19:57 23.06.2023
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 22-ից 24-ը Բրյուսելում մասնակցում է Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) խորհրդի 141-րդ և 142-րդ տարեկան նստաշրջաններին։
Նստաշրջանների ընթացքում քննարկվում են ՀՄԿ կոմիտեների, ենթակոմիտեների, հանձնաժողովների տարեկան հաշվետվությունները, որոնք ներկայացվում են ՀՄԿ Խորհրդի հաստատմանը։ ՀՄԿ 2022-2025 թ.թ. ռազմավարական պլանի համատեքստում արդեն իսկ ներկայացվել է ՀՄԿ ռազմավարության 2022-2023 թ.թ. կատարողականը. նախատեսվում է ներկայացնել նաև գալիք տարվա ռազմավարական ծրագրերն ու առաջնահերթությունները՝ ՀՄԿ խորհրդի կողմից հաստատվելու նպատակով։
Նստաշրջանների ընթացքում ՊԵԿ նախագահը հանդես է եկել ելույթներով: Ռուստամ Բադասյանն ընդգծել է ՀՄԿ-ի կողմից մշակված գործիքների ու ստանդարտների կարևորությունը՝ մաքսային համակարգի զարգացման հիմնական ուղղությունները նախանշելու առումով՝ այդ համատեքստում ներկայացնելով նաև ՀՀ մաքսային համակարգում ՀՄԿ զարգացման ուղղություններին համահունչ իրականցվող աշխատանքները։ Մասնավորապես, ներկայացվել են մաքսային ծառայողների ընդունելության ընթացակարգում բարեվարքության բաղադրիչի ներդրման, կանանց ներգրավվածության մակարդակի բարձրացման, ինչպես նաև ՀՄԿ առցանց ծրագրերի, այդ թվում՝ CLiKC! առցանց ուսուցման ծրագրերի խթանման ուղղությամբ կատարված աշխատանքները։
ՊԵԿ նախագահը ողջունել է ապօրինի առևտրի համաշխարհային միտումների շրջանակում ՀՄԿ-ի կողմից պարբերաբար առաջադրվող գործիքների և տարածաշրջանային գործառնությունների կարևորությունը, այդ թվում՝ թմրանյութերի ապօրինի շրջանառությունը կանխարգելելու առումով՝ այս համատեքստում դիտարկելով տվյալների փոխանակումը և իրավախախտումների վիճակագրության ստանդարտացումը որպես համաշխարհային առաջնահերթություններ։
Ներկայացվել են նաև Սահմանների համալիր կառավարման ուղղությամբ ՀՀ մաքսային համակարգի ձեռքբերումները, այդ թվում՝ թույլատվական փաստաթղթերի տրամադրման ամբողջությամբ թվայնացված համակարգ ներդնելու ուղղությամբ։ Էլեկտրոնային առևտրի միջազգային մարտահրավերների շրջանակում ՊԵԿ նախագահը ներկայացրել է էլեկտրոնային առևտրի տվյալների քանակի ու որակի բարձրացման ուղղությամբ կատարվող աշխատանքները և ընդգծել, որ ՀՄԿ էլեկտրոնային առևտրի ստանդարտների բիզնես մոդելներին համահունչ՝ ՀՀ-ն արդեն իսկ կիրառում է ԱԱՀ-ի միջնորդավորված հավաքագրման բիզնես մոդելը էլեկտրոնային առևտրի հարթակների միջոցով։ ՊԵԿ նախագահը կարևորել է նաև էլեկտրոնային առևտրի ոլորտում գլոբալ մակարդակում տվյալների բազա ձևավորելու, ինչպես նաև ըստ ՀՄԿ անդամ երկրների արգելված ապրանքացանկերի շտեմարան ունենալու անհրաժեշտությունը։
Ռուստամ Բադասյանն անդրադարձել է նաև զարգացող երկրներում մաքսային արժեքի թերհայտարարագրման ռիսկերին և առաջարկել մշակել նոր գործիքներ, որոնք հաշվի կառնեն զարգացող երկրներում գործարքների փաստաթղթավորման ու տվյալների արժանահավատության ցածր մակարդակը, միաժամանակ, առաջարկելով առաջիկա կոմիտեներին ներկայացնել մաքսային արժեքի հսկողության շրջանակում մաքսային մարմինների արդյունավետ համագործակցության լավագույն փորձերը։
ՊԵԿ նախագահը ողջունել է նաև հետբացթողումային հսկողության նախապատրաստման աշխատանքների շրջանակում տվյալների վերլուծական bi հաշվետվողական գործիքակազմի մշակումը ՀՄԿ-ի կողմից, ինչպես նաև Ռիսկերի կառավարման կոմպենդիումի երկրորդ մասի վերանայումը՝ ապօրինի առևտրի օրեցօր աճող մարտահրավերներին համահունչ ռիսկերի կառավարման մեխանիզմներ առաջադրելու առումով։
Այցի շրջանակում նախատեսված են ՊԵԿ նախագահի երկկողմ հանդիպումներ ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության գործակալության (CBP) ղեկավարի տեղակալի, Հնդկաստանի կառավարության անուղղակի հարկերի և մաքսերի կենտրոնական խորհրդի նախագահի, ինչպես նաև Ճապոնիայի ֆինանսների նախարարության Մաքսային և սակագնային բյուրոյի գլխավոր տնօրենի հետ։
Նստաշրջանների ընթացքում նախատեսված են նաև Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարի և խորհրդի նախագահողի ընտրությունները:
22:58 12.07.2025
Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացված է «Էներգոդար» վարչակազմի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի մասինՄիջազգային ատոմային էներգիայի գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) տեղեկացվել է Ուկրաինայի զինված ուժերի (ԶԶՈՒ) անօդաչու թռչող սարքերի կողմից քաղաքային վարչակազմի շենքի՝ «Էներգոդար» ԱԷԿ-ի արբանյակի վրա հարձակման մասին: Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին: «ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացվել է «Էներգոդար» վարչական շենքի վրա անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ հարձակման մասին, որտեղ բնակվում է Զապորոժյեի ԱԷԿ-ի աշխատակիցների մեծ մասը», – ասվում […] ...
22:50 12.07.2025
Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովըՀուլիսի 12-ին Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը: Այս մասին հայտնում են ՔՊ գրասենյակից։ «Քննարկվել են 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ռազմավարությունը ու Կուսակցության 7-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Կուսակցության Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Կուսակցության աշխատակազմի ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել Քաղաքական ժողովի […] ...
22:44 12.07.2025
Կիմ Չեն Ընը կարևորել է Լավրովի այցըԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը նշել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շատ ջանասիրաբար աշխատում է արտաքին քաղաքականության ոլորտում, ուստի, որոշել է նրա հետ հանդիպել Վոնսանի հանգստավայրերից մեկում։ «Վերջերս դուք շատ ակտիվ եք եղել արտաքին քաղաքականության մեջ։ Ես մտածեցի, որ ավելի լավ կլինի ձեզ հետ հանդիպել այստեղ, քան Փհենյանում, քանի որ կարող եք […] ...
22:32 12.07.2025
Կատալոնիայում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել էԻսպանական Կատալոնիա ինքնավար համայնքում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է եղանակային վտանգների պատճառով, հաղորդում է Europa Press-ը՝ հղում անելով Renfe երկաթուղային օպերատորին։ «Renfe-ն շաբաթ երեկոյան ամբողջությամբ դադարեցրել է գնացքների երթևեկությունը Կատալոնիայում՝ եղանակային պայմանների և ուժեղ անձրևի պատճառով», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ Նշվում է, որ Բարսելոնայի քաղաքային խորհուրդը արտակարգ իրավիճակների ծրագիր է գործարկել և չեղարկել […] ...
22:20 12.07.2025
Թուրքիայում թղթի գործարանի մոտ 50 աշխատող թունավորվել էԹուրքիայի արևմտյան Այդըն նահանգում թղթի գործարանի մոտ 50 աշխատողներ բուժվել են հիվանդանոցներում՝ կասկածելի դեպքերով, հաղորդում է DHA լրատվական գործակալությունը։ «Գործարանում ճաշից հետո 46 աշխատող դիմել է հիվանդանոցներ՝ որոշ ժամանակ անց գանգատվելով փսխումից և գլխապտույտից։ Բժշկական խմբերի միջամտությունից հետո բոլոր աշխատողները դուրս են գրվել», – հաղորդել է գործակալությունը։ Այդինի նահանգային առողջապահության վարչության և Այդինի նահանգային գյուղատնտեսության […] ...
22:09 12.07.2025
Սիյարտոն դեմ է Գազայի իրավիճակի պատճառով Իսրայելի դեմ ԵՄ պատժամիջոցներինՀունգարիան չի աջակցի Եվրամիության կողմից Իսրայելի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ծրագրին՝ Գազայի հատվածում ռազմական գործողության պատճառով, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն իր իսրայելցի գործընկեր Գիդեոն Սաարի հետ հեռախոսազրույցից հետո։ Նա նշել է, որ Հունգարիան ակնկալում է Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև համաձայնության հասնել կրակը դադարեցնելու և պատանդներին, այդ թվում՝ հունգարացի քաղաքացուն ազատ […] ...