Կոչ ենք անում ՀՀ պատվիրակությանը՝ անհապաղ դադարեցնել մեկնարկած բանակցությունները, մինչև Արցախի հետ շփման գծում և ՀՀ սահմաններում լիակատար հրադադարի հաստատումը. ԱՀ ԱԺ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+31.09 oC

Կոչ ենք անում ՀՀ պատվիրակությանը՝ անհապաղ դադարեցնել մեկնարկած բանակցությունները, մինչև Արցախի հետ շփման գծում և ՀՀ սահմաններում լիակատար հրադադարի հաստատումը. ԱՀ ԱԺ

16:37 29.06.2023

Հունիսի 27-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հերթական նիստն է հրավիրել:

Նիստի սկզբում խորհրդարանականները մեկ րոպե լռությամբ հարգել են նախօրեին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների հարձակման հետևանքով զոհված հայորդիների հիշատակը:

Իր ելույթում Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը դիմել է քաղաքակիրթ աշխարհին՝ կոչ անելով համապատասխան պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ: Նա մեկ անգամ ևս հավաստել է հայրենիքում արժանապատվորեն ապրելու արցախահայության վճռականությունը:

Այնուհետև հայտարարությամբ հանդես է եկել Ազգային ժողովը:

«Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության պատվիրակությանը՝ անհապաղ դադարեցնել մեկնարկած բանակցությունները, մինչև Արցախի հետ շփման գծում և ՀՀ սահմաններում լիակատար հրադադարի հաստատումը»,-ասված է խորհրդարանի հայտարարության մեջ:

Ադրբեջանի գործողությունները դատապարտող ելույթով հանդես է եկել «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը: Նա դիմել է միջազգային դերակատարներին՝ շեշտելով, որ «Արցախն առանց հայերի» քաղաքականությունից տուժելու են նաև նրանք:

Անցնելով օրակարգային այլ հարցերի պատգամավորները քննարկել են «Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին» հաշվետվությունը:

Ազգային ժողովի «Միասնական հայրենիք» խմբակցությունը հայտարարել է, որ չի մասնակցելու քննարկմանը: Խմբակցության անդամները լքել են նիստերի դահլիճը:

Հաշվետվությունը ներկայացրել է ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահրամ Բաղդասարյանը: Նա նշել է, որ 2022 թվականի ՀՆԱ-ն կազմել է նախապատերազմյան ՀՆԱ-ի 84,3 տոկոսը: Այնուամենայնիվ պետությունը կատարել է իր բոլոր սոցիալական պարտավորությունները:

Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը ներկայացրել է պալատի նախագահ Տիգրան Ծատրյանը: Նա հաստատել է բյուջեի կատարման հաշվետվության արժանահավատությունը:

Տեսակետներ ներկայացնելուց հրաժարվել են «Արցախի ժողովրդավարական կուսակցություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցությունները, «Արդարություն» խմբակցությունը հայտարարել է, որ չի մասնակցելու քվեարկությանը: «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունը հայտարարել է, որ կողմ է քվեարկելու:

ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ հաշվետվությունը դրվել է քվեարկության. քվորում չլինելու պատճառով որոշումը չի ընդունվել:

Ընդմիջումից հետո նիստը վարել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը:

ՄԻՊ 2022թ. գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը ներկայացրել է Գեղամ Ստեփանյանը: Նա ներկայացրել է արցախցիների ոտնահարված իրավունքների փաստագրման ու հանրայնացման աշխատանքները:

«Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխություն» հարցի քննարկումը երկրորդ ընթերցմամբ ընդհատվել էր Գերագույն դատարանի որոշման ակնկալիքով:

Նիստը վարող Գագիկ Բաղունցը տեղեկացրել է, որ Գերագույն դատարանը փոփոխությունը Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել: Վերջնական քվեարկությամբ փոփոխության նախագիծը ընդունվել է:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրինագիծն արժանացել է խորհրդարանի հավանությանը:

Հիմնադրամների նկատմամբ արդարադատության նախարարության վերահսկողական գործառույթների ընդլայնմանն ուղղված «Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինափաթեթին պատգամավորները կողմ են քվեարկել: Այն ներկայացնելիս նախարար Սրբուհի Արզումանյանը նշել է, որ հիմնադրամների հաշվետվողականությունը մինչ այժմ կազմել է 20 տոկոս:

Հաջորդիվ ընդունվել են «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքները:

Հարկային ոլորտին առնչվող 8 օրինագծից բաղկացած փաթեթը ևս ընդունվել է:

Քննարկվել և գլխադասային հանձնաժողովների դրական եզրակացություններով ընդունվել են նաև «Զբաղվածության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքները:

Առաջին ընթերցմամբ ներկայացված «Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» օրինագծի քննարկումը ընդհատվել է 24 ժամով, առաջարկությունների համար երեքական ժամ հատկացվել:

Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում նախագահի ընտրության իրավակարգավորումները սահմանող «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում լրացում կատարելու մասին» նախագծին պատգամավորները կողմ են քվեարկել:

Պատգամավորական հայտարարությամբ հանդես է եկել «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Մարսել Պետրոսյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետ

12:26 13.07.2025

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետ

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ: Զրուցակիցների քննարկման առանցքում են եղել Հայաստան-Ֆրանսիա, Հայաստան-ԵՄ օրակարգին վերաբերող հարցերը` հիմքում ունենալով նաեւ միջխորհրդարանական համագործակցության թեմաները: ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին

10:35 13.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․95 դրամ: ...

Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ

10:00 13.07.2025

Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ

Հուլիսի 12-ին, ժամը 20:59-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի հատվածից, […] ...

Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացված է «Էներգոդար» վարչակազմի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի մասին

22:58 12.07.2025

Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացված է «Էներգոդար» վարչակազմի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի մասին

Միջազգային ատոմային էներգիայի գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) տեղեկացվել է Ուկրաինայի զինված ուժերի (ԶԶՈՒ) անօդաչու թռչող սարքերի կողմից քաղաքային վարչակազմի շենքի՝ «Էներգոդար» ԱԷԿ-ի արբանյակի վրա հարձակման մասին: Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին: «ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացվել է «Էներգոդար» վարչական շենքի վրա անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ հարձակման մասին, որտեղ բնակվում է Զապորոժյեի ԱԷԿ-ի աշխատակիցների մեծ մասը», – ասվում […] ...

Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը

22:50 12.07.2025

Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը

Հուլիսի 12-ին Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը: Այս մասին հայտնում են ՔՊ գրասենյակից։ «Քննարկվել են 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ռազմավարությունը ու Կուսակցության 7-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Կուսակցության Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Կուսակցության աշխատակազմի ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել Քաղաքական ժողովի […] ...

Կիմ Չեն Ընը կարևորել է Լավրովի այցը

22:44 12.07.2025

Կիմ Չեն Ընը կարևորել է Լավրովի այցը

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը նշել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շատ ջանասիրաբար աշխատում է արտաքին քաղաքականության ոլորտում, ուստի, որոշել է նրա հետ հանդիպել Վոնսանի հանգստավայրերից մեկում։ «Վերջերս դուք շատ ակտիվ եք եղել արտաքին քաղաքականության մեջ։ Ես մտածեցի, որ ավելի լավ կլինի ձեզ հետ հանդիպել այստեղ, քան Փհենյանում, քանի որ կարող եք […] ...

BACK_TO_TOP