17:20 28.06.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սքվեչինսկին:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության իրականացման գործում:
«Հայաստանի Հանրապետության համար շատ կարևոր են Լեհաստանի հետ հարաբերությունները: Լեհաստանն այսօր Հայաստանի համար վստահելի և առանցքային դեր ունի Եվրամիություն-Հայաստան հարաբերություններում:
Արևելյան գործընկերության շրջանակում մենք միշտ զգացել ենք Լեհաստանի աջակցությունը և այն համագործակցությունը, որը կա Եվրամիության հետ նաև պայմանավորված է հենց Լեհաստանի սկզբունքային դիրքորոշմամբ: Վստահ եմ, որ մեր համագործակցությունը շարունակվելու է նման կերպ: Համոզված եմ, որ Ձեր աշխատանքով նպաստելու եք դրան: Շատ կարևոր է մեկ անգամ ևս փաստել, որ անկախացումից հետո Հայաստանի և Լեհաստանի հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրել և, հատկապես, վերջին հինգ տարիներին դրանք ավելի են կարևորվել: Նոր թափ է ստացել հատկապես միջխորհրդարանական դիվանագիտությունը:
Ինձ համար շատ ուրախալի էր, երբ տեղեկացա, որ վաղը տեղի է ունենալու Հայասատան-Լեհաստան միջկառավարական հերթական հանդիպումը: Վստահ եղեք, որ սա ևս մեկ խթան կլինի մեր երկու երկրների տնտեսական համագործակցությունն ընդլայնելու առումով: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և հաջողություններ մաղթում»,- ասել է նախագահը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար դեսպան Սքվեչինսկին նշել է, որ դիվանագիտական ծառայության ընթացքում իր ջանքերը հնարավորինս կներդնի Հայաստանի և Լեհաստանի բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման համար:
«Հարգելի պարոն նախագահ, շնորհակալ եմ ամեն ինչի համար: Հատկապես ուզում եմ, իհարկե, մեծ շնորհակալություն հայտնել նրա համար, որ կարողացա շատ արագ կերպով հանձնել իմ հավատարմագրերը Ձեզ:
Այս ամենը հատկանշական է հատկապես այն դեպքում, երբ ինչպես Դուք նշեցիք, վաղը տեղի է ունենալու հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի նիստը և շատ կարևոր է, որ ես արդեն որպես դեսպան կարողանամ ներկա գտնվել հանդիպմանը և նորից շնորհակալություն եմ հայտնում հայկական կողմին և անձամբ Ձեզ պարոն նախագահ Ձեր ջանքերի համար, որ այս ամենը տեղի է ունենում»:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Լեհաստանի միջև քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում առկա սերտ հարաբերությունների շարունակական զարգացման վերաբերյալ հարցերի լայն շրջանակ:
Առանձնահատուկ կերպով ընդգծվել է երկու երկրների արդյունավետ փոխգործակցությունը Եվրամիության և Արևելյան գործընկերության հարթակներում: Կարևորվել են Հայաստանի և Լեհաստանի օրենսդիր մարմինների միջև խորհրդարանական դիվանագիտության առկա բարձր մակարդակն ու դրա հետագա ընդլայնումը և բարձրամակարդակ փոխայցելությունները:
Դեսպան Պյոտր Սքվեչինսկին իր խոսքում նշել է, որ Լեհաստանը տպավորված է վերջին տարիներին Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներից, որոնք վկայում են ժողովրդավարական արժեքներին և ժողովրդավարական ինստիտուտների կայացման ճանապարհին Հայաստանի հաստատակամ դիրքորոշման մասին: Դեսպանն ընդգծել է, որ Լեհաստանը լիովին աջակցում է Հայաստանին ժողովրդավարության արժեքների գերակայության հաստատման և Եվրամիության հետ հարաբերությունների հետագա խորացման գործում:
Զրույցի ընթացքում կարևորվել է Վարշավայի ֆոնդային բորսայի ներկայությունը Հայաստանում, ինչը հերթական դրական խթանն է երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների խորացման համար:
Նախագահ Խաչատուրյանն, անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին, ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման իր դիրքորոշմանը և ջանքեր է գործադրում կայուն և հարատև խաղաղության հասնելու ուղղությամբ:
12:26 13.07.2025
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետԱշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ: Զրուցակիցների քննարկման առանցքում են եղել Հայաստան-Ֆրանսիա, Հայաստան-ԵՄ օրակարգին վերաբերող հարցերը` հիմքում ունենալով նաեւ միջխորհրդարանական համագործակցության թեմաները: ...
10:35 13.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․95 դրամ: ...
10:00 13.07.2025
Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներՀուլիսի 12-ին, ժամը 20:59-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի հատվածից, […] ...
22:58 12.07.2025
Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացված է «Էներգոդար» վարչակազմի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի մասինՄիջազգային ատոմային էներգիայի գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) տեղեկացվել է Ուկրաինայի զինված ուժերի (ԶԶՈՒ) անօդաչու թռչող սարքերի կողմից քաղաքային վարչակազմի շենքի՝ «Էներգոդար» ԱԷԿ-ի արբանյակի վրա հարձակման մասին: Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին: «ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացվել է «Էներգոդար» վարչական շենքի վրա անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ հարձակման մասին, որտեղ բնակվում է Զապորոժյեի ԱԷԿ-ի աշխատակիցների մեծ մասը», – ասվում […] ...
22:50 12.07.2025
Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովըՀուլիսի 12-ին Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը: Այս մասին հայտնում են ՔՊ գրասենյակից։ «Քննարկվել են 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ռազմավարությունը ու Կուսակցության 7-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Կուսակցության Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Կուսակցության աշխատակազմի ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել Քաղաքական ժողովի […] ...
22:44 12.07.2025
Կիմ Չեն Ընը կարևորել է Լավրովի այցըԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը նշել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շատ ջանասիրաբար աշխատում է արտաքին քաղաքականության ոլորտում, ուստի, որոշել է նրա հետ հանդիպել Վոնսանի հանգստավայրերից մեկում։ «Վերջերս դուք շատ ակտիվ եք եղել արտաքին քաղաքականության մեջ։ Ես մտածեցի, որ ավելի լավ կլինի ձեզ հետ հանդիպել այստեղ, քան Փհենյանում, քանի որ կարող եք […] ...