հիման վրա սահմանային ու մաքսային հսկողության իրականացմանը վերաբերող հարցեր:

Ո՞րն է այցի գլխավոր նպատակը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

«Հիշեցնեմ, որ ընդամենը երկու օր առաջ Ադրբեջանում աշխատանքային այցով էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Իգոր Լիվիտինը, բայց այստեղ անհրաժեշտ է ընդգծել և հիշեցնել, որ Լիվիտինը տրանսպորտի նախկին նախարարն էր: Այսինքն՝ ես վստահ եմ, որ նրա առաքելությունը Բաքու ինչ-որ չափով կրկնում է կամ շարունակում է Օվերչուկի առաքելությունը Երևան, և երկուսի առաքելություններն էլ ուղղակի կապված են փոխվարչապետերի մակարդակով այդ եռակողմ աշխատանքային խմբի գործունեության հետ:

Հիշեցնեմ՝ Մոսկվայում հունիսի 2-ին կայացավ այդ աշխատանքային խմբի հերթական հանդիպումը, որը հավանաբար բավական արդյունավետ էր: Համենային դեպս այդ հանդիպման ավարտից հետո Օվերչուկը հայտարարեց, որ կողմերին հաջողվել է զգալիորեն առաջ անցնել և անգամ ասաց, որ փաստաթղթի նախագիծը արդեն մոտ է ավարտական տեքստին և կողմերին մասնավորապես հաջողվել է առաջ անցնել Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթգծի հարցի վերաբերյալ: Երկաթգիծը անցնում է Հայաստանի տարածքով և միավորում է Ադրբեջանը Նախիջևանի հետ:

Օվերչուկի ասելով՝ ընդամենը 2-3 տարաձայնություն կա և ամենայն հավանականությամբ Լիվիտինի և Օվերչուկի այցերը տարածաշրջան կապված են հենց այդ 2-3 անհամաձայնությունները շտկելու ցանկության հետ»,- ասել է Արտյոմ Երկանյանը:

Կոնկրետ ինչի՞ն են վերաբերում այդ տարաձայնությունները և ինչո՞ւ է Բաքվի համար այդքան սկզբունքային, որ մաքսային ու սահմանային հսկողություն իրականացնեն ոչ թե հայ, այլ արտասահմանցի մասնագետները:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

00:00 01.05.2025

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 30.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

23:58 30.04.2025

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

Ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 30.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

23:56 30.04.2025

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

Հնդկաստանը փակել է իր օդային տարածքը  պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

23:51 30.04.2025

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

Ապրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...

BACK_TO_TOP