Նշվել է մեքենայում օդորակիչի անարդյունավետ աշխատանքի երկու հնարավոր պատճառ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+22.09 oC

Նշվել է մեքենայում օդորակիչի անարդյունավետ աշխատանքի երկու հնարավոր պատճառ

16:11 12.07.2023

Մեքենաներում օդորակիչները սկսում են անարդյունավետ աշխատել կամ դադարում են գործել ամենից հաճախ երկու պատճառով, Sputnik ռադիոյին տված հարցազրույցում ասել է Za Rulem ամսագրի գլխավոր խմբագիր Մաքսիմ Կադակովը։

Որպես կանոն, մեքենայում օդորակիչը խափանում է էլեկտրականության հետ կապված խնդիրների պատճառով, ասել է նա։

«Եթե օդորակիչի կոմպրեսորը չի միանում, ապա բոլոր կոնտակտներն ու լարերը պետք է «օղակավորել» համապատասխան սարքի միջոցով: Եթե մեքենայի սեփականատերը նման հմտություններ չունի, ապա պետք է դիմեք սպասարկման»,- ասել է ավտոփորձագետը:

Բացի դրանից, օդորակիչը կարող է վատ սառեցնել օդը մեքենայում՝ համակարգում անբավարար ֆրեոնի պատճառով, շարունակել է Կադակովը։ Նա խորհուրդներ է տվել, թե ինչպես կարելի է հայտնաբերել սառնագենտի արտահոսքը:

«Դուք պետք է միացնեք շարժիչը, բացեք գլխարկը և դիպչեք կոմպրեսորից եկող օդորակիչի երկու խողովակներին: Մեկ խողովակը պետք է շատ ավելի սառը լինի, քան մյուսը: Եթե տարբերությունը զգալի է, ապա ամեն ինչ կարգին է: Եթե խողովակները մոտավորապես նույն ջերմաստիճանի են, ապա ֆրեոնն անհետացել է, ինչ-որ տեղ արտահոսում է, կամ դա կարող է աստիճանական արտահոսք լինել, հատկապես, եթե մեքենան երիտասարդ չէ»,- պարզաբանել է Մաքսիմ Կադակովը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցությանը վերաբերող հարցեր

11:41 19.05.2025

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցությանը վերաբերող հարցեր

Մայիսի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին և պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Խրիստոս Արսենյուին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև ամփոփվել են Սուրեն Պապիկյանի՝ Հունաստան կատարած աշխատանքային այցի արդյունքները: Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն […] ...

Սինգապուրում կայացել է Հայաստանի պատվավոր հյուպատոսության պաշտոնական բացման արարողությունը

11:33 19.05.2025

Սինգապուրում կայացել է Հայաստանի պատվավոր հյուպատոսության պաշտոնական բացման արարողությունը

Մայիսի 16-ին Սինգապուրում կայացավ Հայաստանի պատվավոր հյուպատոսության պաշտոնական բացման արարողությունը։ Միջոցառմանը ներկա էին Սինգապուրի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերոբ Բեջանյանը և Սինգապուրի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի տնօրինության գլխավոր տնօրեն Հոն Մուն Լոուն։ Պաշտոնական արարողությունից հետո Սինգապուրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու բակում կազմակերպվել էր ընդունելություն։ Ողջույնի խոսքերով հանդես եկան դեսպան Սերոբ […] ...

ՆԳՆ-ն ընդլայնում է հասարակության հետ համագործակցությունը․ համալրվել է Նախարարին կից հասարակական խորհրդի կազմը

11:27 19.05.2025

ՆԳՆ-ն ընդլայնում է հասարակության հետ համագործակցությունը․ համալրվել է Նախարարին կից հասարակական խորհրդի կազմը

Հանրության հետ երկխոսության ամրապնդումն ու քաղհասարակության հետ համագործակցությունը դիտարկելով առաջնահերթություն՝ Ներքին գործերի նախարարի 2025 թվականի մայիսի 15-ի հրամանով համալրվել է Նախարարին կից հասարակական խորհրդի կազմը։ Խորհրդի կազմում ընդգրկվել են Ոստիկանության, Փրկարար ծառայության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ոլորտներին առնչվող հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ինչպես նաև այլ շահագրգիռ անձինք, որոնց գործունեությունը համահունչ է նախարարության առաքելությանը։ Խորհուրդը կներգրավվի […] ...

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-Պատրիարք Տ.Տ. Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյանի հետ

11:20 19.05.2025

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-Պատրիարք Տ.Տ. Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյանի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Սուրբ աթոռ (Վատիկան) կատարած աշխատանքային այցի ընթացքում Հռոմի Սուրբ Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցուն կից Լևոնյան վարժարանում հանդիպել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-Պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տ.Տ. Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյանի և վարժարանի սաների հետ: Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանն անդրադարձել է Հայաստանի ներքին ու արտաքին ընդհանուր իրադրությանը, առկա հիմնախնդիրներին և վերջիններիս […] ...

Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ երկրների մտավորականության 18-րդ համաժողովին

11:15 19.05.2025

Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ երկրների մտավորականության 18-րդ համաժողովին

Հայաստանի պատվիրակությունը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի գլխավորությամբ, մասնակցել է Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կայացած ԱՊՀ երկրների ստեղծագործական և գիտական մտավորականության 18-րդ համաժողովին։ Համաժողովն անցկացվել է «ԱՊՀ՝ համագործակցության նոր հորիզոններ» խորագրի ներքո։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել տաջիկ գործընկերներին ջերմ ընդունելության համար՝ կարևորելով այդօրինակ համաժողովների անցկացումը։ «Համաժողովը մասնագիտական շփումների, նոր ծրագրերի իրականացման […] ...

Ապօրինի արդյունահանում Ջաջուռում. ՔՈ Շիրակի մարզային վարչության բացահայտումը

11:09 19.05.2025

Ապօրինի արդյունահանում Ջաջուռում. ՔՈ Շիրակի մարզային վարչության բացահայտումը

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն, առանց թույլտվության և համապատասխան փաստաթղթերի, իրականացնում է ապօրինի արդյունահանում: Ստուգմամբ պարզվել է, որ Ջաջուռ գյուղի վարչական տարածքի ավելի քան չորս հեկտար հողատարածքում արդյունահանման թույլտվություն ընկերությանը տրվել է 2020 թվականին, ու թեև այս տարվա մարտի 21-ին թույլտվության ժամկետը լրացել է, սակայն օգտակար […] ...

BACK_TO_TOP