Տեղի է ունեցել «Ներգրավված քաղաքացի» դասընթացի մասնակիցների վկայականների հանձնման արարողությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+18.96 oC

Տեղի է ունեցել «Ներգրավված քաղաքացի» դասընթացի մասնակիցների վկայականների հանձնման արարողությունը

17:53 28.06.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր մասնակցել է «Ներգրավված քաղաքացի» համալսարանական դասընթացի մասնակիցների վկայականների հանձնման արարողությունը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Արթուր Մարտիրոսյանը ողջունել է «Ներգրավված քաղաքացի» վերապատրաստման դասընթացի ավարտի կապակցությամբ, որը դասախոսների և ուսանողների համար հաջողությամբ իրականացրել է «ԱՅ ԷՖ Ի ԷՍ» կազմակերպությունը.

«Ուրախ եմ արձանագրել, որ «Ներգրավված քաղաքացի» նորարարական և ինտերակտիվ դասընթացն իրականացվում է 13 համալսարանում և 1 քոլեջում: Մինչ օրս ավելի քան 550 ուսանող ներգրավվել է, և ավելի քան 77 դասախոս վերապատրաստվել քաղաքացիական կրթության դասընթացի շրջանակում։ Ողջունելի է այն փաստը, որ «ԱՅ ԷՖ Ի ԷՍ» կազմակերպությունը շարունակում է ընդլայնել կրթական հաստատությունների հետ համագործակցությունը՝ ներառելով նաև միջին մասնագիտական կրթություն իրականացնող հաստատությունները: Դասընթացի շնորհիվ ձեռք բերված գիտելիքներն ու հմտություններն իրենց ուրույն, դրական ազդեցությունը կունենան հանրային կյանքում փոփոխություններ իրականացնելու գործում: Ձեզանից յուրաքանչյուրն արդեն իսկ կատարել է առաջին քայլը դեպի փոփոխության իրականացում՝ ավարտելով այս դասընթացը և պարտավորվելով դառնալ հանրային կյանքում պատասխանատու, ներգրավված, քաղաքակիրթ, ստեղծագործ, նախաձեռնող, կարողունակ ու մրցունակ քաղաքացի»:

Արթուր Մարտիրոսյանի նշմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն արմատապես վերանայել է կրթության, ուսուցման ու վերապատրաստման գործող համակարգը մարդկային կապիտալի զարգացման տեսանկյունից` կարևորելով յուրաքանչյուր քաղաքացուն, հասարակության յուրաքանչյուր անդամին՝ որպես մարդկային կապիտալի մի մասնիկ։ Նախարարի տեղակալի փոխանցմամբ՝ համակարգի զարգացման գործողություններն արտացոլվել են «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրում», որի նպատակներից է նաև ձևավորել ակտիվ քաղաքացիական դիրքորոշում և մասնակցային ժողովրդավարության վրա հենվող անհատներ։

«Ուզում եմ մեր շրջանավարտներին հիշեցնել, որ զբաղված քաղաքացու գործը երբեք չի ավարտվում, քանի որ այն գործողությունների շարունակական գործընթաց է: Ես խրախուսում եմ ձեզ շարունակել տեղեկացված, ներգրավված մնալ և աշխատել բոլորի համար` աջակցելով հանրային կյանքի բարելավմանը: Շնորհավորում եմ ձեզանից յուրաքանչյուրին` ակնկալելով ձեր նվիրումը և կայունությունը՝ իբրև ներգրավված քաղաքացի հանրային կյանքում» – նշել է Արթուր Մարտիրոսյանը:

Միջոցառման մասնակիցներին ողջունել են նաև ԱՄՆ ՄԶԳ/Հայաստան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն և «ԱՅ ԷՖ Ի ԷՍ» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ժերոմ Լեյրոն:

Միջոցառման ընթացքում Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի, Գորիսի պետական համալսարանի, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի, Երևանի «Հայբուսակ» համալսարանի, Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի, Հայաստանի եվրոպական համալսարանի, Գյումրու «Պրոգրես» համալսարանի, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Վանաձորի պետական համալսարանի ուսանողները հանգամանորեն ներկայացրել են իրենց համայնքային նախաձեռնությունները: Ուսանողները և դասախոսները հնարավորություն են ունեցել կիսվելու իրենց փորձով, քննարկելու Հայաստանում քաղաքացիական կրթության ամրապնդման տարբեր ուղիները և ներկայացնելու ուսանողների իրականացրած համայնքային նախաձեռնությունները։

«Ներգրավված քաղաքացի» նորարարական և ինտերակտիվ դասընթացը միտված է խթանելու քաղաքացիական ակտիվության, ժողովրդավարական կառավարման և մարդու իրավունքների հասկացությունների ընկալումը Հայաստանում՝ կիրառելով ժամանակակից ինտերակտիվ ուսուցման մեթոդներ։ Դասընթացի շրջանակում ուսանողները ձեռք են բերում այնպիսի գիտելիքներ և հմտություններ, որոնք անհրաժեշտ են արդյունավետ ներգրավման և մասնակցության, ինչպես նաև ժողովրդավարական սկզբունքների ամրապնդման համար։

Դասընթացը մեկնարկել է 2019 թվականին և իրականցվում է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում ընտրական գործընթացների և քաղաքական հաշվետվողականության ամրապնդում» (ՍԵՊՊԱ) ծրագրի շրջանակում։

Դասընթացի տևողությունը 12-15 շաբաթ է և ներառում է նաև համայնքային նախաձեռնությունների իրականացում: Դասընթացը նպատակաուղղված է ուսանողներին տրամադրել քաղաքացիների արդյունավետ ներգրավման համար անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ, ինչպես նաև խթանել ժողովրդավարական սկզբունքները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են թմրամիջոցի իրացման դեպք․ իրացնողը կալանավորվել է

12:32 14.05.2025

Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են թմրամիջոցի իրացման դեպք․ իրացնողը կալանավորվել է

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները թմրանյութի իրացման վերաբերյալ ստացել էին օպերատիվ տեղեկություն: Հանցագործության բացահայտումը մայիսի 5-ին էր: Ժամը 13.20-ին Շիրակի քրեական ոստիկանները Գյումրիի Հաղթանակի պողոտայում ձերբակալեցին գյումրեցի երկու տղամարդու` 62 և 53 տարեկան: Երկուսն էլ տեղափոխվեցին վարչություն, որտեղ խուզարկությամբ 62-ամյա գյումրեցու մոտ հայտնաբերված տոպրակում կար չորս ներարկիչ, մեկը` լցված թափանցիկ հեղուկով: Նա հայտնեց, որ […] ...

Իրանն ու ԱՄՆ-ն համաձայնել են շարունակել միջուկային բանակցությունները

12:28 14.05.2025

Իրանն ու ԱՄՆ-ն համաձայնել են շարունակել միջուկային բանակցությունները

Իրանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել շարունակել բանակցությունները՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը կարգավորելու համար և քննարկում են խորհրդակցությունների հաջորդ փուլի ժամանակն ու վայրը։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Այն փաստը, որ բանակցություններ են ընթանում, և երկու կողմերն էլ հաստատել են դրանք շարունակելու իրենց մտադրությունը, […] ...

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը պատճառել է շուրջ 274 մլն դրամի վնաս

12:21 14.05.2025

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը պատճառել է շուրջ 274 մլն դրամի վնաս

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված լայնածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետն իր ենթակայության տակ գտնվող ընկերության տնօրեն Ֆ.Մ.-ի և իր հորեղբորորդի Կ.Մ.-ի օժանդակությամբ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որն էական վնաս է պատճառել պետության […] ...

ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահին

12:15 14.05.2025

ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահին

Պաշտոնական այցով Ղազախստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահ Երլան Կոշանովի հետ: Շնորհակալություն հայտնելով Երլան Կոշանովին հրավերի, ինչպես նաեւ ջերմ ընդունելության համար` Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ մեր երկիրը բարձր է գնահատում Ղազախստանի հետ գործընկերային հարաբերությունները եւ պատրաստ է ջանքեր ներդնել դրանց հետագա խորացման ուղղությամբ: Այս համատեքստում ԱԺ նախագահն […] ...

ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացի շրջանակներում Հունաստանի դեսպանը հայտնել է իր երկրի լիակատար աջակցությունը

12:07 14.05.2025

ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացի շրջանակներում Հունաստանի դեսպանը հայտնել է իր երկրի լիակատար աջակցությունը

Մայիսի 12-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին։ Նախարար Սարգսյանը ողջունելով դեսպան Սոֆիանոպուլոսին՝ անդրադարձել է Հայաստանի և Հունաստանի միջև ձևավորված բարեկամական հարաբերություններին՝ ընդգծելով գերատեսչական մակարդակով համագործակցությունն առավել խորացնելու անհրաժեշտությունը և առկա ներուժը։ Արտակարգ և լիազոր դեսպանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, վերահաստատել է Հունաստանի պատրաստակամությունը՝ […] ...

SHANTNEWS

12:00 14.05.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP