Google-ը միացրել է ինքնաոչնչացող նամակների ֆունկցիան Gmail-ի բոլոր օգտատերերի համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+35.09 oC

Google-ը միացրել է ինքնաոչնչացող նամակների ֆունկցիան Gmail-ի բոլոր օգտատերերի համար

17:06 25.08.2018

Google-ը միացրել է ինքնաոչնչացող նամակների ֆունկցիան Gmail-ի բոլոր օգտատերերի համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը:  Ըստ գործակալության՝ այժմ Gmail-ով էլեկտրոնային հաղորդագրություններ ուղարկելիս օգտատերերը կարող են ժամանակահտված նշել, թե երբ պետք է այն ջնջվի ստացողի էլ. փոստից։
Ժամանակահատվածը կարելի է ընտրել 1 օրից մինչև 5 տարի։

Google-ը նաև առաջարկել է օգտատերերին ֆունկցիա, որով կարելի է արգելել նամակները վերաուղարկել այլ մարդկանց, պատճենել դրանք կամ նույնիսկ տպել դրանց պարունակությունը։

Այս ամենից բացի Gmail-ը հնարավորություն է տալիս մոբայլ սարքերով խմբագրել արդեն ուղարկված նամակները ու նույնիսկ ջնջել ողջ պարունակությունը։

https://www.facebook.com/PersonalDataArmenia/posts/1100125000156252?__xts__[0]=68.ARAUsLRAaNI9NlaXVPvRIdAYsszLA-v_ITHikFJbP7o_wHAsZPOvE_oC-OEDpzFl4KydVezRDBrPqmIILE4h1DEPjCvSmFaT5YUOv7hD53WRGYiJMZnfxRuStKkOI9dXdXr4WaxXCaujmA-9RsEvqT2W10jlMXzdjV9-epdRw2Q6o79UWJNecnESJi0&__tn__=-R

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄԷ-ի ընկերությունների նկատմամբ

18:06 27.07.2025

Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄԷ-ի ընկերությունների նկատմամբ

Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել, որով պատժամիջոցներ են սահմանվել մի շարք Ռուսաստանի քաղաքացիների, ինչպես նաև Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄԷ-ի և Իրանի իրավաբանական անձանց նկատմամբ։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է նրա կայքում։ Ինչպես նշել է պատժամիջոցների հանձնակատար Վլադիսլավ Վլասյուկը Facebook-ում, Ուկրաինան իր պատժամիջոցները համաժամեցրել է Եվրամիության սահմանափակումների 18-րդ փաթեթի հետ։ Վլասյուկի խոսքով, մասնավորապես, «պատժամիջոցների տակ են հայտնվել Ռուսաստանի […] ...

Այրվել է ավտոմեքենա

17:46 27.07.2025

Այրվել է ավտոմեքենա

Հուլիսի 27-ին, ժամը 15:31-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևան-Սևան ավտոճանապարհի 28-րդ կմ-ին «Mazda» մակնիշի ավտոմեքենայում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:05-ին, մարվել՝ 16:19-ին: Այրվել […] ...

Լեգենդար Կլյույվերտի որդին տեղափոխվել է «Լիոն»

17:30 27.07.2025

Լեգենդար Կլյույվերտի որդին տեղափոխվել է «Լիոն»

«Լիոնը» պորտուգալական «Կասա Պիայից» ձեռք է բերել կենտրոնական պաշտպան Ռուբեն Կլյույվերտին։ Այս մասին հայտնում է ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը 5 տարվա պայմանագիր են ստորագրել։ Transfermarkt-ի տվյալներով` «Լիոնը» 24-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 3,78 միլիոն եվրո։ Կլյույվերտը «Կասա Պիայում» էր 2024թ. հուլիսից։ Նա նիդերլանդցի լեգենդար հարձակվող Պատրիկ Կլյույվերտի որդին է, իսկ նրա եղբայր Ջասթին […] ...

Ջրասուզակը ջրամբարից դուրս է բերել ջրահեղձ եղած քաղաքացու դին

17:11 27.07.2025

Ջրասուզակը ջրամբարից դուրս է բերել ջրահեղձ եղած քաղաքացու դին

Հուլիսի 27-ին, ժամը 13:07-ին ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ տղա երեխան ընկել է Ազատի ջրամբարը։ Դեպքի վայր են մեկնել Հատուկ ջրափրկարարական և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Ջրասուզակն ափից մոտ 4 մ հեռավորությունից դուրս է բերել 2008 թ․ […] ...

Հուլիսի 28-ին կդադարեցվի Երևան մի շարք հասցեների գազամատակարարումը

17:00 27.07.2025

Հուլիսի 28-ին կդադարեցվի Երևան մի շարք հասցեների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 28-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ թաղամասի և Արտաշատի խճուղու առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության ձեռնարկությունների գազամատակարարումը։ ...

Եվրո-2032-ի խաղերն ընդունելու համար «Նապոլին» նոր մարզադաշտ կկառուցի

16:51 27.07.2025

Եվրո-2032-ի խաղերն ընդունելու համար «Նապոլին» նոր մարզադաշտ կկառուցի

Իտալիայի չեմպիոն «Նապոլին» հայտարարել է, որ ակումբը նոր մարզադաշտ կկառուցի` Եվրո-2032-ի հանդիպումներն ընդունելու համար: Առաջարկվել է վերակառուցել «Նապոլիի» տնային ստադիոնը, այս հարցը քննարկվել է ՈՒԵՖԱ-ի, Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի, տեղական իշխանությունների և «Նապոլիի» ղեկավարության միջև հանդիպման ժամանակ: Որևէ որոշում չի կայացվել, նշվում է սակայն, որ «Դիեգո Մարադոնա» ստադիոնը վերակառուցման համար հարմար չէ: «Երկու տարվա ուսումնասիրություններից հետո […] ...

BACK_TO_TOP