13:29 19.06.2023
Վերանորոգումից հետո վերաբացվել է Ռուսական արվեստի թանգարանը (Պրոֆեսոր Ա. Աբրահամյանի հավաքածու)՝ այցելուներին ներկայանալով նորացված մշտական ցուցադրությամբ:
Թանգարանի մշտական ցուցադրության բացման արարողությանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, արվեսատագետներ, մշակույթի գործիչներ, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, արվեստասեր հանրություն:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ողջունել է ներկաներին և նշել, որ Արամ Աբրահամյանի 125-ամյակի հոբելյանական տարվան ընդառաջ թանգարանն այցելուներին է ներկայանում վերանորոգված, նոր լուսավորությամբ և նորացված մշտական ցուցադրությամբ:
«Թանգարանների ոլորտներում պետական քաղաքականության հիմնական խնդիրներից է թանգարանների արդիականացումն ու թանգարանային միջազգային չափանիշներին համապատասխան ցուցադրությունների կազմակերպումը: Միաժամանակ, ՀՀ կառավարությունը կարևորում և խրախուսում է պետություն-մասնավոր հատված համագործակցությունը: Այս համատեքստում կարևորում ենք Ռուսական արվեստի թանգարանի և «ԴԻ Սի Փարթներ» ընկերության միջև համագործակցությունը»,- ընդգծել է Ալֆրեդ Քոչարյանը և շնորհակալություն հայտնել գործընկերներին՝ համագործակցության և վերանորոգման աշխատանքներին աջակցելու համար:
Նախարարի տեղակալի նշել է՝ հատկանշական է, որ դեռևս նախորդ տարի Ռուսական արվեստի թանգարանի և Պետական Տրետյակովյան պատկերասրահի միջև սկիզբ առած համագործակցության շրջանակում թանգարանի նոր ցուցադրության հայեցակարգի մշակման ու էքսպոզիցիոն աշխատանքներում ներգրավվել են Տրետյակովյան պատկերասրահի գիտական աշխատակազմը. «Այս համագործակցության արդյունքում 2024 թվականին՝ Արամ Աբրահամյանի 125-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում նախարարության աջակցությամբ պատկերասրահում կցուցադրվեն Արամ Աբրահամյանի աշխատանքները»:
Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանի խոսքով՝ օրը տոնական է, քանի որ վերանորոգված թանգարանն իր դռներն է բացել այցելուների առջև նորացված մշտական ցուցադրությունով. «Նորացված ցուցադրության բացմամբ մեկնարկում է Սոցիալիստական աշխատանքի հերոս, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, խորհրդային բժշկության առաջատար ներկայացուցիչ, պրոֆեսոր Արամ Աբրահամյանի ծննդյան 125-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շարքը: Տարվա ընթացքում կկազմակերպվեն տարբեր ցուցահանդեսներ, միջոցառումներ, իսկ հոբելյանական տարին ամփոփվի Տրետյակովյան պատկերասրահում՝ Արամ Աբրահամյանին նվիրված ցուցահանդեսի բացմամբ»։
Նշենք, որ Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆեսոր՝ Ա. Աբրահամյանի հավաքածու) հիմնադրվել է պրոֆեսոր Արամ Հակոբի Աբրահամյանի անձնական հավաքածուի հիման վրա։ Այն անգին նվերն է իր պատմական հայրենիք Հայաստանին։
Թանգարանի հավաքածուն ներկայացնում է ռուսական, ինչպես նաև համաշխարհային արվեստի պատմության համար չափազանց կարևոր և առանձնահատուկ ժամանակաշրջանի՝ 19-րդ դարի վերջի 20-րդ դարասկզբի գեղանկարչության, գրաֆիկայի, դեկորատիվ կիրառական արվեստի և բեմանկարչության վարպետների գործերը։
Ցուցադրված են այնպիսի արվեստագետների գործեր, ինչպիսիք են Կ. Կորովինը, Վ. Սերովը, Կ. Սոմովը, Վ. Բորիսով-Մուսատովը, Մ. Վրուբելը, Մ. Նեստերովը, Բ. Կուստոդիևը, Ա. Բենուան, Ն. Գոնչարովան, Կ. Պետրով-Վոդկինը, Ն. Ռերիխը, Ա. Գոլովինը, Ե. Լանսերեն, Մ. Վոլոշինը, Ռ. Ֆալկը, Պ. Կոնչալովսկին, Պ. Կուզնեցովը, Ա. Լենտուլովը, Մ. Սարյանը, Զ. Սերեբրյակովան, Ս. Սուդեյկինը, Ա. Տիշլերը և այլն։ Հեղինակները ներկայացված են ըստ անդամակցած արվեստի միությունների՝ «Արվեստի աշխարհ», «Երկնագույն վարդ», «Բուբնովի վալետ», «Ավանակի պոչ», «Ռուս նկարիչների միություն» և այլն:
Ռուսական արվեստի թանգարանն իր նշանակությամբ կարելի է դասել ռուսական մշակույթի ուսումնասիրության համաշխարհային կենտրոնների շարքին։
15:35 05.08.2025
Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու է էլեկտրական շչակՕգոստոսի 6-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 3-րդ փողոցում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...
15:28 05.08.2025
Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել ՌուսաստանՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիտ Դովալը այս շաբաթ կայցելի Մոսկվա, երեքշաբթի օրը հաղորդել է Tribune India-ն։ «Դովալի այցը Մոսկվա նախատեսված է այս շաբաթ», – ասվում է հայտարարության մեջ։ Մինչդեռ, ըստ The Times of India-ի, Մոդիի խորհրդականն արդեն ժամանել է Ռուսաստան: Հրատարակությունը նշում է, որ նրա այցը «նպատակ ունի ամրապնդել Հնդկաստանի և […] ...
15:20 05.08.2025
ԿԲ-ն ներկայացրել է Arca համակարգում վերջին օրերին գրանցված խափանումների պատճառըArca համակարգում օրեր առաջ նկատված խափանումները եղել են սարքի խափանման հետևանք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը: «Կենտրոնական բանկը Arca համակարգի հետ կապված ուսումնասիրությունները շարունակում է: Arca-ի խափանումը եղել է սարքի խափանման հետևանք: Դա շատ մեծ հեղինակություն ունեցող արտասահմանյան ընկերության կողմից տրամադրվող սարք է: Հիմա փաստացի հետազոտություններ են անում, նաև […] ...
14:57 05.08.2025
Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ըԻսրայելի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 61,000-ը, ավելի քան 150,000 մարդ վիրավորվել է, հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Անցյալ շաբաթվա սկզբին նախարարությունը հայտարարեց, որ զոհերի թիվը գերազանցել է 60,000-ը։ Նախարարության հայտարարության համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներ է տեղափոխվել 87 մարդ, […] ...
14:50 05.08.2025
Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Շիրակամուտ, Գեղասար, Սարահարթ, Գոգարան բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...