20:49 25.08.2018
Երկօրյա այցով Սյունիքի մարզում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Այսօր նա Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանի հետ շրջել է Մեղրի, Քաջարան եւ Կապան համայնքներում: Այդ մասին տեղկացնում է Սյունիքի մարզպետարանը: Ըստ տարածած հաղորդագրության՝ նախարարը նախ եղել է Մեղրու բժշկական կենտրոնում, որը նորակառույց է եւ լիովին կահավորված, բայց այստեղ դեռևս ջեռուցման խնդիր կա, քանի որ բնական գազից չեն կարող օգտվել, իսկ դիզվառելիքով կամ էլեկտրաէներգիայով ջեռուցումը կենտրոնի համար շատ ծախսատար է: Նախարարը խոսել է այլընտրանքային էներգիայի աղբյուրներից օգտվելու մասին՝ նշելով, որ դա խնդրի լուծման ամենաարդյունավետ տարբերակը կլինի:
Նախարարն ու մարզպետը եղել են նաև Քաջարանի, Կապանի բժշկական կենտրոններում, որոնք ևս հիմնանորոգված են եւ նոր կահավորված, ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Սյունիք» մասնաճյուղում, որը նույնպես նորակառույց է: Նրանք այցելել են նաև Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, որտեղ նախարարը ծանոթացել է տարբեր դրամաշնորհների միջոցով հիվանդների համար ստեղծված արհեստանոցներին եւ այլ հնարավորությունների:
https://www.facebook.com/Syunikregionaladministration/posts/693273834386471?__xts__[0]=68.ARCgvwT5En3W5fM14Ial_i9LOlzUD6yBpBC2ZAEItj01qHYu-QR2tV5IDbty4C98gd-WwIkoDWL17zYoGT3XCf7DqipAZfptJ-QD4jh9OuKGXCUYJ8Qm4JtPCuAWu1ywDiNupXs&__tn__=-R
22:03 06.07.2025
Ըմբշամարտիկ Ռազմիկ Եփրեմյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և նվաճել բրոնզե մեդալԻտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ) 3:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և նվաճեց բրոնզե մեդալ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...
22:00 06.07.2025
ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությունըՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությունը։ Մանրամասները՝ ՀՀ ՊՆ-ի տեսանյութում։ ...
21:40 06.07.2025
Արաղչին Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները անվանել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի կոպիտ խախտումԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի կոպիտ խախտում էին, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին BRICS գագաթնաժողովում։ Նախարարը նաև շնորհակալություն է հայտնել ասոցիացիայի անդամներին, ովքեր դատապարտեցին Միացյալ Նահանգների և Իսրայելի գործողությունները Իրանի դեմ։ Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ը և Իսրայելը պետք է պատասխանատվություն կրեն Իրանի վրա […] ...
21:00 06.07.2025
Լավրովը մասնակցել է BRICS գագաթնաժողովի պատվիրակությունների ղեկավարների լուսանկարահանմանըՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մասնակցել է Ռիո դե Ժանեյրոյում BRICS գագաթնաժողովի շրջանակներում պատվիրակությունների ղեկավարների պաշտոնական լուսանկարահանման արարողությանը: Լուսանկարները հրապարակվել են Ռուսաստանի դիվանագիտական առաքելության Telegram ալիքում: Լուսանկարի կենտրոնում կանգնած է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան, որի երկիրը կնախագահի միությունը 2025 թվականին։ Նրա աջ կողմում են Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան, Ինդոնեզիայի վարչապետ […] ...
20:39 06.07.2025
Իսրայելի պատվիրակությունը ժամանել է Կատար՝ Ղազայի շուրջ բանակցությունների համար. Al ArabyԻսրայելական պատվիրակությունը ժամանել է Դոհա՝ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի հասնելու և այնտեղ պահվող պատանդներին ազատ արձակելու նպատակով անուղղակի բանակցություններ վարելու պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ, հաղորդում է կատարական «Ալ Արաբի» հեռուստաալիքը։ Կիրակի օրը իսրայելական Ynet պորտալը հաղորդել է, որ հրեական պետության իշխանությունները որոշել են բանակցային պատվիրակություն ուղարկել Դոհա՝ Գազայի հարցով խորհրդակցությունների համար: Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև […] ...
20:20 06.07.2025
Ինչ է անհրաժեշտ ՀՀ բանակում ծառայության անցնելու համար․ ՊՆՀայաստանի Հանրապետության բանակում ծառայության անցնելու համար անհրաժեշտ է զանգահարել 1-28 հեռախոսահամարին կամ դիմել տարածքային զինկոմիսարիատ: այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ ...