Մշակույթի և կրթության հարցերը՝ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+39.09 oC

Մշակույթի և կրթության հարցերը՝ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգում

16:18 26.06.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նիստի օրակարգում ներառված էր երկու հարց՝ «Մշակույթի զարգացման հիմնադրամի» ստեղծման և «ՀՀ բուհերում առկա ուսուցմամբ սովորողներին տրվող պետական կրթաթոշակների չափերը սահմանելու, պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտությունների (կրթական ծրագրերի) ցանկը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծերի ներկայացում:

Ողջունելով նիստի մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նախ անդրադարձել է օրակարգի առաջին հարցին՝ նշելով, որ Մշակույթի զարգացման հիմնադրամի ստեղծման նախաձեռնությունը դեռևս գաղափարի և նախագծի մակարդակում քննարկվող հարց է: Նա կարևորել է հարցի քննարկումը հասարակական խորհրդի նիստում՝ հստակեցնելու պատկերացումները, թե ինչպես կարելի է ավելի արդյունավետ դարձնել մշակույթի ոլորտում վարվող քաղաքականությունը.

«Մշակույթի զարգացման հիմնադրամի գաղափարը նոր չէ. այն եղել է «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում, սակայն այդ դրույթը չի իրացվել: Մեր նպատակն է այդ դրույթն իրագործել և դրա մեջ դնել հավելյալ բովանդակություն: Պետք է փոխել մեր կառավարման մոդելը, կարողանալ մեր հարուստ մշակույթի ներուժը ճիշտ օգտագործել, այն հասանելի դարձնել մեր քաղաքացիներին, որպեսզի նրանք ճանաչեն և հաղորդակցվեն այդ մշակույթին, որը կյանքի որակի կարևոր ցուցիչ է»,-նշել է Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով արդյունավետ կառավարման և մշակութային հաստատությունների զարգացման հարցերին:

Ներկայացնելով բարձրագույն կրթության համակարգում կրթաթոշակային քաղաքականության վերանայման մոտեցումը՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ նախագիծը հնարավորություն կտա խրախուսելու դիմորդների թվի աճն այն մասնագիտությունների գծով, որոնք պետության համար ունեն առաջնային կարևորություն, և որոնցով տարիներ շարունակ գրանցվող պատկերը մտահոգիչ է: Ըստ նախարարի՝ նախատեսվում է նմանատիպ մոտեցում կիրառել նաև ՄԿՈՒ ոլորտում:

«Հույս ունեմ, որ երկու հարցերով էլ արդյունավետ քննարկում կունենանք. նախարարությունը միշտ բաց է առաջարկների համար: Եղել են լավ նախադեպեր, երբ օրակարգային հարցերն առաջարկել են հասարակական խորհրդի անդամները, հետևաբար հետայսու ևս կխնդրեմ լինել նախաձեռնող: Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել նաև հանրային քննարկման հարթակում նախարարության ներկայացրած տարբեր նախագծերին և խնդրել, որ հայտնեք ձեր դիրքորոշումները. դրանով շատ օգնած կլինեք նախարարությանը»,-նշել է նախարարը՝ շնորհակալություն հայտնելով քննարկումների պատրաստակամության համար:

Օրակարգի առաջին հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Նրա խոսքով՝ գույքագրելով ոլորտում առկա խնդիրները և ուսումնասիրելով միջազգային լավագույն փորձը՝ հանգել են այն եզրակացության, որ անհրաժեշտ է մի ճկուն մարմին, որը կկարողանա իր վրա վերցնել որոշ գործառույթներ, որոնք արդյունավետ չեն իրականացվում նախարարության կամ առանձին ՊՈԱԿ-ների կողմից: Ըստ նախարարի տեղակալի՝ հիմնական գործառույթներից մեկը ոլորտի հանրահռչակումն է.

«Երբ ոլորտի ՊՈԱԿ-ներն իրարից անկախ զբաղվում են հանրահռչակման գործունեությամբ, որի համար անհրաժեշտ են զգալի ֆինանսական և մասնագիտական կարողություններ, ապա չենք ստանում անհրաժեշտ առավելագույն արդյունքը: Հետևաբար, կարծում ենք՝ պետք է լինի հիմնադրամ, որն իր վրա կվերցնի այդ ամբողջ գործառույթները և կհամախմբի բոլոր ուժերը»:

Ըստ Ալֆրեդ Քոչարյանի՝ առկա է նաև մասնագիտական կարողությունների կարիք. ավելի հեշտ կլինի մի կառույցում ունենալ մի քանի համապատասխան աշխատակից, քան բոլոր կառույցներում ստեղծել այդ հաստիքները, որը գումարի արդյունավետ ծախսման տեսանկյունից ճիշտ է:

«Քննարկվում է արդիականացնել նաև ՊՈԱԿ-ների ֆինանսական համակարգը, որը պետք է լինի արտապատվիրակելու կամ եթե հնարավոր չէ, ներսում ստորաբաժանում ստեղծելու եղանակով: Դրանով նախ կտնտեսվեն զգալի գումարներ, ինչպես նաև կունենանք ավելի հեշտ վերահսկման մեխանիզմ: Սակայն բոլոր դեպքերում պետք է հաշվի առնել առկա հնարավորությունները. որ տարբերակը կկարողանանք, դա էլ կիրականացնենք»,- նշել է Ալֆրեդ Քոչարյանը՝ հավելելով, որ սրանք այն գլխավոր գործառույթներն են, որ նախատեսվում է իրականացնել հիմնադրամում:

Զեկուցումից հետո նախարարին կից հասարակական խորհրդի անդամները մի շարք հարցեր են ուղղել բանախոսին, որոնք, մասնավորապես, վերաբերել են մշակութային հաստատությունների աշխատակիցների վարձատրության, նախագծի հիմքում ընկած ֆինանսական հաշվարկների, հիմնադրամի աշխատակիցների ընտրության և նրանց աշխատանքի արդյունավետության գնահատման չափանիշների, աշխարհում եղած փորձի ուսումնասիրության և հնարավոր ռիսկերի գնահատման, հաղորդակցության մեխանիզմների և հիմնադրամի՝ կատարողական արվեստի հետ առնչության, հիմնադրամին տրամադրվելիք աջակցության, ազգային փոքրամասնությունների մշակութային ժառանգության և այլ խնդիրների:

Օրակարգի երկրորդ հարցը զեկուցել է ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը: Նրա խոսքով՝ նախագիծը մշակվել է գործող կարգավորումների շրջանակում և հետագայում կբարելավվի: Ըստ Լուսինե Գրիգորյանի՝ հիմք ընդունելով մի շարք ուսումնասիրություններ, ինչպես նաև ոլորտի հիմնական ռազմավարությունը՝ առանձնացվել է երկու ուղղվածության մասնագիտությունների ցանկ: Ըստ այդմ՝ սահմանվել են պետության համար կարևոր և առաջնահերթ մասնագիտությունները, այն է՝ մասնագիտական մանկավարժություն՝ ըստ ԲՏՃՄ ուղղությունների, և ագրարային համապատասխան մասնագիտություններ:

«Նախարարությունը որդեգրել է կրթաթոշակի մեկ հասկացություն՝ դա կլինի ուսանողին տրվող ֆինանսական աջակցության ձև՝ կախված տարբեր հանգամանքներից: Կլինեն տարբեր կրթաթոշակի ձևեր, որոնց տրման պայմանները և կարգը կսահմանի ՀՀ կառավարությունը: Կրթաթոշակը միտված կլինի, ինչպես ամբողջ աշխարհում ընդունված է, ուսանողի կարիքներին՝ կեցության, սննդի, տրանսպորտի և այլ ծախսեր հոգալու համար»,-նշել է Լուսինե Գրիգորյանը՝ հավելելով, որ կրթաթոշակ կտրամադրվի նաև առաջադիմության հիմքով:

Նրա խոսքով՝ նախագծով նախատեսվում է 2023-24 թթ. ուստարում ընդունված վերոնշյալ մասնագիտությունների ուսանողներին տրամադրել 70-77 հազար դրամ կրթաթոշակ՝ անկախ նրանից՝ ուսման վարձի փոխհատուցմամբ անվճար, թե վճարովի տեղերում են սովորում, իսկ արդեն հաջորդ կուրսից սկսած, ըստ առաջադիմության, 10 տոկոս հավելում կլինի այդ կրթաթոշակին: Ըստ Լուսինե Գրիգորյանի՝ առանձնացվել են նաև երկու սոցիալական խմբեր՝ առանց ծնողական խնամքի մնացած և հաշմանդամություն ունեցող ուսանողները, որոնք այս պահին ևս ստանում են կրթաթոշակ:

«Մենք կարևորում ենք առաջադիմությունը. Կառավարության որոշմամբ այս պահին էլ կա նպաստների կարգ, որով անկախ կարգավիճակից՝ պետության կողմից կրթաթոշակ տրվում է միջին որակական գնահատականը 60-70 և ավելի տոկոս ապահովելու պայմաններում: Սրան զուգահեռ գործում է նաև «Լավագույն ուսանող» կարգը: Կրթաթոշակի այս ձևը ևս կօգտագործվի. կլինեն անվանական և գերազանցության կամ բարձր առաջադիմության համար տրվող անվանական կրթաթոշակներ, իսկ մնացած դեպքերում, ուսանողի կարիքից ելնելով, կսահմանենք նոր կրթաթոշակի համակարգ»,- նշել է Լուսինե Գրիգորյանը՝ ընդգծելով, որ երկրորդ և անցումային կուրսերում դեռևս կիրառվելու է նախկին կրթաթոշակի չափը:

Զեկույցից հետո հասարակական խորհրդի անդամները հարցեր են ուղղել նաև Լուսինե Գրիգորյանին, որոնք, մասնավորապես, վերաբերել են առաջադիմության և խրախուսման այլ մեխանիզմների, ագրարային մասնագիտությունների կարևորման և այլ խնդիրների:

Ամփոփելով նիստը՝ բանախոսները շնորհակալություն են հայտնել արդյունավետ և շահագրգիռ քննարկման համար՝ վստահեցնելով, որ նախագծերի հանրային քննարկման փուլում հնչած բովանդակային և օգտակար առաջարկները, ըստ անհրաժեշտության, կներառվեն դրանցում՝ փաստաթղթերն առավել կենսունակ և որակյալ դարձնելու նպատակով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Համացանցով մեթամֆետամին ձեռք բերած երիտասարդը ձերբակալվել է․ Երևանի պարեկների բացահայտումը

15:43 05.08.2025

Համացանցով մեթամֆետամին ձեռք բերած երիտասարդը ձերբակալվել է․ Երևանի պարեկների բացահայտումը

Օգոստոսի 3-ին Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողներ Երևանի Տիգրան Պետրոսյան փողոցում ձերբակալել և «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 25 և 28-ամյա երիտասարդների։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 28-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է սպիտակ հետքերով ապակյա գլանակ, մոխրացած հետքերով կաթուցիչ և «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող բյուրեղանման զանգվածով փայլաթիթեղի […] ...

Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու է էլեկտրական շչակ

15:35 05.08.2025

Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու է էլեկտրական շչակ

Օգոստոսի 6-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 3-րդ փողոցում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...

Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել Ռուսաստան

15:28 05.08.2025

Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել Ռուսաստան

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիտ Դովալը այս շաբաթ կայցելի Մոսկվա, երեքշաբթի օրը հաղորդել է Tribune India-ն։ «Դովալի այցը Մոսկվա նախատեսված է այս շաբաթ», – ասվում է հայտարարության մեջ։ Մինչդեռ, ըստ The Times of India-ի, Մոդիի խորհրդականն արդեն ժամանել է Ռուսաստան: Հրատարակությունը նշում է, որ նրա այցը «նպատակ ունի ամրապնդել Հնդկաստանի և […] ...

ԿԲ-ն ներկայացրել է Arca համակարգում վերջին օրերին գրանցված խափանումների պատճառը

15:20 05.08.2025

ԿԲ-ն ներկայացրել է Arca համակարգում վերջին օրերին գրանցված խափանումների պատճառը

Arca համակարգում օրեր առաջ նկատված խափանումները եղել են սարքի խափանման հետևանք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը: «Կենտրոնական բանկը Arca համակարգի հետ կապված ուսումնասիրությունները շարունակում է: Arca-ի խափանումը եղել է սարքի խափանման հետևանք: Դա շատ մեծ հեղինակություն ունեցող արտասահմանյան ընկերության կողմից տրամադրվող սարք է: Հիմա փաստացի հետազոտություններ են անում, նաև […] ...

SHANTNEWS

15:00 05.08.2025

SHANTNEWS

Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ը

14:57 05.08.2025

Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ը

Իսրայելի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 61,000-ը, ավելի քան 150,000 մարդ վիրավորվել է, հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Անցյալ շաբաթվա սկզբին նախարարությունը հայտարարեց, որ զոհերի թիվը գերազանցել է 60,000-ը։ Նախարարության հայտարարության համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներ է տեղափոխվել 87 մարդ, […] ...

BACK_TO_TOP