Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայ-գերմանական ֆորումի նախագահին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+29.09 oC

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայ-գերմանական ֆորումի նախագահին

15:34 25.08.2018

Օգոստոսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր, հայ-գերմանական ֆորումի նախագահ Ալբերտ Վայներին, տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Վեհափառ Հայրապետը ողջունել է պատգամավորի այցը Հայաստան` շնորհակալություն հայտնելով նրան ղարաբաղյան հակամարտության առնչությամբ դրսևորած իր քաջարի ու արդար կեցվածքի և մարդասիրության համար:
Նորին Սրբությունը հաստատել է, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից որդեգրված ժխտողականությունը երբեք չի կարող լինել խնդիրների լուծման, ժողովուրդների և երկրների համերաշխության հաստատման ճանապարհ:


Իր հերթին պատգամավորը անդրադարձել է հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերին: Վերջինս կարևորել է խաղաղության հաստատումը շփման գծում, սահմաններից դիպուկահարների հեռացումը, որպեսզի չընդհատվեն երիտասարդ կյանքեր ու չդժբախտանան նորանոր ընտանիքներ:


Նորին Սրբությունը պրն. Վայներին տեղեկություններ է փոխանցել Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքի միջնորդությամբ ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծմանն ի նպաստ կազմակերպվող Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հանդիպումների մասին:
Այս կապակցությամբ զրուցակիցները բարձր են գնահատել խաղաղասեր և բարեսեր բոլոր մարդկանց և պետությունների ջանքերը ի խնդիր խաղաղ ու ապահով աշխարհի կերտման:
Վեհափառ Հայրապետը նաև շնորհակալություն է  հայտնել Գերմանիայի իշխանություններին այն զորակցության համար, որ ցուցաբերվում է պատերազմների արհավիրքներից տուժածներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը հայտարարել է օգոստոսի 1-ից տասնյակ երկրների համար նոր մաքսատուրքերի սահմանման մասին

15:50 04.07.2025

Թրամփը հայտարարել է օգոստոսի 1-ից տասնյակ երկրների համար նոր մաքսատուրքերի սահմանման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վաղվանից սկսած՝ տասնյակ երկրներին նամակներ կուղարկի՝ օգոստոսի 1-ից ուժի մեջ մտնող նոր մաքսատուրքերի մասին տեղեկացնելու համար։ «Մենք սկսելու ենք նամակներ ուղարկել տարբեր երկրներ։ Վաղը, կարծում եմ, կուղարկենք 10 կամ 12 նամակ, իսկ հաջորդ մի քանի օրերին, կարծում եմ՝ մինչև հուլիսի 9-ը, մենք բոլորին կծանուցենք», – լրագրողներին ասել է […] ...

Դավթաշեն 2-րդ թաղամասի Տիգրան Պետրոսյան փողոցի վերջնամասը Փիրումյաններ փողոցին միացնող նոր ճանապարհ կկառուցվի

15:40 04.07.2025

Դավթաշեն 2-րդ թաղամասի Տիգրան Պետրոսյան փողոցի վերջնամասը Փիրումյաններ փողոցին միացնող նոր ճանապարհ կկառուցվի

Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն 2-րդ թաղամասի Տիգրան Պետրոսյան փողոցի վերջնամասը Փիրումյաններ փողոցին միացնող մոտ 620 մ երկարությամբ նոր ճանապարհ կկառուցվի: Նախագծի մրցույթը կայացել է: Նոր ճանապարհը զգալիորեն կթեթևացնի Դավթաշենի կենտրոնական՝ Տիգրան Պետրոսյան փողոցի երթևեկությունը: ...

39-ամյա տղամարդն ապօրինի զենք-զինամթերք է հանձնել ոստիկանություն

15:31 04.07.2025

39-ամյա տղամարդն ապօրինի զենք-զինամթերք է հանձնել ոստիկանություն

Համայնքային ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 2-ին բաժին է ներկայացել Պաղաղբյուր գյուղի 39-ամյա մի բնակիչ և կամավոր հանձնել «Մակարով» տիպի ատրճանակ, պահեստատուփ և 9 մմ տրամաչափի փամփուշտներ։ Հիշեք՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնած անձինք ազատվում են քրեական պատասխանատվությունից: ...

ՈւԵՖԱ-ի 2024/2025 վարկանիշում Հայաստանն առաջ է Ռուսաստանից, Ուկրաինայից և Անդրկովկասի հարևաններից

15:23 04.07.2025

ՈւԵՖԱ-ի 2024/2025 վարկանիշում Հայաստանն առաջ է Ռուսաստանից, Ուկրաինայից և Անդրկովկասի հարևաններից

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է 2024/2025 մրցաշրջանի ակումբային վարկանիշի թարմացված աղյուսակը, որը հաշվարկվում է վերջին հինգ մրցաշրջանների (2019/20-2023/24) արդյունքների հիման վրա։ Հայաստանը զբաղեցնում է 28-րդ հորիզոնականը՝ վաստակելով 4.375 միավոր։ Այս ցուցանիշով Հայաստանը գերազանցել է Ռուսաստանին (29-րդ տեղ, 4.333 միավոր), Ուկրաինային (33-րդ տեղ, 3.600 միավոր), ինչպես նաև Անդրկովկասի հարևաններին՝ Ադրբեջանին (35-րդ տեղ, 2.875 միավոր) և Վրաստանին […] ...

Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

15:15 04.07.2025

Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում հուլիսի 4-ի երեկոյան ժամերին, հուլիսի 5-6-ին գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-21մ/վ, երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վ։ Մարզերում հուլիսի 4-ին ցերեկը, 5-6-ին գիշերը և կեսօրից հետո, 7-9-ին կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր […] ...

Կալիֆոռնիայում խոշոր հրդեհ է բռնկվել

15:05 04.07.2025

Կալիֆոռնիայում խոշոր հրդեհ է բռնկվել

Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգում խոշոր անտառային հրդեհը մեկ օրում ընդգրկել է 21 հազար հեկտար տարածք, հաղորդում է ABC-ն ։ «Կալիֆոռնիայում հրդեհը մեկ օրում կլանել է ավելի քան 52 հազար ակր (մոտ 21 հեկտար – խմբ.) տարածք», – ասվում է հեռուստաալիքի կայքում։ Նշվում է, որ սա Կալիֆոռնիայի՝ տարվա ամենամեծ հրդեհն է և հանգեցրել է 166-րդ միջպետական ​​մայրուղու […] ...

BACK_TO_TOP