17:56 29.06.2023
Ազգային ժողովի աշխատակազմն իրականացնում է աշխատանքներ ոչ այնքան ընտրողների, որքան քաղաքացիների հետ՝ մշակելով եւ իրականացնելով ծրագրեր, որոնք միտված են ամրապնդելու կապը խորհրդարանի եւ քաղաքացիների միջեւ: Այս գործընթացը քաղաքական բաղադրիչ չի պարունակում, այլ ստեղծում է յուրահատուկ հարթակ, որի օգնությամբ քաղաքացիների տարբեր շերտեր, հասարակական կազմակերպություններ ծանոթանում են Ազգային ժողովի՝ որպես օրենսդիր մարմնի աշխատանքներին. ողջունելով Ժողովրդավարության գործընկերության պալատի (House Democracy Partnership (HDP)) ներկայացուցիչներին խորհրդարանում՝ ասել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը՝ տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը:
Հունիսի 28-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել «Ամրապնդելով ընտրողների ներգրավումը Հայաստանում» խորագրով քննարկում, որին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, Ժողովրդավարության գործընկերության պալատի (HDP), ԱԺԻ/NDI հայաստանյան գրասենյակի, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ:
Ըստ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի՝ աշխատանքներն այս ուղղությամբ իրականացվում են ինչպես «Ազգային ժողովի դերի բարձրացման» բյուջետային ծրագրի շրջանակում, այնպես էլ միջազգային գործընկերների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի եւ Կանադական խորհրդարանական կենտրոնի աջակցությամբ:
«ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակում մշակվել է «Ժողովրդավարական կենտրոնի» հայեցակարգը, որի բովանդակությունն է տեխնիկական հագեցվածությունից մինչեւ տարբեր հարթակներ քաղաքացիների հետ կապի ստեղծումը: Դուք ձեր այցը ՀՀ Ազգային ժողով սկսել եք ընդունարանից, այցելել եք քաղաքացիների ընդունելության սրահ, թանգարան, գրադարան: Այս բոլորը այդ կենտրոնի հայեցակարգի լավագույն արտացոլանքն է»,- ասել է Դավիթ Առաքելյանը:
Նա տեղեկացրել է, որ անցյալ տարի առաջին անգամ մեկնարկել է «Ազգային ժողովի ամառային դպրոց» ծրագիրը, որին մասնակցել են Երեւանի եւ մոտակա մարզերի ավագ դպրոցների աշակերտները: Երկշաբաթյա ծրագրի շրջանակում նրանք ծանոթացել են Ազգային ժողովի գործունեությանը, աշխատակազմի կառուցվածքին եւ առանձնահատկություններին, հանդիպել պատգամավորների հետ: Անցկացվել են թեմատիկ քննարկումներ իրավագիտության, քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների վերաբերյալ: Մասնակիցները հանդիպումներ են ունեցել ՀՀ նախագահի, Վարչապետի, ՍԴ դատավորների հետ, ինչպես նաեւ այցելել են Հանրային հեռուստաընկերություն: Այս տարի «Ամառային դպրոց» ծրագրում կընդգրկվեն նաեւ մարզերի աշակերտները, նախատեսված է մշակութային ծրագիր:
Կանադական խորհրդարանական կենտրոնի հետ աշխատանքները, ըստ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի, կենտրոնացված են յուրահատուկ հարթակ ստեղծելու հասարակական կազմակերպությունների հետ, որոնք աշխատում են հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց եւ երիտասարդների հետ: Ծրագիրը միտված է ավելի ներառական դարձնելու Ազգային ժողովը ինչպես տեխնիկական, այնպես էլ բովանդակային տեսանկյունից:
Ներկայացնելով պատվիրակության անդամներին եւ շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ NDI-ի Հայաստանի գրասենյակի ժամանակավոր տնօրեն Քոեն Փուսթյենսը նշել է, որ Հայաստանի խորհրդարանը շատ ոլորտներում առաջընթաց ունի՝ ներառյալ քաղաքացիների հետ շփումները: Նա կարեւորել է վերջիններիս դյուրինացված մուտքը խորհրդարան, ինչպես նաեւ պատգամավորների հանդիպումները քաղաքացիների հետ իրենց համայնքներում: «Մենք հասկանում ենք, որ քաղաքացիների ներգրավումը մեծ առաջնահերթություն է ե՛ւ խորհրդարանի, ե՛ւ պատգամավորների, ե՛ւ խմբակցությունների համար»,- ասել է նա:
Պատվիրակության անդամները նշել են, որ ակնկալում են ավելի ամուր կապերի ստեղծում ԱՄՆ Կոնգրեսի եւ ՀՀ խորհրդարանի միջեւ, որի շրջանակում տարբեր փորձառություն ունեցող մասնագետներ կարող են աջակցել իրականացվող աշխատանքներին:
«2018 թ. մեր երկրում ժողովրդավարական հեղափոխություն տեղի ունեցավ եւ անհնար է պատկերացնել ժողովրդի շնորհիվ իշխանության եկած քաղաքական ուժի գործունեությունն առանց ժողովրդի հետ սերտ կապի եւ համագործակցության: Իշխող քաղաքական ուժը կարեւորում է հասարակության հետ հանդիպումները»,- ասել է ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը՝ ներկայացնելով խորհրդարանականների՝ քաղաքացիների հետ պլանավորված եւ ոչ պլանավորված հանդիպումները, այցերը մարզեր, աշխատանքային քննարկումները հանձնաժողովներում: Նրա խոսքով ընտրողները նաեւ անհատական հանդիպումներ են ունենում պատգամավորների հետ: Գրեթե բոլոր պատգամավորները սոցիալական ցանցերում հասանելի են քաղաքացիների համար: Հասմիկ Հակոբյանը նշել է, որ քաղաաքացիներին իրազեկելու անհրաժեշտություն կա, թե ինչ թեմաներով կարելի է դիմել պատգամավորներին: Արդեն իսկ քննարկումներ են նախաձեռնվել պառլամենտարիզմը դպրոցներում դասավանդելու համար:
Հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության պետ Լաուրա Անտոնյանը նշել է, որ Ազգային ժողովում համակարգային բնույթ է կրում քաղաքացիների ընդունելությունը, որն իրականացնում է ԱԺ աշխատակազմի քաղաքացիների ընդունելության եւ փաստաթղթաշրջանառության վարչությունը: Նա խոսել է «Շրջիկ Ազգային ժողով», ինչպես նաեւ ուսանողների հետ առաջիկայում նախատեսվող ծրագրերի մասին: Անդրադառնալով ԱԺ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության գործունեությունը՝ Լաուրա Անտոնյանը շեշտել է, որ փորձում են ամեն ինչ անել խորհրդարանական աշխատանքները հասարակությանն օպերատիվ ներկայացնելու համար:
Խոսելով զանգվածային լրատվամիջոցների հետ համագործակցության մասին՝ վարչության պետը տեղեկացրել է, որ Հայաստանի հեռավոր մարզեր այցելած օտարերկրյա պատվիրակությունների, պատգամավորների, այդ թվում նաեւ այլ երկրներ գործուղված պատգամավորների գործունեության վերաբերյալ վարչության աշխատակիցները պատրաստում են հաղորդագրություններ, ռեպորտաժներ, տեղադրում ԱԺ պաշտոնական կայքէջում, սոցիալական հարթակներում, ինչպես նաեւ էլեկտրոնային փոստով տարածում խորհրդարանում հավատարմագրված բոլոր զանգվածային լրատվամիջոցներին: Լաուրա Անտոնյանը նշել է, որ յուրաքանչյուր նստաշրջանի ավարտից հետո վարչության աշխատակիցներն ամփոփում են նաեւ ԱԺ մշտական հանձնաժողովների աշխատանքները՝ ռեպորտաժները տեղադրելով սոցիալական հարթակներում:
ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը ներկայացրել է վարչության գործունեությունը եւ իրականացվող ինթերշիփերն ու դրանց արդյունավետությունը:
ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը նշել է, որ պահպանելով անվտանգային կանոնները՝ քաղաքացիների ներգրավման բավականին ծավալուն ծրագրեր են իրականացվում: Նա ներկայացրել է ճանաչողական այցերը, «Բաց դասերը»: Ըստ Հեղինե Խաչիկյանի՝ այս տարվա առաջին կիսամյակում անցյալ տարվա համեմատ գրանցվել է այցերի քանակական զգալի աճ: Նա խոսել է Ազգային ժողովի դերի բարձրացման ուղղությամբ առաջիկայում նախատեսվող ծրագրերի մասին:
Ժողովրդավարության գործընկերության պալատի պատվիրակության անդամները ներկայացրել են հասարակայնության հետ կապերի գործունեության բաղադրիչների իրենց տեսլականը, ինչպես նաեւ տեղեկացրել, որ այսօր մեկնարկած քննարկումների վերաբերյալ հաղորդագրությունը կներկայացնեն իրենց գործընկերներին:
12:26 13.07.2025
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետԱշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ: Զրուցակիցների քննարկման առանցքում են եղել Հայաստան-Ֆրանսիա, Հայաստան-ԵՄ օրակարգին վերաբերող հարցերը` հիմքում ունենալով նաեւ միջխորհրդարանական համագործակցության թեմաները: ...
10:35 13.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․95 դրամ: ...
10:00 13.07.2025
Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներՀուլիսի 12-ին, ժամը 20:59-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի հատվածից, […] ...
22:58 12.07.2025
Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացված է «Էներգոդար» վարչակազմի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի մասինՄիջազգային ատոմային էներգիայի գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) տեղեկացվել է Ուկրաինայի զինված ուժերի (ԶԶՈՒ) անօդաչու թռչող սարքերի կողմից քաղաքային վարչակազմի շենքի՝ «Էներգոդար» ԱԷԿ-ի արբանյակի վրա հարձակման մասին: Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին: «ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացվել է «Էներգոդար» վարչական շենքի վրա անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ հարձակման մասին, որտեղ բնակվում է Զապորոժյեի ԱԷԿ-ի աշխատակիցների մեծ մասը», – ասվում […] ...
22:50 12.07.2025
Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովըՀուլիսի 12-ին Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը: Այս մասին հայտնում են ՔՊ գրասենյակից։ «Քննարկվել են 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ռազմավարությունը ու Կուսակցության 7-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Կուսակցության Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Կուսակցության աշխատակազմի ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել Քաղաքական ժողովի […] ...
22:44 12.07.2025
Կիմ Չեն Ընը կարևորել է Լավրովի այցըԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը նշել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շատ ջանասիրաբար աշխատում է արտաքին քաղաքականության ոլորտում, ուստի, որոշել է նրա հետ հանդիպել Վոնսանի հանգստավայրերից մեկում։ «Վերջերս դուք շատ ակտիվ եք եղել արտաքին քաղաքականության մեջ։ Ես մտածեցի, որ ավելի լավ կլինի ձեզ հետ հանդիպել այստեղ, քան Փհենյանում, քանի որ կարող եք […] ...