Ղարիբաշվիլին և Միշելը քննարկել են Վրաստանի եվրաանդամակցության գործընթացը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+30.09 oC

Ղարիբաշվիլին և Միշելը քննարկել են Վրաստանի եվրաանդամակցության գործընթացը

19:15 14.06.2023

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շարունակում է հանդիպումները Բրյուսելում։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը վարչապետին աշխատանքային ճաշի է հրավիրել, aliq.ge-ի փոխանցմամբ՝ տեղեկացնում է Վրաստանի կառավարության ֆեյսբուքյան էջը:

Նշվում է, որ Ղարիբաշվիլի-Միշել հանդիպման հիմնական թեման եղել է Եվրամիությանը Վրաստանի անդամակցության գործընթացը։ Կողմերը քննարկել են Վրաստանի ձեռք բերած առաջընթացը Եվրահանձնաժողովի 12 առաջնահերթությունների կատարման առումով։ Ընդգծվել է, որ Վրաստանի եվրոպական հեռանկարի ճանաչումը պատմական որոշում է, իսկ տարեվերջին Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելը կարևոր նշանակություն կունենա երկրի համար, այդ թվում՝ ներքաղաքական բևեռացմանը վերջ տալու առումով:

«Զրույցի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանի անվտանգության միջավայրին, Վրաստանի օկուպացված տարածքներում տիրող ծանր անվտանգությանն ու հումանիտար իրավիճակին։ Շեշտվել է Վրաստանի կարևոր դերը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում։

Ստեղծված իրավիճակում վարչապետը կարևորել է ԵՄ-ի ներգրավվածությունը տարածաշրջանում թե՛ խաղաղության և անվտանգության խթանման, թե՛ սևծովյան տարածաշրջանում Վրաստանի և ԵՄ-ի միջև տրանսպորտային, էներգետիկ և ենթակառուցվածքային կապերի խորացման տեսանկյունից»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:

Վրաստանի կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Միշելին՝ Վրաստանի՝ ԵՄ անդամակցության գործընթացին աջակցելու և եվրոպական հեռանկարին աջակցելու անձնական ջանքերի համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը

12:34 27.07.2025

Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը

Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը, ուժեղացված հսկողությունից առաջ նախարարը հետևել է նաև ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության աշխատանքին: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Al Jazeera. Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 71 պաղեստինցի է զոհվել

12:22 27.07.2025

Al Jazeera. Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 71 պաղեստինցի է զոհվել

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածին Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 70 պաղեստինցի, հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը։ Շաբաթ օրը զոհվել է առնվազն 71 մարդ, այդ թվում՝ 42 մարդ, որոնք սպասում էին մարդասիրական օգնության, ևս 5 պաղեստինցի մահացել է սովից, հաղորդում է հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով զոհվածների թվում […] ...

«Բարսելոնան» Կունդեի հետ համաձայնության է հասել

12:10 27.07.2025

«Բարսելոնան» Կունդեի հետ համաձայնության է հասել

«Բարսելոնան» ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեի հետ նոր պայմանագիր ստորագրելու հարցում համաձայնության է հասել, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Սպասվում է, որ կողմերը հաջորդ շաբաթ 5 տարվա պայմանագիր կստորագրեն: 26-ամյա Կունդեն 2022 թվականի հուլիսից հանդես է գալիս Իսպանիայի չեմպիոնի կազմում: ...

Երևանում հայտնաբերվել է տղամարդու դի․ մահվան պատճառը ձուկ բռնելիս էլեկտրահարվելն է եղել

11:51 27.07.2025

Երևանում հայտնաբերվել է տղամարդու դի․ մահվան պատճառը ձուկ բռնելիս էլեկտրահարվելն է եղել

Հուլիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արին Բերդի փողոցի Աղվեսասարի հարևանությամբ գտնվող լճին հարակից տարածքում դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանները, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի […] ...

Լարսը բաց է

11:31 27.07.2025

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

11:20 27.07.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 28-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Սյունիքի մարզի Կապան քաղաքի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ՓԾ-ից։ ...

BACK_TO_TOP