«Ամերիկագիտություն» ծրագրի առաջին շրջանավարտները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+39.09 oC

«Ամերիկագիտություն» ծրագրի առաջին շրջանավարտները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ

22:03 20.06.2023

ԵՊՀ ամերիկյան հետազոտությունների կենտրոնում տեղի ունեցավ «Ամերիկագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը, որին հաջորդեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինի հետ հանդիպումը։ Այդ մասին հայտնում են ԵՊՀ-ից։

Դեսպանի հետ հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ իրականացվող կրթական ծրագրի կարևորությունն ու առանձնահատկությունները, ինչպես նաև վերհանել հետագա համագործակցության զարգացման ուղիները։

Հանդիպմանը ներկա էին նաև կրթական ծրագրի ղեկավար Վահագն Ագլյանը, ծրագրի շրջանակում դասավանդող ԵՊՀ դասախոսները, որոնք ներկայացրին կրթական ծրագրի առանձին բաղադրատարրեր, ինչպես նաև անդրադարձան ԱՄՆ-ի, ամերիկագիտության և առհասարակ հայ-ամերիկյան հարաբերությունների հանդեպ հետաքրքրվածությանը, որը տարեցտարի աճում է՝ կրթական ծրագրում ներգրավելով ավելի շատ ուսանողների։

Հանդիպման ավարտին հարցուպատասխանի միջոցով երկուստեք ներկայացրին իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, ինչպես նաև շրջանավարտների կարիերայի և հետբուհական կրթության հեռանկարները։

Քրիստինա Քվինն այնուհետև հանդիպեց ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ՝ քննարկելու ԱՄՆ կրթական հաստատությունների և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Հանդիպման ընթացքում ուրվագծվեցին նոր կապերի հաստատման, հետազոտական ծրագրերի, ուսանողների փոխանակման ծրագրերի ու ակադեմիական համատեղ նախաձեռնությունների իրականացման ուղիները, որոնք անկասկած կխթանեն միջմշակութային փոխանակումն ու ակադեմիական գերազանցությունը:

ԵՊՀ ռեկտորը շնորհակալություն հայտնեց դեսպանին՝ երկու երկրների միջև կրթական կապերի ամրապնդման գործում ցուցաբերած մեծ հետաքրքրության համար:

Նշենք, որ «Ամերիկագիտություն» մագիստրոսական կրթական ծրագիրն իրականացվում է Արիզոնայի պետական համալսարանի հետ համագործակցության շրջանակում՝ ներառյալ դասավանդողների կարգավիճակում ASU (School of Social Transformation) դասախոսական կազմի, ինչպես նաև Fulbright ծրագրերի ASU հետազոտողների և դասախոսների ներգրավումը։ Ավելին՝ կրթական ծրագրի դասախոսական կազմի ներկայացուցիչները մեծ ծրագրի մեկնարկի նախաշեմին Արիզոնայի պետական համալսարանում անցել են վերապատրաստման հատուկ ծրագիր և մշակել «Ամերիկագիտություն» կրթական ծրագրում ընդգրկված դասընթացները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու է էլեկտրական շչակ

15:35 05.08.2025

Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու է էլեկտրական շչակ

Օգոստոսի 6-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 3-րդ փողոցում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...

Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել Ռուսաստան

15:28 05.08.2025

Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել Ռուսաստան

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիտ Դովալը այս շաբաթ կայցելի Մոսկվա, երեքշաբթի օրը հաղորդել է Tribune India-ն։ «Դովալի այցը Մոսկվա նախատեսված է այս շաբաթ», – ասվում է հայտարարության մեջ։ Մինչդեռ, ըստ The Times of India-ի, Մոդիի խորհրդականն արդեն ժամանել է Ռուսաստան: Հրատարակությունը նշում է, որ նրա այցը «նպատակ ունի ամրապնդել Հնդկաստանի և […] ...

ԿԲ-ն ներկայացրել է Arca համակարգում վերջին օրերին գրանցված խափանումների պատճառը

15:20 05.08.2025

ԿԲ-ն ներկայացրել է Arca համակարգում վերջին օրերին գրանցված խափանումների պատճառը

Arca համակարգում օրեր առաջ նկատված խափանումները եղել են սարքի խափանման հետևանք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը: «Կենտրոնական բանկը Arca համակարգի հետ կապված ուսումնասիրությունները շարունակում է: Arca-ի խափանումը եղել է սարքի խափանման հետևանք: Դա շատ մեծ հեղինակություն ունեցող արտասահմանյան ընկերության կողմից տրամադրվող սարք է: Հիմա փաստացի հետազոտություններ են անում, նաև […] ...

SHANTNEWS

15:00 05.08.2025

SHANTNEWS

Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ը

14:57 05.08.2025

Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ը

Իսրայելի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 61,000-ը, ավելի քան 150,000 մարդ վիրավորվել է, հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Անցյալ շաբաթվա սկզբին նախարարությունը հայտարարեց, որ զոհերի թիվը գերազանցել է 60,000-ը։ Նախարարության հայտարարության համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներ է տեղափոխվել 87 մարդ, […] ...

Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

14:50 05.08.2025

Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Շիրակամուտ, Գեղասար, Սարահարթ, Գոգարան բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

BACK_TO_TOP