Մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ քննարկվել են դպրոցների կառավարման մոդելի կիրառմանն առնչվող հարցեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+39.09 oC

Մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ քննարկվել են դպրոցների կառավարման մոդելի կիրառմանն առնչվող հարցեր

17:26 16.06.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր հանդիպում է ունեցել Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մարզպետարանների ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը, հանրակրթության վարչության պետի պարտականությունները կատարող Սուսաննա Ազատյանը, ԿԳՄՍՆ, մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի հանրակրթության, անձնակազմի կառավարման, ֆինանսական, իրավաբանական ստորաբաժանումների ներկայացուցիչները:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են հաջորդ ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներին և օրենսդրական փոփոխությունների կիրառմանը, մասնավորապես՝ 2023 թվականի հունվարից ուժի մեջ մտած «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններով պայմանավորված դպրոցների կառավարման նոր մոդելին առնչվող հարցեր: Նշված փոփոխությամբ սահմանվել են տնօրենի և վարչատնտեսական համակարգողի գործառույթները, որոնց արդյունավետ իրագործման համար առաջնային է աշխատանքի կանոնակարգված իրականացումը:

«Աշխատանքային հանդիպումները պետք է պարբերական լինեն՝ կատարված փոփոխություններն արդյունավետ կյանքի կոչելու, խնդիրներին լուծում տալու, ինչպես նաև հաջորդ ուսումնական տարվա հետ կապված նախապատրաստական աշխատանքները պատշաճ իրականացնելու համար»,- դիմելով ներկաներին՝ ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Անդրադառնալով դպրոցների կառավարման նոր համակարգին՝ Արաքսիա Սվաջյանն ընդգծել է՝ թեև գործընթացն արդեն մեկնարկել է, ու բոլոր մարզերը դրանում ընդգրկված են, այդուհանդերձ դեռևս ոչ բոլոր դպրոցներում են առկա կառավարող երկու մարմինները:

«Բնական է՝ գործընթացը նոր է, ու մենք դեռ չունենք լիարժեք պատկեր. ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի կարողանանք լիովին իրականացնել կառավարման նոր մոդելի և մեխանիզմի ներդրումը: Ունենք դպրոցներ, որտեղ տնօրեններն ընտրվում են, բայց դեռևս համակարգողներ չկան: Ունենք դպրոցներ, որտեղ տնօրենների մրցույթը չի կայանում, և գործում են միայն համակարգողներ: Դպրոցի տնօրենների գործունեության առումով իրազեկվածությունը բավական բարձր է, ու գործընթացն իրականացվում է, սակայն վարչատնտեսական համակարգողների առումով, կարծես, իրազեկման և գործառույթների լիարժեք ընկալման խնդիր ունենք: Լինում են նաև դեպքեր, երբ դիմողներ չլինելու պատճառով համակարգողի տեղերը թափուր են մնում»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Նախարարի խոսքով՝ հատկապես մարզերում իրազեկվածության անհրաժեշտություն կա, որպեսզի այս գործունեությամբ հետաքրքրված մարդիկ դիմեն, ու դպրոցներում այս հաստիքները համալրվեն: Այս առումով, ըստ փոխնախարարի, կարևոր անելիք ունեն մարզպետարանները.

«Ունենք դեպքեր, երբ գործող տնօրեններից շատերը ցանկանում են դառնալ վարչատնտեսական համակարգող: Մի կողմից սա զարմանալի է, բայց մյուս կողմից՝ օրինաչափ, երբ մարդիկ կարծում են, որ իրենց գործունեությունը կարող է ավելի արդյունավետ լինել հենց այդ ուղղությամբ»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ դպրոցների կառավարման համակարգային փոփոխության կարևոր նպատակներից մեկն այն է, որ տնօրեններն ազատվեն վարչատնտեսական հարցերի բեռից և զբաղվեն միայն կրթության բովանդակությանն առնչվող հարցերով: Մյուս նպատակը ծառայությունների մասնագիտացված ցանցի ստեղծումն է, որը հնարավորություն կտա դպրոցին հնարավորինս քիչ ծանրաբեռնվել նմանօրինակ հարցերով՝ գնալով դեպի պատվիրակված ծառայություններ:

Կառավարման նոր համակարգը ներդրվում է այն դպրոցներում, որտեղ տնօրենի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է օրենքի ուժի մեջ մտնելուց, այսինքն՝ 2023 թվականի հունվարի 1-ից հետո: Մարզպետարանների հետ քննարկվել և առանձնացվել են, թե յուրաքանչյուր մարզում քանի դպրոց է անցում կատարում կառավարման նոր համակարգին, և ինչպիսի աշխատանքներ պետք է իրականացվեն:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև դպրոցների ֆինանսավորման նոր մոդելին վերաբերող հարցեր: Նոր կարգը կիրառվելու է 2023 թվականի սեպտեմբերից:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը մարզպետարանների ներկայացուցիչներին հորդորել է ավելի ակտիվ լինել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am հարթակում, որտեղ ԿԳՄՍՆ-ն հանրային քննարկման է ներկայացրել մի շարք նախագծեր, այդ թվում՝ մինչև 100 աշակերտ ունեցող գյուղական բնակավայրների դպրոցների մանկավարժներին հավելավճար տրամադրելու մասին:

Քննարկման մասնակիցները հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման նոր համակարգի վերաբերյալ ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները, բարձրաձայնել խնդիրները, մի շարք հարցեր ուղղել ԿԳՄՍՆ պատասխանատուներին:

ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկումները կլինեն շարունակական:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Համացանցով մեթամֆետամին ձեռք բերած երիտասարդը ձերբակալվել է․ Երևանի պարեկների բացահայտումը

15:43 05.08.2025

Համացանցով մեթամֆետամին ձեռք բերած երիտասարդը ձերբակալվել է․ Երևանի պարեկների բացահայտումը

Օգոստոսի 3-ին Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողներ Երևանի Տիգրան Պետրոսյան փողոցում ձերբակալել և «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 25 և 28-ամյա երիտասարդների։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 28-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է սպիտակ հետքերով ապակյա գլանակ, մոխրացած հետքերով կաթուցիչ և «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող բյուրեղանման զանգվածով փայլաթիթեղի […] ...

Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու է էլեկտրական շչակ

15:35 05.08.2025

Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու է էլեկտրական շչակ

Օգոստոսի 6-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 3-րդ փողոցում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...

Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել Ռուսաստան

15:28 05.08.2025

Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել Ռուսաստան

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիտ Դովալը այս շաբաթ կայցելի Մոսկվա, երեքշաբթի օրը հաղորդել է Tribune India-ն։ «Դովալի այցը Մոսկվա նախատեսված է այս շաբաթ», – ասվում է հայտարարության մեջ։ Մինչդեռ, ըստ The Times of India-ի, Մոդիի խորհրդականն արդեն ժամանել է Ռուսաստան: Հրատարակությունը նշում է, որ նրա այցը «նպատակ ունի ամրապնդել Հնդկաստանի և […] ...

ԿԲ-ն ներկայացրել է Arca համակարգում վերջին օրերին գրանցված խափանումների պատճառը

15:20 05.08.2025

ԿԲ-ն ներկայացրել է Arca համակարգում վերջին օրերին գրանցված խափանումների պատճառը

Arca համակարգում օրեր առաջ նկատված խափանումները եղել են սարքի խափանման հետևանք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը: «Կենտրոնական բանկը Arca համակարգի հետ կապված ուսումնասիրությունները շարունակում է: Arca-ի խափանումը եղել է սարքի խափանման հետևանք: Դա շատ մեծ հեղինակություն ունեցող արտասահմանյան ընկերության կողմից տրամադրվող սարք է: Հիմա փաստացի հետազոտություններ են անում, նաև […] ...

SHANTNEWS

15:00 05.08.2025

SHANTNEWS

Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ը

14:57 05.08.2025

Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ը

Իսրայելի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 61,000-ը, ավելի քան 150,000 մարդ վիրավորվել է, հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Անցյալ շաբաթվա սկզբին նախարարությունը հայտարարեց, որ զոհերի թիվը գերազանցել է 60,000-ը։ Նախարարության հայտարարության համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներ է տեղափոխվել 87 մարդ, […] ...

BACK_TO_TOP